Երևան
19 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, Հայաստանի պետական տնեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) ՊՈԱԿ-ի խորհրդին, ՀՀ կառավարությանը։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայրապետյանը 2 դատական հայց է ներկայացրել։ Մեկով պահանջում է ՀՊՏՀ ռեկտորի բաց մրցույթ կազմակերպելու գործընթացը ոչ իրավաչափ ճանաչել, մյուս դեպքում էլ դիմել է դատարան՝ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու պահանջով:
Հայցերը մակագրվել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին։
ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունենալու հուլիսի 17-ին։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում Հայրապետյանը նշել էր, որ մեկ տարի առաջ սկսվել էին աշխատանքները՝ համալսարանը հիմնադրամի վերակազմավորելու եւ նոր կանոնադրություն մշակելու ուղղությամբ։ Փաթեթը ներկայացվել էր ԿԳՄՍՆ, մինչդեռ այսօր բուհը հիմնադրամի չի վերածվել, մրցույթն էլ հին ձեւով եւ խորհրդով է հայտարարվում։ Նա այս ամենը անընդունելի էր համարել։
Ռեկտորի նախկին պաշտոնակատարը երեկ մեզ հետ զրույցում ընդգծեց․ որոշել է դիմել դատարան, քանի որ բազմաթիվ կոչեր է արել, ԿԳՄՍՆ-ին ներկայացրել փաստեր, որ իրավական տեսանկյունից հիմնադրամ դառնալու գործընթացը կասեցնելը կործանարար հետեւանքներ է ունենալու։ Նախարարությունը չի արձագանքել կոչերին ու հորդորներին, միակ տարբերակը համարել է դատական կարգով մրցույթը վիճարկելը։
«Ամբողջ տրամաբանությունն այն է, որ հիմնադրամ դառնալու գործընթացը ոչ միայն ենթադրում էր համալսարանի կազմակերպաիրավական ձեւի փոփոխություն, նոր, ավելի ճկուն կառավարման համակարգ, այլեւ լուծելու էր բոլոր այն իրավական խնդիրները եւ հակասությունները, որոնք այս պահին առկա են կառավարման խորհրդում»,- նշեց նա՝ հավելելով, որ այժմ խորհրդի կազմում կան անդամներ, որոնք օրենքին հակասող ձեւով են հայտնվել այնտեղ։
Ըստ Հայրապետյանի՝ դատական հայցում հիմնական պատասխանող կողմն են՝ ՀՊՏՀ խորհուրդը, ԿԳՄՍՆ-ն, իսկ Կառավարությունը՝ միայն ֆորմալ առումով, քանի որ լիազոր մարմնի (ԿԳՄՍՆ) կողմից բոլոր տեսակի գործընթացները վերջում ներկայացվում են ՀՀ վարչապետի հաստատմանը։
«Որեւէ ձեւով թույլ չեմ տալու ապօրինություն կրթական համակարգում, համենայնդեպս այն շրջանակում, որտեղ ես կարող եմ դա անել։ Ապացուցելու եմ, որ մարդիկ զբաղված են առերեւույթ դիտավորությամբ ապօրինություններով, ինչի համար իրենք պիտի պատժվեն»,- նշեց նա։
Կարծում է՝ մրցույթը չկասեցնելու պատճառ չի կարող լինել․ հիմքերն ամուր են։ Հակառակ դեպքում էլ մի քանի ամիս անց դատական վճռով անվավեր են ճանաչվելու այդ մրցույթի արդյունքները, որովհետեւ օրենքի հետ կապված հակասությունները, ըստ նրա, պարզապես ակնհայտ են։
Ինչ վերաբերում է դատական 2-րդ հայցին՝ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու պահանջով, նշեց, որ 2-ն էլ իրենց տրամաբանությամբ շատ նման են․ խնդիրն այն է, որ խորհրդի անդամների մի մասն անօրինական է հայտնվել խորհրդում, եւ իրենց լիազորությունները պետք է դադարեցվեն, իսկ մրցույթի կազմակերպման գործընթացը ճանաչվի ոչ իրավաչափ։
Ռուբեն Հայրապետյանը հիշեցրեց, որ նույնիսկ հիմնական պատասխանող կողմի՝ ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանն էր վերջրես հրապարակային հայտարարությամբ առաջարկել բուհը դարձնել հիմնադրամ, հետո միայն կազմակերպել ընտրություն։
Մովսիսյանը նշել էր, որ խնդիրներ կան պետական պաշտոնյաների անդամակցության հետ կապված, ինչը վտանգում է խորհրդի այս կազմով անցկացված ռեկտորի սպասվող ընտրությունների լեգիտիմությունը։ Նա չէր բացառել, որ իրավիճակը չհարթելու դեպքում՝ լինեն մարդիկ, այդ թվում ինքը, որ պարզապես հրաժարվեն գործող խորհրդի անդամակցությունից։
Մեզ հետ զրույցում խորհրդի նախագահը եւս մեկ անգամ հաստատեց այն՝ հավելելով, որ պատրաստվում են առաջիկա նիստին, պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որ այն նորմալ ընթացք ունենա։ Եթե չկարողանան հանդարտեցնել գոյություն ունեցող լարումները, ինքն էլ դուրս կգա խորհրդից։ Նշեց, որ ամեն ինչ մանրամասն արդեն գրել է իր հայտարարության մեջ, նիստի ընթացքի վերաբերյալ էր կարող է մրցույթից հետո խոսել։ Նա չգիտեր՝ ԿԳՄՍՆ-ն ինչո՞ւ է դադարեցրել ՀՊՏՀ-ն հիմնադրամ դարձնելու գործընթացը․ ասաց՝ մրցույթի օրը կհարցնեն։
Այս հարցն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին։
Նա փոխանցեց, որ Պետական ոչ առեւտրային կազմակերպության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված է, որ պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը եւ կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հիմնադրի բացառիկ լիազորություններից են պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը եւ դրանում փոփոխություններ կատարելը, պետական կազմակերպության վերակազմակերպումը եւ լուծարումը:
Նույն օրենքի համաձայն՝ լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը եւ պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար:
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ոչ առեւտրային կազմակերպությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու որոշման նախագիծը ՀՀ կառավարությունում, այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման արդյունքում հանվել է շրջանառությունից 2019 թ դեկտեմբերին»,- նշեց փոխնախարարը:
Հավելենք, որ հիմնադրամ դառնալու փոփոխություններից էր լինելու այն, որ հանվելու էր ռեկտորի գիտությունների դոկտորի աստիճան ունենալու պահանջը, մինչդեռ ՀՊՏՀ առկա կանոնադրությամբ՝ պարտադիր է գիտամանկավարժական աշխատանքի փորձ, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ունենալը։
Մրցույթի երկու հավակնորդները՝ նախկին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը եւ Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանը տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր են։
Ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունները կատարվում են բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն։ Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման, բարեփոխման հայեցակարգ։
Նշենք նաեւ, որ շաբաթներ առաջ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին պաշտոնը թողնելու կոչ էր արել ԿԳՄՍ նախարարը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։ Պատճառը Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի այն հայտարարությունն էր, թե ռեկտորի պաշտոնակատարը, որի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, պաշտոնն առ այսօր զբաղեցնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հովանավորությամբ։ Գալոյանին նախորդած ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը եւս պաշտոնից ազատվել էր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառով: Ժամանակին նրան եւս մեղադրում էին տարբեր նյութերի հղումներ չտալու համար:
Երկօրյա այցով Սյունիքում է ֆրանսիական պատվիրակությունը՝ դեսպանների ու պաշտոնյաների կազմով
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Հայաստանի և ՀԱՊԿ համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է. ինչպես ձեռք բերել
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի կարագն ու պանիրն արտադրվել են խախտումներով
ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել. ՊՆ-ն՝ երևանյան ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին
Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. Աբդոլլահիան
Սուրեն Պապիկյանը դատի է տվել Մանուել Մանուկյանին
Ծեծկռտուք երևանյան ակումբում. վիրավորների մեջ է Երևանի կայազորի քրեականի պետը
Կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի տպագրությունը
«Իմ սենյակում երգեր գրելուց մինչեւ «Եվրատեսիլ»․ Ռոզան կիսվել է ամերիկյան իր երազանքով
Մեր տարածաշրջանը մեզ համար այլևս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում
Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր․ համացանցում է հայտնվել վարչապետի լուսանկարը Դիլիջանից
Առաջին խաղն ու գոլը․ հավաքականի նորեկը կիսվել է զգացողություններով
Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
Ռուսաստանն առաջիկայում կչեղարկի ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար
Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին (լուսանկարներ)
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ԵՄ առաքելության ղեկավարի խոսքերին՝ մեղադրելով հայկական կողմին
ԱԺ հանձնաժողովը կքննարկի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը
8 ժամով կդադարեցվի Արարատի մարզի 2 բնակավայրի գազամատակարարումը
Եթե Ադրբեջանը չհարձակվի գարնանը, մեր գործը հաջողված կհամարենք. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
11 օրում Հայաստանի շրջակա միջավայրին 1 միլիոն դրամի վնաս է հասցվել
Բաթումիում ու Քոբուլեթիում փոթորիկ է. կան տուժածներ և զոհ
Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ, վերջինս վիրավոր է. մանրամասներ
«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում վերաբացվել է հիմնանորոգված մեծ դահլիճը
Ավտովթար Պառավաքար-Իջևան ճանապարհին. «Մերսեդես»-ը մոտ 20 մետր սահել է ձորը
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում
Պայթյուն «Կամակատար» լեռան ստորոտում․ այրվել է էլեկտրաենթակայան՝ հոսանքազրկելով Վանաձորի մի մասը
Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները
Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում
Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում
Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի
Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով
Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ
Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար
ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը
Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը
«Զուգարանում ուտելը զզվելի է». Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են
© 2023 Հայկական ժամանակ