Երևան
12 °C
Գյումրու ավագանին այսօրվա արտահերթ նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Տավուշի սահմանային գոտում զոհված հայ քաջորդիների:
Այն հրավիրվել էր հուլիսի 13-ին Գյումրիում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված: Հիշեցնենք՝ այդ օրն աննախադեպ երկարատև կարկուտն ու անձրևը ջրածածակ էին արել քաղաքի գրեթե բոլոր փողոցները, գոյացրել սառցե հաստ շերտ, որի տակ մեքենաներ էին մնացել:
Կարկուտը լցվել էր բնակարաններ, սելավը՝ շենքերի նկուղներ, ջուրը քշել-տարել էր փողոցում ու մայթերում գտնված ամեն ինչ: Հոսանքազրկվել էին Գյումրու գրեթե բոլոր թաղամասերը: «Այդ օրը մեկ ժամում այնքան տեղում է եղել, որքան պետք է լիներ ամբողջ հուլիսի ընթացքում: Տվյալը հիդրոմետից եմ վերցրել»,- ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ավագանին համաձայն եղավ, որ 10 մլն դրամը բաշխվի կարկուտից տուժած քաղաքացիներին: 5 մլն դրամը հատկացվեց մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆոնդից, 3 մլն-ը՝ սպորտային գործուղումների համար նախատեսված գումարներից: 2 մլն դրամն էլ՝ համայնքային բյուջեի չծախսված գումարներից:
Չծախսված գումարները, ըստ կառույցի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի, ներկայացուցչական ծախսերի համար բյուջեում առանձնացված հոդվածով է ամրագրված: Դա հիմականում պետք է ծախսվի ընդունելությունների, հյուրասիրությունների, նվիրատվությունների վրա:
«Բայց քանի որ դրանք քաղաքապետն իր անձնական ֆոնդից է անում, և այս չծախսված գումարի ֆոնդից կա տնտեսում, քաղաքապետը կարծեց, որ դրանից 2 մլն-ն առանձնացնենք օգնություններին: Նաև քաղաքապետի տնտեսած աշխատավարձն ենք օգտագործում, կօգտագործենք նաև գալիք աշխատավարձը»,- տեղեկացրեց Ջիլավյանը:
Ընդհանուր առմամբ քաղաքապետարանն այս օրերին ստացել և քննարկել է 120 դիմում՝ ստացված տնակատերերից և սեփական սեկտորի բնակարաններից:
84 ընտանիք է համապատասխանել օգնություն ստանալու չափանիշներին: Նրանցից բացի, 6 ընտանիքի արդեն տրվել է նորակառույց բնակարան սոցիալական թաղամասում:
Բազմաբնակարաններով համատիրությունները կզբաղվեն, աջակցություն կտրվի կարկուտից տուժած և այդ մասին քաղաքապետարանին տեղյակ պահած Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին, «Մեղվիկ» համայնքային զարգացման հիմնադրամ ՀԿ-ին և Գրողների միության Գյումրու մասնաճյուղին: Յուրաքանչյուրին 100.000-ական դրամ կհատկացվի:
Սրանք արդեն ստացված, ուսումնասիրված դիմումներն են: Երեկ 65 նոր դիմում է կրկին ստացվել, որոնք դեռ պետք է քննարկվեն: Այս դիմումներում են նաև այն 3 մեքենաների տերերը, որոնք կարկուտի պահին մնացել էին կամրջի տակ՝ սառցաբեկորների մեջ, և ջրից դուրս են բերվել փրկարարների ուժերով: Դիմումներ կընդունվեն նաև շաբաթ-կիրակի օրերին:
Բոլոր դիմումները կուսումնասիրվեն տնայցերի և տեսանկարահանումների միջոցով: Դրանից հետո նոր կկայացվի դիմումին ընդառաջելու կամ մերժելու որոշում:
Սամվել Բալասանյանն ասաց՝ եթե զգան ինչ-որ գործողություն քաղաքն ի վիճակի չէ միայնակ անելու, կդիմեն Կառավարության օգնությանը: «Պարոն Պապիկյանն էլ է զանգել, հետաքրքրվել, նախագահի աշխատակազմից էին զանգել, նաև՝ տարբեր բարեգործներ: Եթե պետք եղավ, անպայման նրանց կդիմենք, որովհետև չենք կարող նույն իրավիճակում հայտնված մարդկանց մեկին օգնենք, մեկին չօգնենք»,- ասաց քաղաքապետը:
Կորոնավիրուսային վիճակով պայմանավորված՝ քաղաքապետարանը Կառավարությունից ստացել է 4 մլն դրամ դրամաշնորհ՝ մեկուսացված բնակիչներին սննդով ապահովելու համար: Քաղաքացիների ցուցակները ոչ թե քաղաքապետարանն է կազմել, այլ դրանք կառույցին են տվել բուժհաստատությունները:
«Մենք ընդամենը պարետի ցուցումով սնունդը տանում ենք, առանց շփվելու՝ դռան տակից կամ պատուհանից անձնագիրն ուզում ենք, նկարում, հետ ենք վերադարձնում: Մենք չունենք լիազորություն, որ նաև պարզենք, թե տվյալ մեկուսացված քաղաքացին խանութ գնում է, թե ոչ»,- տեղեկացրեց Լենա Ջիլավյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ելումուտի հնարավորությանը՝ Բալասանյանը հորդորեց, որ քաղաքացիները, եթե ունեն ինքնամեկուսացման ցուցում, դուրս չգան իրենց բնակարաններից, այլ զանգեն և տեղյակ պահեն, թե ինչի կարիք ունեն: «Ես ինքս ամեն ինչ կանեմ, որ որևէ բանի կարիք չունենան, մենակ թե մնան տանը, դուրս չգան, խանութ կամ մի այլ տեղ չգնան, չտարածեն վիրուսը, իրավիճակն ավելի չբարդացնեն, դուք էլ բոլորին հորոդորեք»,- ավագանուն դիմեց քաղաքապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT