«Եթե պետք է հրապարակեք Ձեր միջնորդությունը, Ձեր ելույթը կսահմանափակվի». դատավորը՝ Սեյրան Օհանյանի պաշտպանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը եւս առարկեց մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի միջնորդության դեմ։

Բաղդասարյանը, հիշեցնենք, միջնորդել էր բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել իրավունքի չարաշահում, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական ենթափուլն ու հնարավորություն տալ անցնել դատաքննության: Միջնորդության քննությունը հետաձգվել էր՝ հաշվի առնելով, որ բացակայում էր ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Կարեն Մեժլումյանը հիշեցրեց, որ դեռեւս 2019 թվականի օգոստոսի 28-ին ներկայացրել է միջնորդություն՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին, որը, սակայն, չի քննվել, քանի որ եղել է առավել կարեւոր՝ անհապաղ քննության այլ միջնորդություն։ Նա կարծիք հայտնեց, որ իր այդ միջնորդության քննությունը ամենայն հավանականությամբ պետք է տեղի ունենար այսօրվա դատական նիստին, սակայն դատախազները դա թույլ չտալու համար ներկայացրին քննարկվող միջնորդությունը․ «Ընդ որում, մեղադրողները որպես իրավունքի չարաշահում են դիտարկում, օրինակ, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պարոն Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, որը, ի դեպ, բավարարվել է Վերաքննիչ դատարանի կողմից, եւ պարոն Քոչարյանն ազատ է արձակվել»։ Ըստ Մեժլումյանի՝ մեղադրող դատախազների տրամաբանությունն այն  է, որ եթե այդ միջնորդությունները չքննվեին, Քոչարյանը մինչեւ հիմա անազատության մեջ կլիներ։

Կարեն Մեժլումյանն ասաց, որ այժմ կներկայացնի իր միջնորդության տեքստը, որպեսզի դատարանն ինքը գնահատի՝ դրա ներկայացումը իրավունքի չարաշահում է, թե իր՝ որպես պաշտպանի պարտականություն։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, դա թույլ չտվեց՝ ասելով, որ միջնորդության տեքստը կհրապարակի այն ժամանակ, երբ դատարանը կանցնի այդ միջնորդության քննությանը։ Պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ եթե դատարանը բավարարի դատախազների միջնորդությունը, դրանով գնահատական կտա նաեւ իր միջնորդությանը՝ չիմանալով դրա տեքստը։ Դատավոր Դանիբեկյանը կրկնեց, որ նախքան դատախազի կողմից ներկայացված միջնորդության լուծումը չի պատրաստվում այլ միջնորդությունների անդրադառնալ, ինչին արձագանքելով՝ պաշտպանն ասաց․ «Ես ընդամենը տեքստ եմ հրապարակում»։ Դատավորը դարձյալ կրկնեց, որ դա անել թույլ չի տալիս․ «Ես ցանկանում եմ դատարանին համոզել, որ դուք մերժեք մեղադրողների միջնորդությունը»,- ասաց պաշտպանը։ Դատավորն առաջարկեց հիմնավորումները ներկայացնել առանց միջնորդության տեքստը հրապարակելու, ինչին պաշտպանը դարձյալ չհամաձայնեց․ «Որպեսզի իմ առարկությունը հիմնավորված լինի, ես պետք  է ցույց տամ, որ միջնորդությունը, որը, ըստ դատախազների իրավունքի չարաշահմամբ է իրականացվում, ամենեւին էլ չարաշահում չէ, որ իմ միջնորդությունը չի կարող մերժվել»։ Դատավորը տեղեկացրեց, որ միջնորդության տեքստին ինքը ծանոթ է, սակայն պաշտպանը պնդեց, որ բանավորության սկզբունքից ելնելով՝ տեքստը պետք է հրապարակվի։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ եթե պաշտպանը հրապարակի տեքստը, ստիպված է լինելու սահմանափակել նրա իրավունքները եւ նշեց, որ եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս ներկայացնել իր առարկությունները մեղադրող դատախազների միջնորդության վերաբերյալ․ «Եթե ունեք այդպիսիք, ներկայացրեք, եթե պետք է հրապարակեք ձեր միջնորդությունը, ձեր ելույթը կսահմանափակվի»,- ասաց նա։

Ի վերջո, Կարեն Մեժլումյանն սկսեց ներկայացնել իր հիմնավորումներն այն մասին, որ իր միջնորդությունը ոչ միայն իրավունքի չարաշահում չէ, ինչպես դատախազներն են պնդում, այլեւ իր՝ որպես պաշտպանի ուղիղ պարտականությունն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2333 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև