Երևան
12 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ռեկտոր ընտրեցին, ինչպես կանխատեսվում էր, նիստի ընթացքում խոսվեց վերջին շրջանում արված հայտարարությունների եւ իրադարձությունների մասին։
Մինչ հայտարարությունները, դահլիճի պատերից դուրս՝ համալսարանի բակում, ՀՊՏՀ ուսանողներից Դավիթ Բարսեղյանը բաժանում էր թերթիկներ այն մասին, որ մրցույթն արդար չէ՝ դա փորձելով տարբեր կետերով հիմնավորել: Այդտեղ նշված էին դատարանի արգելանքի, բուհը հիմնադրամի չվերածելու մասին եւ այլն։
Մինչ նիստի սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հուլիսի 4-ին մահացած ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի եւ Տավուշի մարզում թշնամու կրակից զոհված մեր զինվորների հիշատակը, որոնցից մեկն ի դեպ ՀՊՏՀ ուսանող էր։
Սկսվելուց առաջ պատասխան տրվեց հուզող հարցի․ արդյո՞ք չեն դադարել 4 ուսանողի, որոնք արդեն ավարտել են համալսարանը եւ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի, որն այս պահին պաշտոն չի զբաղեցնում, խորհրդի անդամի լիազորությունները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանը հիշեցրեց՝ ուսանողները սովորելու համար դիմել են Մագիստրատուրա եւ ընդհանրապես խորհրդի անդամի լիազորությունը կարող է դադարեցվել ՀՀ վարչապետի որոշմամբ։
Նիստի ընթացքում ներկաներից ոմանք ընդգծեցին, որ բուհի անունը դարձել է ծամոն, անգամ վերելակներում են հարցնում, թե ինչ եղավ ռեկտորի ընտրության հարցը։ Ըստ նրանց՝ խնդիրներ կան, սակայն դրանք ավելի շատ արհեստածին են։
Թեկնածուներ Դիանա Գալոյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը ներկայացրին բուհի զարգացման իրենց ծրագիրը։
Ի տարբերություն առաջին թեկնածուի, Մարտիրոսյանն առանց սլայդի հանդես եկավ, նախ խոսեց ընդհանուր կրթական խնդիրների մասին ու թե ինչպես է պատկերացնում դրանց լուծումը։ Գալոյանը եւս ընդհանուր խոսեց, ըստ նրա՝ բոլոր ոլորտներն էլ պետք է շարունակ զարգացնել։
Ելույթներից հետո հարցերը շատ չէին, խորհրդի նախագահը թեկնածուներից հետաքրքրվեց՝ ընտրվելու դեպքում ինչպե՞ս պետք է լինեն ռեկտոր-խորհուրդ-նախարարություն հարաբերությունները։
Տիգրան Մարտիրոսյանը հարցին այս կերպ պատասխանեց․ ԿԳՄՍՆ-ում ծանոթ չունի, բնականաբար հարաբերությունները պետք է լինեն գործնական, Գալոյանի խոսքով էլ՝ նախորդ 10 ամիսների ընթացքում, երբ ինքը կառավարել է բուհը, երբեւէ չի գերազանցել իր իրավասությունները, նախարարության հետ ունի ամենօրա աշխատանքային հարաբերություններ։
Նա նաեւ խոսեց իր դոկտորական աշխատանքի հետ կապված մեղադրանքների մասին՝ նշելով՝ չկան իդեալական մարդիկ, չկան իդեալական աշխատանքներ. «300 էջ աշխատանք եմ գրել եւ հնարավոր է՝ որոշ տեղերում լինեն վրիպակներ՝ հղումները դնելու, բայց մասնագիտական հանձնաժողովը եւ ընդդիմախոսը արձանագրել են, որ գիտական նորությունների հետ կապված որեւէ խնդիր չկա»։
Նշենք, որ նիստի ընթացքում ներկաների ելույթներում հիմնականում ռեկտորի նախկին պաշտոնակատարին սատարող խոսքեր էին, ինչ վերաբերում է Մարտիրոսյանին, նշում էին՝ նրան չեն ճանաչում։
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն էլ դժգոհեց, թե Մարտիորոսյանը լավ չէր պատրաստվել․ սլայդ չուներ: Հրապակային հայտարարեց, որ իր ձայնը Գալոյանին է տալու։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի համապատասխան հրամանով Գալոյանը զրկվել է դոկտորի գիտական աստիճանից։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ԲՈԿ նախագահն ինքնիրավչությամբ է զբաղված. այն ժամանակ, երբ նա տվել է անվավերության վարույթ հարուցելու հրաման, ինքն արդեն վերադասության կարգով բողոքարկել էր նախարարություն։
«Ինքը մինչեւ վերադաս մարմնի կողմից չունենար բողոքարկման արդյունքները, իրավունք չուներ այդ նիստը անելու։ Ես, իհարկե, սա նորից վերադասության կարգով նաեւ Վարչական դատարանում կբողոքարկեմ»,- նշեց Գալոյանը։
Նա հավելեց, որ Գոգյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, որովհետեւ եղել է վերադասության կարգով բողոք, եւ նա շարունակել է ինքնիրավչությամբ զբաղվել։
Մրցույթում հաղթած Գալոյանը շնորհակալություն հայտնեց եւ նշեց՝ կանի հնարավորինն ու անհնարը՝ բուհը զարգացման նոր որակի փոխադրելու համար: «Որեւէ մեկը չի կարող իր ապօրինի գործողություններով խոչընդոտել մեզ»,- ասաց նա։
Քիչ ձայն հավաքած թեկնածուն չցանկացավ նիստի ավարտին խոսել, իսկ Գալոյանն իր խոսքն այսպես ավարտեց՝ Տիգրան Մարտիրոսյանին ցանկանում է տեսնել իրենց թիմում: Այդ ընթացքում դահլիճի դռնից դուրս ծաղիկները ձեռքին սպասում էին ռեկտորի մրցույթում հաղթած թեկնածուին սատարողները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱդրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT