Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանները դարձյալ պնդեցին իրենց միջնորդությունները քրեական գործի դատակոչի ցուցակը լրացնելու վերաբերյալ:
Դատախազների առարկությունից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ առնվազն իր կողմից ներկայացված միջնորդությունը բավականին մանրամասն պատճառաբանություններ է պարունակում. «Ուրիշ հարց է, որ մեկը դրան համաձայն է, մեկը՝ չէ, դրանից բացի, անցած նիստին դատարանն ինձ հարցեր տվեց եւ հնարավորություն տվեց լրացուցիչ պատճառաբանություններ ներկայացնել, մինչդեռ պարոն Պետրոսյանն ասաց, որ մենք ընդհանրապես պատճառաբանություններ չենք ներկայացրել»:
Ըստ Ալումյանի՝ Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլնի, գրված է, որ ՍԴ անդամների նկատմամբ կիրառվել է ճնշում, սակայն հստակեցրած չէ, թե որ անդամի մասին է խոսքը. «Եվ այս որակի մեղադրական եզրակացությունը ստորագրել է պարոն Պետրոսյանը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ դատավորի մասին է խոսքը, ինչում է դրսեւորվել այդ ճնշումը, էլ չեմ ասում, թե ինչ կապ ունի պարոն Քոչարյանը»: Ալումյանի խոսքով՝ այդ պարագայում կարելի է ենթադրել, որ նկատի են ունեցել այդ ժամանակ գործով ՍԴ-ի ցանկացած անդամի. «Այս տեսակի մեղադրանքը դատարանը չպիտի էլ դատական քննության նշանակեր, այս աստիճանի վերացական եւ անորակ մեղադրանք գոնե այս մասով դժվար է պատկերացնել, համենայն դեպս, եկել, հասել է այս փուլին, հիմա ոչ միայն մանրամասնած չէ, թե որ անդամի մասին է խոսքը, այլեւ ՍԴ անդամները դատակոչված չեն, մենք միջնորդում ենք՝ ելնելով մեղադրանքից, ասում ենք՝ անորակ է, որովհետեւ նշված չէ, եւ ասում ենք՝ դե բոլորին բերեք, տեսնենք՝ ում նկատմամբ է ճնշում գործադրվել, եւ մենք կապացուցենք, որ ոչ մեկի նկատմամբ չի էլ գործադրվել»: Ըստ Ալումյանի՝ սրանից ավելի պատճառաբանված միջնորդություն եւ ավելի չպատճառաբանված առարկություն տեսականորեն ուղղակի դժվար է հորինել:
Դատախազների առարկության վերաբերյալ հայտարարություն արեց նաեւ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ պնդելով, որ իր միջնորդությունը ո՛չ պետք է մերժվի, ո՛չ հետաձգվի:
Մեժլումյանը հիշեցրեց, որ երբ 2009 թվականին ԱԺ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի փոփոխման համար, դրա ստեղծման հրամանում նշված է եղել, որ նպատակը օրենքի իրավական որոշակիության համապատասխանության հարցը լուծելն է. «Ասում ենք՝ ԱԺ այդ ժամանակվա նախագահին հրավիրենք, տեսնենք՝ ինչի համար է ստեղծել այդ աշխատանքային խումբը, ճիշտ է՝ հրամանում գրված է, բայց դե դատախազությունը այլ կերպ է մեկնաբանում, թող գան, իրենք ասեն»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ ԱԺ նախկին պատգամավորների հարցաքննությունը հնարավորություն կտա, որ դատարանի մոտ եւս մեկ անգամ ծագի այն հարցը՝ վիճարկվող հոդվածը սահմանադրականության խնդիր ունի, թե ոչ, եւ դրանից բացի, իրեն կօգնի՝ պնդելու իր նախորդ միջնորդությունը՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, որի լուծումը նախորդ դատական նիստին դատարանը հետաձգեց: Նշենք, որ պաշտպանը բազմիցս կարծիք է հայտնել, որ վիճարկվող հոդվածը իրավական որոշակիությանը չի համապատասխանում, եւ դրանով չէր կարող անձին մեղադրանք առաջադրվել, դատախազները, սակայն, պնդել են հակառակը՝ ասելով, որ այդ հարցով ՍԴ դիմելու անհրաժեշտություն չկա:
Հիշեցնենք՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությամբ պաշտպանները հանդես են եկել նախորդ դատական նիստին՝ դատարանին խնդրելով դատարան հրավիրել եւ հարցաքննել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, Մանվել Գրիգորյանին եւ եւս մի քանի հոգու։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարություն արեց, որ դատարանը նպաստում է, որ այս գործով չիրականացվի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն: Նա առաջ բերեց այն վարկածը, որ իրենց կողմից մատնանշված անձինք տարիքով մեծ են, եւ հաշվի առնելով, որ այս գործի քննությունը կարող է տեւել տարիներ, ըստ նրա՝ հետագայում գուցե հնարավորություն չլինի այդ անձանց դատարան հրավիրելու: Խուդոյանը, որպես օրինակ, նշեց Մանվել Գրիգորյանին. «Ոչ մեկի, այդ թվում՝ դատարանի համար գաղտնիք չէ, որ կոնկրետ Մանվել Գրիգորյանն ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք կարող են կյանքի հետ անհամատեղելի լինել»,- ասաց պաշտպանը:
Դատարանն անցավ տուժողի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի միջնորդության քննությանը դատախազներին բացարկ հայտնելու վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT