Երևան
12 °C
Մոսկվայի Օլխովայա մետրոյի կայարանին հարակից «Ֆուդ Սիթի» շուկայի տարածքում այս պահին 50-ից ավելի բեռնատարներ՝ հայկական ծիրանով բեռնված, չեն կարողանում վաճառքի հանձնել ապրանքը, քանի որ շուկայի ղեկավարությունը արգելել է ապրանքի բեռնաթափումը: Այս մասին ՀԺ -ի հետ զրույցում պատմեց շուկայում վաճառակետ ունեցող Արսեն Հովհաննիսյանը: Նա ասաց, որ մինչ այս պահը ոչ մի խնդիր չի առաջացել շուկայում գործունեություն ծավալելու պահով, սակայն, վերջին օրերին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումներից հետո, շուկայի ղեկավարությունը՝ ծագմամբ ադրբեջանցի հրեաներ, խնդրել են, որպեսզի մեկ շաբաթով հայկական վաճառակետերը հանեն խանութների վրա փակցրված ցուցանակները, դադարեցնեն գովազդային վահանակների պտույտը՝ բացատրելով, որ դա զերծ կպահի վաճառողներին մտնող-դուրս եկող տարատեսակ անձանց ագրեսիվ դրսևորումներց և, բացի այդ, շուկայի ղեկավարությունը սառեցրել է հայկական ապրանքով բեռնված մեքենաների բեռնաթափումը շուկայի տարծքում:
«Մեր խանութները բաց են, աշխատում ենք, բայց կոնկրետ ծիրանի ֆուռերը հանել են դուրս: Էդ մարդիկ, տնից - տեղից կտրվել, եկել հասել են Մոսկվա, բայց չգիտեն ինչ անեն հիմա, փչացող ապրանք է՝ միլիոնների արժեք ունեցող: Սպասում ենք դեսպանատան ներկայացուցիչների պատասխանին, որ իրենք ասեն, ի՞նչ են պայմանավորվել ու ի՞նչ կարելի է անել: Կան առաջարկներ ուղարկել ապրանքը Մոսկվայի այլ շուկաներ, բայց խնդիրը նրանում է, որ հայկական ծիրանով բեռնված բեռնատարները վճարել են շուկայի սպասման սրահ մտնելու արժեքը՝ մոտ 40-50 հազար ռուբլի և, փաստորեն, խցանվել են այդ տարածքում: Եթե նույնիսկ նրանք հիմա լքեն այդ տարածքը, նրանց ոչ ոք չի պատրաստվում վերադարձնել այդ գումարը: Բացի դրանից, հանել ապրանքը բեռնափոխադրման փոքր սայլակներով ու տեղափոխել այլ վայր, նույնպես, խելամիտ չէ, քանի որ ճանապարհին այն ամբողջովին կփչանա»,-ասաց Արսենը:
«Ֆուդ Սիթին» խոշոր առևտրային կենտրոն է, որը որ միայն մանրածախ, այլ նաև մեծածախ առևտրով է զբաղվում: Այստեղ ժամանում են Ռուսաստանի տարբեր մարզերից ժամանած առևտրականներ, որոնք վերավաճառքով են զբաղվում: Շուկայի տարածքում առևտրին հիմանական տոն հաղորդում են ադրբեջանցիները, որոնք տիրապետում են հաճախորդների բազային՝ գնում են ապրանքը և վերավաճառում մեծածախ առևտրով զբաղվող գործարարներին: Հայերը այդ շղթայի մեջ ընդամենը մատակարարներ են: Այս պահին, ըստ մեր զրուցակցի, ադրբեջանցի վերավաճառողներին արգելել են գնել հայկական ապրանքը և վաճառել այն փոքրածախ առևտրով զբաղվողներին: Խոսքը կոնկրետ հայկական ծիրանին է վերաբերում:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից մեզ հայտնեցին, որ տեղյակ են իրավիճակին, այցելել են շուկա, կապի մեջ են մթերողների և Մոսկվայի քաղաքային առևտրի ոլորտը համակարգող պատասխանատուների հետ և փորձում են լուծում գտնել ստեղծված իրավիճակին:
Հարցը մեծ արձագանք է գտել նաև Մոսկվայի հայ համայնքային կառույցների մոտ և, ինչպես մեզ տեղեկացրեց Ռուսաստանի Հայերի Միասնության (չխառնել Ռուսաստանի Հայերի Միության հետ) համանախագահ Մուշեղ Սյունին, իրենք ևս տեղյակ են խնդիրն և հայտնել են իրենց մտահոգությունը, քանի որ կատարվածը գլոբալ նշանակության խնդիր է, որը, անկասկած, ուղղորդվում է Բաքվի իշխանությունների կողմից: Սակայն, ըստ նրա, մի բան է երբ նման պրովակացիոն դրսևորումները թափ են առնում Բաքվում, մեկ այլ բան է, երբ դրանք տեղի են ունենում այլ երկրներում՝ մասնավորապես Ռուսաստանում:
«Կուզենայի հիշեցնել ադրբեջանցիներին, որ Ռուսաստանը բազմազգ և իրավական պետություն է, որտեղ իշխանությունները չեն հանդուրժի նման վերաբերմունք ցանկացած ազգության նկատմամբ: Բացի այդ, դժվար կլինի ռուսահայ համայնքին գրգռել և կոնֆլիկտի դրդել Ռուսաստանի նկատմամբ: Համոզված եմ, որ պատկան մարմինները արդեն ուշադրության տակ են պահում խնդիրը և կձեռնարկեն համապատասխան քայլեր այն հանգուցալուծելու համար»,-եզրափակեց Մուշեղ Սյունին:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Շրջանառվող տեղեկությունները՝ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ, կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար
Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ի՞նչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ի՞նչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի՞ վրա է նա ծախսել մահից առաջ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT