Արցախ մուտք գործելու պահանջներն առավել խստացվել են. պարետը նոր որոշում է ստորագրել

 ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում ԱՀ մուտք գործելու պահանջները: Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը:

Ըստ այդմ, հետայսու Արցախի Հանրապետության քաղաքացիների համար գործում է մուտք գործելու հետևյալ կարգը.

 ԱՀ սահմանը հատելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիները անցակետում պետք է առողջապահության նախարարության մասնագետներին ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության:

Եթե Արցախի Հանրապետության քաղաքացին անցակետում չի ներկայացնում թեստի պատասխանը, ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցները տեղում վճարովի հիմունքներով իրականացվում են նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով:

Թեստի պատասխանը բացասական լինելու դեպքում, իսկ թեստի պատասխան չներկայացվելու դեպքում՝ նմուշառում իրականացվելուց հետո, բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի: Իսկ դրական պատասխանի դեպքում կիրառվում է հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցներ:

Նոր որոշման համաձայն, պարտադիր թեստավորման պահանջից բացառություններ են արվում մինչև վեց տարեկան երեխաների, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, ՊԲ կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:

ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվելու է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժենալու է 7000 դրամ:

Հայաստանի Հանրապետության կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախի Հանրապետություն մուտքը թույլատրվում է միայն պարետի որոշմամբ սահմանված պայմաններին բավարարելու, ԱՀ տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալու և սահմանային անցակետում երեք օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու դեպքում:

ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարտադիր պահանջից բացառություն է արվում բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների՝ հանգուցյալի ծնողների, ամուսնու, կնոջ, երեխաների, քրոջ և եղբոր, պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:

Թեստի պատասխանը չներկայացնելու, ներկայացված թեստի պատասխանը դրական լինելու կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում արգելվում է անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք:

Հայաստանի Հանրապետության կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախի Հանրապետության սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորում (նմուշառում) առայժմ չի իրականացվում՝ հաշվի առնելով տեղի լաբորատորիայի սահմանափակ հնարավորությունները:

Տպել
1502 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին