Երևան
12 °C
Հուլիսի 8-ից «Յուքոմ» ընկերությունում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով Հայաստանի բնակչության զգալի հատվածը տեւական ժամանակ եւ՛ ինտերնետի, եւ՛հեռախոսակապի խնդիր ուներ: Խափանման պատճառով ընկերության բաժանորդները վնասներ են կրել, ինչի պատճառով էլ փոխհատուցում են պահանջում:
Թե, որն է կոնկրետ խնդրի պատճառը՝ պարզ չէ, ընկերությունը նշում է, որ տեխնիկական է, ինչ-որ սարք են պատվիրել, որի առկայության դեպքում կլուծվի հարցը:
Այս տարվա ապրիլին խնդիրներ էին առաջացել «Յուքոմ»-ի բաժնետերերի միջեւ: Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն նշանակվել էր Արա Խաչատրյանը, իսկ հիմնադիրները՝ Եսայան եղբայրները, լքել էին ընկերությունը։ Մամուլի հրապարակումների համաձայն, մեծ թվով մասնագետներ դիմումներ էին գրել ու հեռացել Եսայանների հետ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ՀԺ-ին տեղեկացրին, որ խնդրի առաջացման առաջին իսկ ժամից հետեւել են «Յուքոմ»-ի աշխատանքներին, փոխնախարար Ստեփան Ծատուրյանը այցելել է «Յուքոմ»-ի գրասենյակ, ծանոթացել աշխատանքներին։
«Աշխատանքները փուլ առ փուլ իրականացվում են, որպեսզի խուսափեն ծագող խնդիրներից։ Մեծ մասամբ արդեն կարգավորվել է»,- հայտնեցին նախարարությունից։
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է «Յուքոմ» ընկերության մարքետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանի հետ։
- Պարոն Սաֆարյան, ի՞նչ փուլում է «Յուքոմ»-ի տեխնիկական խնդիրները կարգավորելու հարցը։ Հանրությունն արդյո՞ք վնասի փոխհատուցում ստանալու է։
- Հիմա պետք է ավարտենք մեր աշխատանքները եւ ամեն ինչ իր հունին վերադառնա։ Հետո, համապատասխան մեր բոլոր ընթացակարգերի, կնքված պայմանագրերի եւ օրենքների՝ անպայման ինչ-որ բան լինելու է։ Ուղղակի հիմա քանի որ ամբողջ անձնակազմը զբաղված է խնդրի վերջնական լուծումով՝ դրա մասին վաղ է խոսել։
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ փոխհատուցում լինելու է։
- Մենք ունենք մոտեցում, խնդիրներ լինելու դեպքում տարբեր ընթացակարգեր ունենք։ Առնվազն այդ բոլոր ընթացակարգերը պահպանելու ենք՝ կփորձենք նաեւ ինչ-որ բան ավելի անել՝ հասկանալով այն դժվարությունները, որոնք ունեցան մեր հաճախորդները։
- Ընկերությունն իր դեմ դատական հայցեր կանխատեսո՞ւմ է, հաշվի առնելով, որ տուժել են ոչ միայն քաղաքացիները, այլեւ, որոշ դեպքերում՝ բիզնեսները։
- Այդ հարցի պատասխանը չունեմ։ Ցանկացած ժամանակ, ցանկացած ընկերություն կարող է խնդիրներ ունենալ, դա ավելի շատ իրավաբանների հարցն է։ Բոլոր հարցերին անդրադառնալու ենք՝ ըստ ժամկետների, դիմումների։ Բոլոր հաճախորդներին անպատասխան չենք թողնի եւ կանդրադառնանք խնդիրներին։
- Քանի՞ օր հետո խնդիրը վերջնական կկարգավորվի։
- 2 մասից է բաղկացած կարգավորումը։ Այն գլոբալ խնդիրը, որը հիմնական համակարգում տեղի էր ունեցել՝ լուծվեց նույն օրը, բայց կա առաջին հերթին այդ գլոբալ խնդիրը վերջնական լուծելու խնդիր, որը կապված է որոշակի բավարար մասերի ձեռքբերման եւ տեղադրման հետ։ Այսինքն՝ լուծում տրված է, բայց պետք է հիմնարար լուծում տանք։ Դա մի քանի օրվա գործ է։ Չնայած դա կապ չունի՝ արդեն աշխատում է համակարգը։ Երկրորդ մասը կապված է նրա հետ, թե խնդրի ազդեցությունը երբ կավարտվի։ Ամեն ժամ փոփոխվում է վիճակը, հերթով վերադարձնում ենք ծառայությունները։ Մենք ինքներս այս պահին դժվարանում ենք ասել, թե երբ կլինի, պատկերացրեք այս 2 օրվա ընթացքում ծառայությունների մեծ մասը վերականգնված են։ Վերջնական ժամանակ ասելը դժվար է:
- Այսինքն՝ այս պահին ընկերությունը, կարելի է ասել, սպասողական վիճակո՞ւմ է։
- Ոչ թե սպասողական է, այլ աշխատում ենք վերականգնել վերջնական ծառայությունները։ Էլի եմ կրկնում՝ խնդրի ազդեցությունը մեծ մասամբ վերացված է։
- Եսայանների գնալը ինչքանո՞վ է առնչվում այս խնդրի հետ՝ հաշվի առնելով, որ նրանց գնալուց հետո մի շարք մասնագետներ էին լքել «Յուքոմ»-ը։
- Ոչ մի կապ այս պահին չկա։ Աշխատակիցների տեսանկյունից՝ մենք դեռ 1 ամիս առաջ հայտարարել ենք, որ համալրվել ենք բարձր մակարդակի աշխատակիցներով, հետեւաբար սա զուտ տեխնիկական խնդիր է։ Մնացածն արդեն մենք կուսումնասիրենք եւ կպարզենք, որ ապագայում խուսափենք նման բաներից։ Միգուցե այդ ժամանակ այլ տեղեկատվություն լինի, բայց այս պահի դրությամբ՝ տեխնիկական խնդիր է։
- Այսօրվա դրությամբ հասանելի՞ են ծառայությունները։
- Այո՛, ծառայությունների մեծ մասը վերականգնված է, ունենք տատանումներ, աշխատողները շարունակում են կարգավորել։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Յուքոմ»-ում առաջացած խնդիրն ավելի մեծ խնդիր է առաջ բերում. ՀՀ-ում պետք է կապը որպես կրիտիկական ենթակառուցվածք դիտարկել։ «Մի կողմից լավ է, որ մենք դիվերսիֆիկացված ենք քիչ թե շատ՝ այսինքն բջջային կապի 3 օպերատոր ունենք, ինտերնետը եվս մի տեղում չէ կենտրոնացված։ Բայց մյուս կողմից սա ցույց տվեց, որ կա խնդիր։ Օրինակ՝ «Յուքոմ»-ի խնդիրները բերեց նրան, որ 1-2 ժամ հետո ՄՏՍ-ը հայտարարեց, որ իրենք էլ ունեն խնդիր, եւ ծանրաբեռնվածությունն անցել էր իրենց վրա, ու իրենք էլ չէին դիմանում»։
Մարտիրոսյանն ընդգծեց՝ սա բերում է նրան, որ ՀՀ-ն որպես երկիր՝ չունի կրիտիկական ենթակառուցվածքների վերաբերյալ հայեցակարգային մոտեցում. «Փաստացի ամեն անգամ նմանատիպ դեպքերը մեզ համար կարծես նորություն են, առաջին անգամ են, դասեր չենք քաղում։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ դրվի այս հարցը եւ հստակեցվեն կրիտիկական ենթակառուցվածքները»։
Նրա խոսքով՝ «Պետք է կանխատեսել հնարավոր այսպիսի դեպքերը եւ ունենալ սցենարներ։ Իհարկե՛, պետք է հասկանանք, որ սա ծայրահեղ վատ դեպք չէր։ Իհարկե՛, շատ մարդկանց աշխատանքը տապալվեց, բայց մյուս կողմից սա կարող էր ավելի ծանր լինել։ Մենք պետք է հասկանանք, որ կապի խափանումն այսօր միայն կապի խափանում չի։ Դա նաեւ ազդում է բանկային համակարգի վրա, էլեկտրոնային վճարումների։ Շատ փոխկապակցված են իրար հետ»։
Հարցին՝ արդյո՞ք պետությունն այսպիսի դեպքերից ելնելով՝ պետք է խառնվի այս ամենին, չնայած նրան, որ բիզնեսի գործունեությանը չեն միջամտում, փորձագետը պատասխանեց. «Սա քննարկելու հարց է։ Եթե մենք գնում ենք ազգային անվտանգության նոր հայեցակարգ ստեղծելուն՝ դա եվս պետք է ներառվի։ Քանի որ սովորաբար պետությունն իր առումով է նայում։ Կան մասնավոր հատվածի կազմակերպություններ, որոնց վրա ազդեցությունը կարող է երկրի մակարդակով խնդիրներ առաջացնել։ Այստեղ պետք է հստակեցվի, թե որքանով պետությունը ունի անելիք եւ նաեւ ներազդեցության հնարավորություն ինչ-որ դեպքերում։ Սա հարց է, որի պատասխանը չունեմ. ամեն երկրում տարբեր է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT