Երևան
12 °C
Հուլիսի 12-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերի մի քանի զինծառայողներ ՈՒԱԶ ավտոմեքենայով փորձեցին մոտենալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին։ Հայկական կողմի զգուշացումից հետո նրանք, թողնելով ավտոմեքենան, վերադարձան իրենց դիրքեր, իսկ միջադեպը աննշան լինելու պատճառով կարող էր աննկատ մնալ լայն հասարակության համար, եթե մեկ ժամ անց ադրբեջանական զինված ուժերը չսկսեին հայկական դիրքերի հրետակոծումը՝ աստիճանաբար ավելացնելով լարվածությունը եւ հրետակոծելով հայկական դիրքերն ու գյուղերը խոշոր տրամաչափի ականանետերից ու հաուբիցներից։
Ըստ ամենայնի՝ ադրբեջանական սադրանքի սցենարը ենթադրում էր, որ ՈՒԱԶ-ի անձնակազմը չի վերադառնալու, ինչը թույլ կտար սկսել «պատասխան» գործողություններ՝ միջադեպի պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա: Մինչդեռ ստացվեց այնպես, որ ադրբեջանական կողմի հրետանին սկսեց աշխատել նախնական պայմանավորված ժամին, սակայն առանց որեւէ առիթի:
Անկախ սադրանքի հավանական սցենարից, լարվածության աճի իրական պատճառները հեռու են ՀՀ եւ անգամ Արցախի հետ սահմաններից. դրանք գտնվում են Բաքվում:
Կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետեւանքները սոցիալական բնույթի ռիսկեր են առաջացրել, որոնք կարող են լուրջ ներքաղաքական բողոքի վերաճել: Դա շատ լավ հասկանում են նաեւ Ադրբեջանի իշխանությունները, որոնք մի կողմից «կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում» խստացրել են ընդդիմադիր գործիչների հետապնդումները, մյուս կողմից կազմակերպել են պետական կառույցների ինքնամաքրման բեմականացում:
Դա, ըստ ամենայնի, բավարար չէր, եւ իշխանությունները որոշեցին դիմել հին, փորձված եւ պատերազմի ու հայատյացության մշտական քարոզչության պայմաններում թերեւս միակ գործուն մեթոդին՝ հայերի դեմ ռազմական գործողություններին, ինչը թույլ կտար հասարակությանը միավորել ընդդեմ արտաքին թշնամու եւ բողոքն ուղղել այդ հունով:
Ադրբեջանի իշխանությունները, սակայն, սխալվեցին այն առումով, որ չարժեր փորձել այդ ամենի հետ մեկտեղ ժողովրդավարություն խաղալ եւ հասարակությանը թույլ տալ «պատերազմի ցույց» անցկացնել: Պարզվեց, որ «ռուսը, պարսիկը, հայը թյուրքի մշտական թշնամին են» կարգախոսը համադրելի է ոստիկանական մեքենաներ շրջելու եւ անկարգությունների հետ, իսկ պատերազմ պահանջելը եւ այդ պատերազմին մասնակցելու պատրաստակամությունը տարբեր բաներ են. ցույցին մասնակցում էր 30-50 հազար հոգի, մինչդեռ Ալիեւին հաջորդ օրը զեկուցեցին, որ առաջնագիծ գնալու ցանկություն է հայտնել 150 քաղաքացի:
Ինչ վերաբերում է սահմանային սադրանքի համար ընտրված պահին, ապա այստեղ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնպես սխալ հաշվարկ էր կատարել։ ՀՀ սոցիալ-քաղաքական դաշտում կոշտ քաղաքական պայքարն ու բազմակարծությունը սխալմամբ ընդունվեցին որպես պառակտում հայ հասարակության ներսում եւ հետեւաբար ամենահարմար պահը ՀՀ-ին հարվածելու համար։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունների անարդյունավետ կառավարման հետեւանքով առաջացած ներքին խնդիրները նման ճանապարհով լուծելու փորձը դատապարտված է անհաջողության, սակայն դա չի բացառում, որ այն կարող է հանգեցնել լուրջ հումանիտար հետեւանքների ինչպես տարածաշրջանի, այնպես էլ, ըստ էության, Ադրբեջանի համար:
Գաղտնիք չէ, որ խաղաղ բնակչության, ընդ որում, ինչպես հայկական կողմի, այնպես էլ սեփական բնակիչների կյանքերը որեւէ արժեք չեն ներկայացնում Ադրբեջանի ղեկավարության համար: Դրա մասին են վկայում ինչպես հայկական բնակավայրերի հրետակոծումը, այնպես էլ այն, որ մեր բնակավայրերին հարվածող հրետանին տեղակայված էր ադրբեջանական գյուղերում՝ պատասխան կրակը որպես ագրեսիա ներկայացնելու նպատակով: Հայկական բնակավայրերի դեմ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել է վնասվելու ավելի քան 50 դեպք, որից 41-ը եղել են շինություններ, 4 ենթակառուցվածքային օբյեկտներ, 4 տրանսպորտային միջոցներ: Առավել հայտնի են Այգեպարի մանկապարտեզի եւ Բերդի «Տավուշ տեքստիլի» դեպքերը, ինչպես նաեւ մի շարք տնային տնտեսություններին հասցված վնասը:
Սակայն Ադրբեջանը չսահմանափակվեց խաղաղ բնակչության հրետակոծությամբ եւ պաշտպանության նախարարության մակարդակով սկսեց սպառնալ Մեծամորի ԱԷԿ-ին հրթիռային հարվածով: Մի կողմ թողնենք այն, որ նման հարվածի պարագայում տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի, զգալի հատվածը երկար տարիներով կզրկվի կյանքից: Այս սպառնալիքը, ըստ էության, պետական ահաբեկչական ակտի սպառնալիք է, համաձայն 1987թ. ահաբեկչության մասին Ժնեւյան հռչակագրի՝ պետության զինված ուժերի հարձակումը այլ պետության տարածքում քաղաքացիական բնակչության համար վտանգ ներկայացնող թիրախների վրա:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դատելով նմանատիպ հայտարարությունների առկայությունից, հակված չէ կանգ առնել նույնիսկ մի շարք անհաջողություններից հետո։ Յուրաքանչյուր սահմանային լարումից հետո առաջացած անդորրը Ադրբեջանը միշտ օգտագործել է հաջորդ հարձակումը նախապատրաստելու համար, եւ որեւէ հիմք չկա ենթադրելու, որ այս անգամ իրադարձությունները զարգանալու են այլ կերպ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT