Ավելի քան 2 մլրդ դրամի խնայողություն՝ գործուղման մեկնող պաշտոնյաների ավիատոմսերից

2 տարվա ընթացքում պետական գործուղումների համար ձեռք բերվող ավիատոմսերի գնումների գործընթացում խնայվել է մոտ 2 մլրդ 100 մլն դրամ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաղորդեց Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԷՆԳ) ֆինանսական գծով փոխտնօրեն Տատյանա Մարկարյանը:

Ի տարբերություն նախկինում գնումների ընթացակարգով կատարվող ավիատոմսերի ձեռքբերման գործընթացի՝ հիմա ԷԿԷՆԳ-ի համապատասխան հարթակում ավտոմատ կերպով ներկայացվում են ավիատոմսերի նվազագույն արժեքները, որոնք էլ հիմնականում ձեռք են բերվում պետական գործուղումների մեկնող պաշտոնյաների համար: Պարտադիր չէ, որ գործուղման մեկնող պաշտոնյան գնի հենց այստեղ առաջարկվող տոմսը, նա կարող է գնել այլ հարթակից, եթե այնտեղ լինի ավելի էժան. ԷԿԷՆԳ-ի ավիատոմսի արժեքի էկրանապատճենը պահելով՝ նա կարող է գնել իր համար առավել ցանկալի, սակայն բացառապես ավելի էժան ավիատոմս:

«Վարչապետի աշխատակազմի հանձնարարությամբ դիտարկվել է մի խոշոր ավիաընկերություն, որ հարթակին միացած չէ եւ անում է տոմսերի վաճառք: Վերցվել է նրա առաջարկած միջին գինը, վերցվել է նախարարությունների համար ձեռք բերված տոմսերի միջին գինը: Աշխատել ենք պարզեցված ձեւով, որովհետեւ այդտեղ հնարավոր չէր անել խոր վերլուծական աշխատանք: Արդյունքում պարզ է դարձել, որ մոտ 8000 տոմսի պարագայում եղել է նվազագույնը 2.1 մլրդ դրամի խնայողություն: Այսինքն, եթե չլիներ այս հարթակը եւ շարունակվեր գործուղումների համար ավիատոմսերի տարերայնորեն ձեռքբերումը, հավանականությունը, որ մենք կունենայինք կորուստ, մոտ այսքան է: Միջինը 300 հազար դրամ է եղել ավիատոմսի արժեքն այն կազմակերպությունում, որ չի օգտվել այս համակարգակից, իսկ մեր հարթակում տոմսի միջին արժեքը եղել է 180-190 հազար դրամ»,- Տատյանա Մարկարյանը:

Ավիատոմսերի ձեռքբերման գործընթացը, ըստ Մարկարյանի, լիովին թափանցիկ է, եւ հնարավոր է տեսնել, թե ինչ ավիատոմսերի մասին է խոսքը: «Բացի Ազգային անվտանգության ծառայության եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի գործուղումներից, մնացած ամեն ինչը երեւում է: Ըստ այդմ՝ հաշվետվություններում կարող ենք վերջին 2 տարում տեսնել ձեռքբերումների էական աճ, սակայն դա չի նշանակում, թե գործուղումներն են շատացել, այլ՝ որ հաշվետվությունները դարձել են թափանցիկ»:

Ավիատոմսերի արժեքի վերահսկողության համակարգը ներդրվել է 2016 թվականին, քանի որ ակնհայտ է դարձել, որ պետական գործուղումների համար գնումների ընթացակարգով ավիատոմսերի ձեռքբերման գործընթացը վերահսկելի չէր. «Չկար ստուգող գին, եւ հետագայում աուդիտ անելիս չգիտեին՝ ինչն ինչի հետ համեմատեն, որովհետեւ ավիատոմսերը ծնվում-մահանում են մեկ ակնթարթում, իսկ դրանց արժեքի ստեղծումը վերահսկելի չէ: Պետությունն ինչ-որ կերպ պիտի վերահսկեր՝ պաշտոնյաները էկոնոմ դասի տոմսով են մեկնում, թե՝ բիզնես դասի: Չգիտեր՝ ինքն ինչի համար է վճարում, այդ թվերն իրական են, թե նկարված»:

Այդպես էլ ստեղծվել է ԷԿԷՆԳ-ի այս հարթակը, որի միջոցով, եթե նույնիսկ ԷԿԷՆԳ-ը չի անում վաճառքը, ապա գոնե վերահսկում է: Հարթակին են միացել բոլոր ուղիղ թռիչք ապահովող ավիաընկերությունները՝ տոմս ստեղծողները: «Սկզբում մեծ աղմուկ բարձրացրին տուրիստական գործակալությունները, թե իրենց շուկան է վերցվում, սակայն իրականում մենք տոմսի խնդիր չենք լուծում. անգամ դեսպանի կնոջ համար, եթե գործուղման շրջանակում չէ, վաճառք չի արվում: Սա հարթակ է բացառապես պետբյուջեից գնումների համար»,- ասաց Մարկարյանը:

Այս համակարգի գոյությունը հանգեցրել է նրան, որ տոմսերը կտրուկ էժանացել են, եւ ձեռք բերվող տոմսի որակն ընկել է, քանի որ եթե նախկինում բիզնես դասի, առաջին, երկրորդ կարգի տոմսերով էին գործուղումների մեկնում, ապա հիմա արդեն հարթակը բերում է ամենաէժան տոմսերը, իսկ դա բնականաբար միշտ չէ, որ ամենահարմարն է. պետական պաշտոնյաները նույնիսկ առաջարկել են գնել լավ տոմս՝ անձամբ վճարելով տոմսերի արժեքների տարբերությունը, սակայն նման հնարավորություն պետությունը չի նախատեսում:

Հարցին, թե պետական պաշտոնյաները շա՞տ են դժգոհել եւ դժգոհում այս փոփոխությունից, Մարկարյանը պատասխանեց, որ 2016-2017թթ. դժգոհների թիվն այդ առումով բավական մեծ էր, իսկ 2018-ից՝ աղմուկը մարել է: «Հիմա պաշտոնյաները չեն դժգոհում, տուրիստական գործակալություններն են դժգոհ՝ կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, սակայն դա հեքիաթ է, քանի որ այստեղ գործում է ավտոմատ համակարգ»,- նշեց նա:

ԷԿԷՆԳ-ի գինը ոչ միշտ է, որ ամենաէժանն է. «Եթե, օրինակ, տուրիստականները փակում են Մոսկվա-Երեւան թռիչքը, տոմսերի արժեքը բարձրանում է, քանի որ մնում են բարձր դասերը: Մենք էլ առաջարկում ենք, որ չվերցնեն ԷԿԷՆԳ-ից, այլ մեր գինը դիտարկելով՝ գնան-գնեն ուրիշ տեղից: ԷԿԷՆԳ-ի գործառույթը ոչ թե վաճառքն է, այլ՝ վերահսկողությունը: Մենք ապահովում ենք տեխնիկական մասը»:

Տատյանա Մարկարյանի դիտարկմամբ՝ այս համակարգը կարող է շատ բարձր արդյունավետությամբ կիրառվել բոլոր այն դեպքերում, երբ գնումների գործընթացում կա հրատապություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4774 դիտում

ՊԵԿ-ն առաջարկում է բարձրացնել հարկեր չվճարելու խոշոր և առանձնապես խոշոր չափ համարվող շեմերը

Բարի օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայկ Սարգսյանի նախաձեռնած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգ. ՔՊ-ն դեմ է քվեարկել

Մրգաշենում կատարված սպանության վարույթով ձերբակալվել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է

Գագիկ Համբարձումյանը երդմամբ ստանձնել է պատգամավորական լիազորությունները

Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանին. ռմբակոծվել է հիվանդանոց․ կան տուժածներ. տեսանյութ

ՆԳՆ-ն առաջարկում է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ. ներկայացրել է նախարարը

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգում 23 հարց կա

Իրանը փոխհատուցում է պահանջել արաբական 5 երկրից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն

Ջերմուկի խաչմերուկից մինչև Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ

Ավտոմեքենան, մոտ 70 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ կան տուժածներ

Քոչարյանն անգամ բջջային հեռախոսից օգտվել սովորեց, իսկ Հայր Մերը չսովորեց. դրա համար քրիստոնյա է պետք լինել

Գյումրիում 27 նոր սոցիալական բնակարան կկառուցվի․ ովքեր են լինելու շահառուները

Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ․ Ամոյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Երևանի փոքր կենտրոնում 2.5 տոննա և ավելի քաշով մեքենաների մուտքը սահմանափակված է

Ապրիլի 14-ի առավոտյան՝ ժամը 6։30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու․ ինչպես երթևեկել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը օդի սպասվող ջերմաստիճանի վերաբերյալ զգուշացում է հրապարակել

Ուժեղ ուժեղները ուժեղ են ռսահպատակությամբ, նաև ուժեղագույն ական են ինքնիշխանությունը և պետականությունը ցնցելու

Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալ՝ 101-ամյա երևանցուն․ Տիգրան Ավինյանն այցելել է Սերգեյ Տերյանին

Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել․ ծրագրված է հանդիպում Կայա Կալասի հետ

Էրեբունի փողոցում ծեծել են 74 համարի ավտոբուսի վարորդին, վնասել ճակատը, իջեցրել ուղևորներին․ կա 3 ձերբակալված

Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ

Սևանի ջրափրկարարական ջոկատը կտեղափոխվի նոր վարչական համալիր․ ՆԳ նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքին

Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմամբ. Ֆիդան

Գյումրիում տնակ է այրվել

Հունգարիայում երեկվա ընտրությունները տպավորիչ էին հատկապես մասնակցության ռեկորդային ցուցանիշներով․ Խանդանյան

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ամիօ բանկը հայտարարում է Վարչության նախագահի նշանակման մասին

Գյումրու 2 բնակչի նախապատրաստած սպանությունը կանխվել է․ 47 և 26 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են․ տեսանյութ

Կրեմլը չի ​​շնորհավորի Պետեր Մադյարին․ Պեսկով

Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Ձեր առաջնորդի անգրագիտությունը մի փորձեք փակել Շառլով և Սարոյանով․ նա հայերեն էլ, ռուսերեն էլ նորմալ չի խոսում

Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցի վերացման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի․ դատախազություն

Դանակահարություն Մրգաշեն գյուղում․ տղամարդը մահացել է

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց