ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվել է

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվել է:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը:

Կալանավորելու որոշումը այսօր կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ Գեւորգ Նարինյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այս պահին դեռ հայտնի չէ՝ կոնկրետ ինչում է մեղադրվում դատավորը: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին միայն, որ դրա վերաբերյալ առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կլինի:

Մեր տեղեկություններով՝ Գեւորգ Նարինյանը 2 օր առաջ ինքնավնասման փորձ էր արել եւ տեղափոխվել «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»: Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ Նարինյանն իրենց դիմել է հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Թե ինչ վնասվածքներ է նա ունեցել, Դանիելյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դրանք անձի անհատական տվյալներ են:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին դատախազությունը հայտնեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Ժամեր անց ԲԴԽ-ն տեղեկացրեց, որ քննության առնելով միջնորդությունները՝ որոշել է համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:

ԱԱԾ-ն միջնորդություն է ներակայցրել նաեւ դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Աննա Մաթեւոսյանին: Միջնորդության վերաբերյալ որոշում դեռեւս չկա:

Նարինյանն ու Կուբանյանը Սնանկության դատարանի դատավոր են 2018 թվականի օգոստոսից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5595 դիտում

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը

ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը

Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում

Խոսքը բոլորովին այլ բանի մասին է, ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները

Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը

Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը

Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ

Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել

«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ

Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել

Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան

Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան

2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը

ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև

Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար

Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում

Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում

Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով

Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը

Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք

Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել