Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է. քաղաքապետարանը ձեռք կբերի եւս 100 նոր ավտոբուս

«Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է: Համայնքի բյուջեի միջոցներով եւս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքապետը նշում է, որ մոտ օրերս կամփոփվեն ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարաված 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսի ձեռքբերման մրցույթի արդյունքները, իսկ այժմ համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ են հայթայթվել՝ ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ եւս 100 ավտոբուսի ձեռքբերման համար:

«Ներկայացնեմ նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պայմաններից մի քանիսը՝

ցածր հատակ

հաշմանդամության սայլակի տեղավորման եւ տեղափոխման հնարավորություն

ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայություն

վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն

ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակի եւ կանգառների ավտոմատ հայտարարման սարքերի առկայություն

հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի եւ հաշմանդամության սայլակի հարեւանությամբ կանգառի ազդանշանման կոճակ

Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երեւանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող՝ հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում»,- գրել է Մարությանը:

Հայկական ժամանակը լրատվական ծառայությունից հետաքրքրվել է, թե ինչ խնայողությունների կամ գուցե որոշ ծրագրերի կրճատման շնորհիվ է հնարավոր դարձել պլանավորել ավտոբուսների նոր խմբաքականակի գնումը: Հարցրել ենք նաեւ, թե ընդհանուր առմամբ, որքան գումար է հատկացվելու այդ նպատակի համար: Պատասխանել են, որ հավելյալ տեղեկատվություն հայտնել դեռ չեն կարող:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2523 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց