Նա խաղալիք է եւ խաղընկեր․ հայկական Ռոբին ռոբոտն արդեն նաեւ Լոս Անջելեսում է օգնում հիվանդ երեխաներին

Հայկական Ռոբին ռոբոտն արդեն Լոս Անջելեսի հիվանդանոցներում է․ հաղորդել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ կից ներկայացնելով բարի ռոբոտի մասին պատմող հեռուստառեպորտաժ։

Այստեղ պատմվում է, թե ինչպես է Ռոբինն օգնում հիվանդանոցներում բուժվող երեխաներին։ Ինչպես ասում է հաղորդավարը, դուք շատ կզարմանաք, երբ բժիշկները պատմեն, թե որքան դրական է ազդում Ռոբինը բուժվող երեխաների կյանքի վրա։

Իսկ բժիշկները պատմում են՝ Ռոբինը գիտի, թե ինչ են ուզում երեխաները․ եթե դու վախեցած ես, Ռոբինը կողքիդ է, եթե դու հուզված ես, Ռոբինը կողքիդ է։ Ռոբինն ինքն էլ նման է երեխայի։ Եվ քանի որ կորոնավիրուսի պատճառով երեխաներն իրար հետ շփվել չեն կարողանում, այստեղ էլ Ռոբինն է օգնում։

Այժմ, ըստ տեսանյութի, երկու հարյուր երեխա է բուժվում Ռոբինի օգնությամբ, նրանց վարքի հետազոտությունից պարզ է դարձել, որ 26 տոկոսով ավելի ուրախ են դարձել, 34 տոկոսով՝ պակաս սթրեսային։ Ռոբինը պահանջված օգնական է թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների եւ թե՛ բուժանձնակազմի համար։

Ռոբինը ժպտում է, աչքով անում, մուլտեր ու հոլովակներ ցույց տալիս, արձագանքում երեխաների հույզերին, եւ նրանց բոլորին հաճելի է շփվել Ռոբինի հետ։

Ավարտին հաղորդավարը պատմում է, որ թոքաբորբով հիվանդ մի փոքրիկ հրաժարվում էր որեւէ բան ուտել, իսկ դա նրա ապաքինման համար անհրաժեշտ էր։ Ռոբինի հետ մի քիչ խաղալուց հետո, երբ Ռոբինն ասաց՝ հիմա պիտի գնամ, սնվեմ, նա էլ վազեց իր սենյակն ու կերավ ողջ ուտելիքը, որ պետք է ուտեր, որպեսզի հետ վազի՝ Ռոբինի հետ խաղալու։ Այսպիսին է հոգեբանական աջակցությունը, որով Ռոբինն օգնում է երեխաներին բուժվել։ Այն մարդ չէ, անհատ չէ, բայց իրոք աշխատում է։

Երեխաները սիրում են խաղալիքներ, եւ, ահա, Ռոբինը ե՛ւ խաղալիք է, ե՛ւ խաղընկեր։

Հիշեցնենք, որ Expper թիմը այս ռոբոտի առաջին մոդելները հավաքել էր հայկական խոշոր խանութներից մեկի համար, նախագծից ստացած եկամտով կատարելագործել էր նախատիպը հիվանդանոցների համար։ Հիմա այն Հայաստանում ու աշխարհի մի շարք երկրներում օգնում է հիվանդ փոքրիկներին իրենց բուժման ցավերով լի ու տխուր օրերին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2356 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս