էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը՝ ծրագրային ուղղություն

08/07/2020 schedule11:31

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Ենթակառուցվածքների զարգացումը կարևոր քայլ է ոչ միայն էկոգյուղերի ցանցի ստեղծման, այլև մայրաքաղաք-գյուղ զարգացման տարբերությունը մեղմելու համար:

Երկու տարի առաջ Հերմոնը դարձել է էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայր, իսկ 2020 թվականին գյուղում ավելացել է լուսավորված հիմնական փողոցների թիվը: Վայոց ձորի մարզի այս գյուղում ևս ժամանակակից ենթակառուցվածքի ներդրումն իրականացվել է փուլերով: Առաջին ծրագրով տեղադրվել է 33 LED լուսարձակ, լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր ճանապարհահատված, որի արդյունքում գյուղում հաղթահարվել է ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած 27 տարվա վաղեմության խնդիր: Երկրորդ ծրագրով տեղադրվել է ևս 23 LED լուսարձակ: Ընդհանուր առմամբ Հերմոնում այժմ կա 55 նման լուսարձակ: Էներգախնայող համակարգը թույլ է տալիս լուսավորել ավելի քան 2 կմ տարածք՝ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները:

Իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրն իրականացնող կողմերը նոր համակարգի հերթական հատվածի գործարկմանը չեն մասնակցել, սակայն կազմակերպված հարցախույզի միջոցով փորձել են բացահայտել գյուղի բնակիչների տրամադրությունը:

Ժամանակակից համակարգի արդյունավետությունը սովորաբար առաջինն արձանագրում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ նշելով, որ կրճատվում են համայնքային ծախսերն ու տնտեսվում բյուջեի միջոցները: Գյուղացիների համար դա կարևոր ցուցանիշ է. կա այն գիտակցությունը, որ խնայողությունների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ: Հերմոնի բնակիչները ներկայացրել են ծրագրի դրական ազդեցության՝ իրենց կարծիքն ու վերլուծությունը:

Ֆերմերային փոքրիկ տնտեսություն վարողները փաստել են, որ գյուղում նկատելի ակտիվություն և շարժ է արձանագրվել: Լուսավորությունը նպաստել է գիշերային անվտանգ անցուդարձին և կրճատել մեղվի փեթակների վրա արջերի հարձակման դեպքերը:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում ավելի երկար և կրկնակի արդյունավետությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1558 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի