Երևան
12 °C
Երեկ Գյումրիում տեղացած կարկուտն ու անձրևն իրենց ինտենսիվությամբ և տևողությամբ աննախադեպ են եղել: Սրանով պայմանավորված էլ քաղաքում անկանխատեսելի իրավիճակ էր ստեղծվել, մեքենաներ էին մնացել ջրի տակ, ամբողջական փողոցներ ծածկվել էին ջրով, կարկուտն ու անձրևաջուրը լցվել էր բազմաբնական և սեփական սեկտորի բնակարաններ և նկուղներ:


«Վերջը ես էլ էս քաղաքում ապրել եմ, էսպիսի բան չէի տեսել, աննախադեպ էր ջրի քանակը»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու ներկայացրեց հիդրոմետ ծառայությունից վերցված տվյալները: Ըստ քաղաքապետի, համաձայն դրանց տեղումների քանակն, իրականում, հուլիսին, ըստ վիճակագրության, պետք է լիներ 46 մմ, մինչդեռ մեկ օրվա ընթացքում գրանցվել է 81 միլիմետր:
Անկախ այս վիճակագրությունից, Գյումրիում մշտապես էլ նման խնդիրներ լինում են, ՀԺ-ի դիտարկմանը, քաղաքապետը պատասխանեց. «Այո, ճիշտ եք ասում, մենք ունենք նման խնդիր: Հստակ արդեն կարող եմ նշել էն կետերը, որոնք րեկ երևացին՝ Կայարանամերձ հրապարակ, Մայր Հայաստանի տարածքը՝ Ղարսի խճուղու հատվածը, Անի թաղամասում Տրդատ Ճարտարապետ փողոցը, ավտոկայանն ու Գարեգին Նժդեհ հրապարակի կամրջի հատվածը»,-ասաց Բալասանյանը:
Նշված տարածքներում առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքներ, որոնց ժամանակ էլ կլուծվի ջրահեռացման համակարգի խնդիրը:



Բացի քաղաքի այդ հատվածներից, երեկ առավելապես տուժել է Գյումրու Ավտոկայանի տարածքը, հետո ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, նաև Ջիվանի փողոցի սեփական տները: Ամբողջ քաղաքի անձրևաջուրը եկել, նրանց տնակների ու տների միջով հոսել է դեպի Գյումրի գետակ:
Ջիվանի փողոցում, ինչպես բնակիչները մեզ պատմեցին, երեկ ոչ թե վախեցել, այլ սարասփել են : Տների պատուհանների բարձրությամբ հոսող ջուրն իր հետ ամենատարբեր առարկաներ ու անհավանական քանակի աղբ է բերել, լցրել բակերն ու նկուղները: Այսօր պատմեցին, որ բակերի շնիկներին հազիվ են կարողացել ջրի տակից դուրս բերել, իսկ նկուղային հատվածներում ով հավեր, նապաստակներ եւ ճուտիկներ է պահել, չի հասցրել ջրից դուրս բերել: Մի մասը խեղդվել են, մյուսներին ջուրը քշել, տարել է:






Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, քաղաքը բոլորին էլ օգնության ձեռք կմեկնի, բայց միայն վերջնական ուսումնասիրությունների ավարտից և վնասի չափերը ճշտելուց հետո:
Այսօր առավոտյան են խորհրդակցություն անցկացրել: Նախատեսում են մինչև օրվա ավարտը ամբողջ պատկերն ունենանալ, նոր անցնել գործի:
«Անելու ենք ամեն ինչ՝ բնակիչներին համար: Հրավիրելու եմ ավագանու արտահերթ նիստ: Օգնությունը կլինի նաև ֆինանսական, բայց կատարենք վերլուծություն, հասկանանք: Հիմա պետք չէ շտապել: Եթե նույնիսկ հասկանանք, որ մարդը հնարավորություն չունի այդ տուժած տնակում կամ տանն ապրելու, քաղաքապետարանը կմտածի այդ մասին:
Սեփական սեկտորին օգնելու ենք, տնակներին օգնելու ենք, մի խոսքով բոլորին: Եթե մեր ուժերից վեր լինի, անպայման կդիմենք կառավարություն: Ես էսօր պարոն Պապիկյանի հետ խոսել եմ արդեն, դրա համար էլ արտակարգ իրավիճակի հետ կապված հրավիրել եմ արտահերթ խորհրդակցություն, որ ամփոփ տվյալներն ու վերլուծությունն ուղարկեմ իրենց: Որ բնակչի կողքին համայնքը հիմա չկանգնի, էլ ե՞րբ պետք է կանգնի»,-ասաց քաղաքապետը:




Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT