Երևան
12 °C
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումներին եւ այդ ամենի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքին:
Միրզոյանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում, բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաների ճչացող խախտում է: Ըստ նրա՝ ե՛ւ արտաքին գործերի նախարարությունը, ե՛ւ խորհրդարանականները իրենց խորհրդարանական դիվանագիտության խողովակներով այս ամենի մասին պարբերաբար եւ շատ մանրամասն տեղեկացնում են բոլոր միջազգային գործընկերներին, բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որեւէ մասնակցություն ունի:
«Ես իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին»,- ասաց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով ՀԱՊԿ հայտարարությանը՝ Միրզոյանն ասաց, որ այն, ըստ էության, խաղաղություն հաստատելու կոչեր էր պարունակում։ ՀԱՊԿ-ին դիմելու մասով ԱԺ նախագահն ասաց, որ այդ կառույցի իրենց գործընկերները տեղեկացված են, որ Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում է իրավակիճակը, եւ որեւէ միջամտության կարիք չկա։
Հարցին, թե ո՞րն է այս պահին եւ հենց Հայաստանի սահմանի կողմից ռազմական գործողություններ սկսելու պատճառը, Ազգային ժողովի նախագահն ասաց, որ տեսակետներ կան, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունների պատճառը այդ երկրի ներսում հասունացող ներքաղաքական խնդիրներն են, եւ Ադրբեջանի ղեկավարությունը այս կերպ փորձում է պարպել իրենց դեմ հասունացած հանրային դժգոհությունը՝ այն ուղղելով հայերի դեմ. «Սա շատ հատկանշական է, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները նույնիսկ որեւէ կերպ Արցախին չեն առնչվում, այլ հենց Հայաստանի Հանրապետության սահմանի ուղղությամբ են»,- հավելեց նա:
Լրագրողներից մեկը ԱԺ նախագահին խնդրեց գնահատել ՀՀ զինված ուժերի պատրաստվածությունը, համեմատականներ անցկացնել այլ ժամանակահատվածների հետ:
«Զինված ուժերի աշխատանքը, մասնավորապես՝ մեր զինվորների անձնազոհ պահվածքը, մեր սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը բարձր եմ գնահատում մշտապես՝ ե՛ւ նախկինում, ե՛ւ այժմ: Տարբերություններ կան այլ հարթությունում, հատկապես ռազմաքաղաքական եւ հատկապես քաղաքական ղեկավարության դիրքորոշումների առումով: Այս պահին հասկանալի պատճառով չէի ցանկանա համեմատականներ անել, նույնիսկ եթե պետք է առավելություններ ընդգծեի այժմյան քաղաքական ղեկավարության»,- նշեց Միրզոյանը:
Նրա համոզմամբ՝ պատմությունը միշտ ամեն ինչ իր տեղն է դնում:
«3 միլիոնի մակարդակով կարող ենք առանձնացնել հատուկենտ, մեկ տասնյակ, գուցե այսպես կոչված, գործիքների, գործիչների դիրքորոշումներ, գնահատականներ, որոնց գնահատականը ես ինքս նաեւ շատ մեծ գայթակղություն ունեմ տալու այս պահին, բայց պետք է փորձեմ ուժ գտնել եւ զերծ մնալ այդ գնահատականից»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն
Սարիկ Մինասյանը Գյումրիում ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն է․ Տիգրան Ավինյան
Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը
Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը
Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյան
Գալյանն ԱՄՆ-ում Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով
Պատերին՝ բորբոսներ, կոռոզիայի հետքեր. պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել Երևանում և մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Բաղդասարյան
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատել հայ գերիներին
Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար
Արայիկ Հարությունյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել
ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները
Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանը ներկայացրել է պահուստային ծրագրի կարևորությունը և մանրամասները
Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է
Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը
Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար. Բոչորիշվիլի
ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են
Ադրբեջանի ՊՆ-ն չի դադարեցնում ապատեղեկատվությունների շարքը. հայկական կողմը հերքում է
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Հունաստան
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կայցելի Հայաստան
Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել
Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքև
Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը
ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ. ովքե՞ր են կազմում
Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան
Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Անօրինական ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքը կամ նահանգը կզրկվի ֆինանսավորումից. Թրամփ
Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում
«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին մեքենաներ են բախվել
Մարաղայի ջարդերի և նման վայրագությունների կանխարգելումը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից. ԱԳՆ
Նամուս ունենան կմեռնեն, ծոծրակները կտեսնեն, իշխանափոխություն՝ չէ. քաղաքական հանդիպումներ արցախցիների վրանում
Լուսադեմին երիտասարդներ են ձերբակալվել. մեքենայի բեռնախցում գողացված հայելիներ են հայտնաբերվել. տեսանյութ
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի նորանշանակ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել
Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ պանելային քննարկման կմասնակցի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT