Երևան
12 °C
Այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշումը: Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել «28.01» միավորը՝ նախկին «30.01» միավորի փոխարեն: Արդյունքում այսուհետեւ «28.01» եւ ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:
Նախկին որոշմամբ «30.01» եւ ավելի միավոր ունեցող շուրջ 200 հազար շահառու օգտվել է անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի հատկացումից: Որոշման փոփոխությամբ անվճար դեղեր ստանալու իրավունք կունենա եւս 6114 շահառու նվազեցված միավորների շնորհիվ: Բացի այդ, այն շահառուները (21.100 անձ), որոնք դեղերը ստացել են մասնակի փոխհատուցմամբ, այժմ կստանան անվճար: Ընդհանուր շահառուների թիվը կավելանա եւս 27.206-ով:
Ըստ նախարարության՝ այսպիսով կունենանք բժշկական օգնության եւ սպասարկման ավելի հասանելի համակարգ, ինչպես նաեւ դեղերով անվճար ապահովում բնակչության սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի համար:
Հիշեցնենք, որ Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման N 3 հավելվածի համաձայն՝ սա է ցանկը այն հիվանդությունների, որոնց դեպքում դեղերը հատկացվում են շահառուներին դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ (այսինքն՝ անճար).
Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր),
Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր),
Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր),
Շաքարային եւ ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր),
էպիլեպսիա (հակացնցումային դեղեր),
Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը` արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր),
Պարբերական հիվանդություն (կոլխիցին եւ կամ այլ դեղեր),
Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ` պրոթեզավորումից հետո),
Մալարիա (հակամալարիային դեղեր),
Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման եւ (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ եւ (կամ) դրանց համարժեք այլ դեղեր),
Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր),
Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր),
Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր),
Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր),
Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր):
Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունից, քաղաքացիներից ստացվող բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ անվճար դեղորայք ստանալու ընթացակարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում։
Մասնավորապես՝ քաղաքացիները տեղեկացված չեն լինում, որ սոցիալական վիճակով պայմանավորված՝ ունեն այս կամ այն դեղորայքն անվճար ստանալու հնարավորություն:
Անվճար կամ արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խմբերին դեղերով ապահովում է սպասարկող պոլիկլինիկան՝ մասնագետի նշանակմամբ (Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին համապատասխան):
Այսպիսով՝ նշված խմբի անձինք վերոնշյալ հիվանդությունների դեպքում այս դեղերի ցանկից մասնագետի նշանակմամբ կարող են ստանալ անվճար դեղորայք:
Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար. Բոչորիշվիլի
ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են
Ադրբեջանի ՊՆ-ն չի դադարեցնում ապատեղեկատվությունների շարքը. հայկական կողմը հերքում է
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Հունաստան
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կայցելի Հայաստան
Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել
Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքև
Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը
ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ. ովքեր են կազմում
Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան
Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Անօրինական ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքը կամ նահանգը կզրկվի ֆինանսավորումից. Թրամփ
Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում
«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին մեքենաներ են բախվել
Մարաղայի ջարդերի և նման վայրագությունների կանխարգելումը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից. ԱԳՆ
Նամուս ունենան կմեռնեն, ծոծրակները կտեսնեն, իշխանափոխություն՝ չէ. քաղաքական հանդիպումներ արցախցիների վրանում
Լուսադեմին երիտասարդներ են ձերբակալվել. մեքենայի բեռնախցում գողացված հայելիներ են հայտնաբերվել. տեսանյութ
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի նորանշանակ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել
Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ պանելային քննարկման կմասնակցի
73-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա բնակարանի խուզարկությամբ հրազեններ և զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ
Դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են դեղերի գրանցման և ներմուծման խնդիրները
Ստամբուլում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները. կողմերը պահպանել են կառուցողական մոտեցում
Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի 20 մասնակից այցելել է Ազգային ժողով. լուսանկարներ
Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի
Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը ձգձգելու արհեստական պատճառներ է փնտրում. Արշակյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Ամիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին
Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին
Հաստատվել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը
Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը
Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը
Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աբովյանի նախկին ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառքով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզի և գեղարվեստի դպրոցի հողամասերը
Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT