Հայկական համարներով բեռնատարները դեռ չեն կարող մտնել «Ֆուդ Սիթի»-ի տարածք

21/07/2020 schedule13:31

«Ֆուդ Սիթիում» հայակական բեռնատարների հետ կապված խնդիրը դեռևս վերջնական լուծում չի ստացել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտենց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Թեմայի շուրջ քննարկումները Մոսկվայի քաղաքային իշխանությունների և առևտրի հարցերը համակարգող պատկան մարմինների հետ շարունակվում են, սակայն զգալի տեղաշարժ չկա, քանի որ հայկական համարներով բեռնատարներին դեռ թույլ չեն տալիս մտնել շուկայի տարածք»,- ասաց Տողանյանը:

Դեսպանը հայտնեց նաև, որ այս պահին շուկայի տարածքի սպասման հատվածում խցանված բեռնատարներ չկան, դրանք բոլորը լքել են տարածքը և ուղևորվել այլ շուկաներ: Անսարք վիճակում կանգնած է եղել մեկ մեքենա, որը վերանորոգվելուց հետո նույնպես լքել է տարածքը:

Շուկայի ներսում գտնվող հայկական խանութները ևս գործում են, սակայն առանց ցուցանակների: Դրանք շուկայի ղեկավարությունը պահանջել էր հանել դեռ անցած ուրբաթ: Այդ ամենով հանդերձ՝ որոշ բեռնատարներ, փոխելով համարները, կարողանում են մուտք ունենալ «Ֆուդ Սիթի» և վաճառել ապրանքը:

Վարդան Տողանյանը հայտնեց նաև, որ Մոսկվայում կան մի քանի այլ առևտրային տարածքներ, որոնք պատրաստ են ընդունել հայկական ապրանքով բեռնված մեքենաները, սակայն վարորդների մոտ այլ շուկաներ տեղափոխվելու մեծ ցանկություն չի նկատվում:

Նշենք, որ «Ֆուդ Սիթին» չափազանց խոշոր մեծածախ առևտրի կետ է, որտեղ հնարավոր է առավել արագ իրացնել ապրանքը, բացի այդ, թերևս «Ֆուդ Սիթիում» հայ մատակարարներն արդեն ունեն հաճախորդների ձևավորված բազա ու այդ իսկ պատճառով են դժկամ՝ նոր կետեր տեղափոխվելու:

ՀԺ-ի տեղեկություններով՝ այսօր տեղի կունենա ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի դեսպանների հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ընթացիկ հարցերը և նաև ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Մոսկվայի ամեխաշոր մթերային մեծածախ առևտրերից մեկի՝ «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարությունը (ծագումով ադրբեջանցիներ) արգելեր էր ծիրանով բեռնված հայկական բեռնատարների մուտքը շուկա: Մոտ 50 բեռնատար խցանվել էր շուկայի սպասասրահում և ո՛չ կարողանում էր իրացնել ապրանքը, ո՛չ էլ՝ լքել տարածքը: Ի դեպ, նրանք վճարել էին կայանատեղիի գումարը: Շուկայի ղեկավարությունը պահանջել էր նաև ներսում գործող հայկական վաճառակետերից հանել ցուցանակները: Նույն օրը գիշերը վարորդներին, ի վերջո, հաջողվեց լքել շուկայի տարածքը և ուղղորոդվել հարակից այլ շուկաներ, որտեղ էլ հաջողությամբ իրացվեց ողջ ապրանքը: Հայկական միրգը ամբողջությամբ սպառեց ինքնաբուխ կերպով ինքնակազմակերպված մոսկվայահայությունը և բարեգործական մի շարք կազմակերպություններ, որոնք, գնելով հայկական ծիրանը, բաժանեցին մանկատներին, հիվանդանոցներին և ծերանոցներին:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3589 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել