Երևան
12 °C
Հունվարի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ:
«Գրեմմի» մրցանակի հավակնորդների թվում էր նաեւ Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոյի «Ռեքվիեմ»-ն առաջադրված էր «լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «լավագույն դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը, սակայն մրցանակի չի արժանացել: Այս առիթով «Հայկական ժամանակ»-ը խոսել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ: Վերջիններս իրենց գնահատականը տվեցին թե՛ Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի, թե՛ մրցանակաբաշխության վերաբերյալ:
Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որը նաեւ Մանսուրյանի ընկերներից է, ասաց, որ մրցանակներն այնքան էլ ճիշտ չեն տրվում, եւ մենք այնպիսի շրջանում ենք ապրում, ուր պարզ երեւում է մրցանակների արժեքն ու նշանակությունը, անփույթ մոտեցումը: «Մրցանակներն ու մրցույթները մեր ժամանակի խնդիր են, առաջ նման բան չկար, բայց շատ ավելի բարձր երաժշտություն կար, իսկ այսօր այդ մրցանակների պատճառով ամեն մեկն իրեն թույլ է տալիս ասել, որ ինքն այսօրվա «Բեթհովենն» է»,- ասում է կոմպոզիտորը:
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը ասաց, որ Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը վերջին տարիների ամենալավ գործերից մեկն է հայ դասական երաժշտության մեջ: Շահեն Շահինյանը հիշեցրեց՝ օրեր առաջ Լյուքսեմբուրգում կայացած Դասական երաժշտության միջազգային մրցույթին Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը գլխավոր մրցանակին արժանացավ: Ըստ Շահինյանի՝ պետք չէ դրան պակաս կարեւորություն տալ:
«Եթե Մանսուրյանի ստեղծագործությունը «Գրեմմի» մրցանակի չի արժանացել դա չի նշանակում, որ իր գործը լուրջ կամ արժեքավոր չէ», «Ռեքվիեմ»-ը Մանսուրյանի այն ստեղծագործությունն է, որ երկար տարիներ կապրի եւ ժամանակի հետ էլ ավելի կարժեւորվի»,- վստահեցնում է Շահեն Շահինյանը:
Նշենք, որ «Գրեմմի»-ի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում առաջադրված Դմիտրի Խվորոստովսկու «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» ստեղծագործությունը՝ Կոնստանտին Օրբելյանի դիրիժորությամբ, նույնպես մրցանակի չի արժանացել:
Ստորեւ ներկայացնում ենք «Գրեմմի-2018»-ում մրցանակ ստացածներին.
«Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում հաղթել է Ջենիֆեր Հիգդոնը («Viola Concerto»), գրում է billboard.com-ը:
«Լավագույն ալբոմ», «Լավագույն ձայնագրություն» եւ «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգերում հաղթել է Բրունո Մարսը («24K Magic»): Ի դեպ, նա հաղթել է նաեւ «Լավագույն երգ» անվանակարգում («That’s What I Like»):
Նշվում է, որ նույն անվանակարգում էր ներկայացված անցած ամառվա հիթը՝ YouTube-ում դիտումների քանակով ռեկորդ սահմանած Despacito երգը:
«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում բաղձալի մրցանակը շնորհվել է Քենդրիք Լամարին (Damn):
Մինչդեռ «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում հաղթել է բրիտանացի Էդ Շիրանը (Shape of you):
«Լավագույն ռեփ/փոփ կատարում» անվանակարգում հաղթել է Ռիհանայի եւ Քենդրիք Լամարի դուետը՝ Loyalty-ն:
«Լավագույն պարային/ էլեկտրոնային ալբոմ» է ճանաչվել Kraftwerk-ի 3-D The Catalogue-ը:
«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հետմահու մրցանակի է արժանացել նախորդ տարի կյանքից հեռացած Լեոնարդ Քոհենը (You Want It Darker):
«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է Run-ի Foo Fighters-ը:
«Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում կրկին մրցանակի է արժանացել Էդ Շիրանը (Divide):
«Լավագույն փոփ դուետ» է ճանաչվել Portugal The Man-ի Feel It Still երգը:
«Լավագույն ռեփ կատարում» եւ «Լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել Քենդրիք Լամարի Humble-ը:
«Լավագույն սկսնակ երգչուհի» անվանակարգում հաղթել է Ալեսիա Կարան:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT