Բուժանձնակազմերի երկու առաքելություններն էլ Հայաստան են եկել իշխանությունների հրավերով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Ֆրանսիացի բժիշկների՝ Հայաստան կատարած երկու առաքելությունների մասին ապատեղեկատվություն տարածող հրապարակումներին է արձագանքել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որի հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելություններն էլ Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը։

«Այցերի մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իրազեկվել է Հայաստանի կառավարության միջոցով եւ ներկա գտնվելով պատվիրակություններին դիմավորելիս՝ դեսպանությունը վերջիններիս Հայաստանում գտնվելու ընթացքում մշտապես կապի մեջ է եղել նրանց հետ։

Ի պատասխան ՀՀ Կառավարության խնդրանքի՝ Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի եւ կեցության ծախսերը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում բուժանձնակազմերին, որոնք շատ սեղմ ժամկետներում համաձայնեցին գալ Հայաստան` խորհուրդներով աջակցելու իրենց հայ գործընկերներին»,- հաղորդում է դեսպանությունը ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում հրատարակվող «Ֆրանսիա Հայաստան» (FranceArménie.fr) ամսագրի հուլիսի համարում լույս էր տեսել «Մազ՝ ճաշի մեջ» վերնագրով մի հոդված, որ երեկ հատվածաբար թարգմանվեց եւ տարածվեց հայաստանյան լրատվամիջոցներում: Հոդվածագիրը նշում էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու նպատակով Ֆրանսիայից եկած բժիշկները որակավորված մասնագետներ չէին եւ ոչ թե մարդասիրական առաքելություն են իրականացրել, այլ՝ վճարվել են 1800-ական եվրո: Ըստ հոդվածի՝ այս այցերը նաեւ Ֆրանսիայի կառավարության հետ համաձայնեցված չեն եղել։

Երեկ «Հետքի» հետ զրույցում բժիշկների առաջին առաքելության ղեկավար Ալեքսանդր Մինյոնը հերքել բուժանձնակազմի վարձատրության մասին տեղեկությունը։

Իսկ «Արմենպրես»-ի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդգծել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը ոչ միայն տեղյակ էր ֆրանսիացի բժիշկների Հայաստան այցից, այլ նաեւ ինչ-որ փուլում ներգրավված է եղել այդ աշխատանքներում։ Նա հիշեցրել էր, որ բժիշկների առաջին խմբին դիմավորելու էին գնացել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: «Ես խոսեցի դեսպան Լաքոտի հետ եւ խնդրեցի, որպեսզի երկրորդ թիմի ֆինանսավորման հարցում մեզ օգնեն, քանի որ առաջին թիմի այցելությունը լիովին ֆինանսավորում էին USAID եւ ԱՄՆ-ի դեսպանատունը։ Իմ դիմումից հետո դեսպան Լաքոտը 36-48 ժամվա ընթացքում կապվեց մեզ հետ եւ ասաց, որ Ֆրանսիայի կառավարությունը ստաձնում է թիմի այցելության ծախսերը»։

Անդրադառնալով թիմի մասնագիտական ունակությունների մասին նշված կասկածներին՝ Սինանյանը հիշեցրել է, որ առաջին թիմը ղեկավարել է պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնը, որը բնագավառի ամենահարգված մասնագետներից է, երկրորդ թիմի ղեկավարը՝ պրոֆեսոր Լորան Փափազյանն է, որը լավագույն մասնագետն է Ֆրանսիայում: «Նրանք են հավաքել իրենց թիմերը։ Թիմի մեջ չէին կարող լինել մարդիկ, որոնք առնչություն չէին ունեցել կորոնավիրուսի հետ, հետեւաբար հոդվածն անհեթեթ է եւ հիմնած է ստերի վրա»,- նշել է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1701 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս