Երևան
12 °C
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հրապարակած լուսանկարներից մեկին կից գրառմամբ անդրադարձել էր արտակարգ իրավիճակների նախարարության մի ծրագրի, որով սահմանամերձ մի քանի գյուղում ԱԻՆ աշխատակիցները հսկում են, որ գյուղացին ապահով իր դաշտային աշխատանքներն անի: ԱԻՆ աշխատակիցների հետ Աննա Հակոբյանը հանդիպել էր Մովսես գյուղի համայնքապետարանում, որի շենքի մի մասը տրամադրվել է ծառայության աշխատակիցներին:
«ԱԻՆ աշխատակիցների միջոցով բնակչության անվտանգության պահպանման ծրագիրն արդեն տարիների կյանք ունի, սակայն անդադար համալրվում է նոր բաղադրիչներով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ Տավուշի մարզի Նոյմբերյանի հատվածի հինգ եւ Բերդի հատվածի յոթ գյուղում ԱԻՆ-ը սկսել է հիմնել հենակետեր 2016 թվականից՝ հետզհետե ավելացնելով տեղում աշխատակիցների քանակն ու գործառույթների բաղադրիչները:
«Ծրագրի հիմքում դրվել է տարածքային պաշտպանության գաղափարաբանությունը, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակիչները զգան, որ իրենց կողքին կան մարդիկ, որ հստակ պատրաստված են՝ իրենց պաշտպանելու համար, որ կարող են իրենց պաշտպանել ոչ միայն զենքով, այլեւ գիտեն, թե ինչպես ցուցաբերել առաջին բուժօգնություն, ինչպես կողմնորոշվել տարբեր իրադրություններում: Մեր աշխատակիցները կարող են հակառակորդի հանկարծակի հարձակման կամ այլ պարագաներում բնակչությանը ճիշտ ուղղորդել եւ օգնել: Այս համակարգը մարդկանց վստահություն է ներշնչում, ինչն ամենակարեւոր բանն է: Բանակը սահմանին է, սակայն պաշտպաններ պիտի լինեն նաեւ թիկունքում»:
ԱԻՆ աշխատակիցները, ըստ Վրեժ Գաբրիելյանի, հսկում են տարածքում առկա ջրամբարները՝ կանխելու համար հակառակորդի կողմից հավանական թունավորման փորձերը, նրանք պատրաստված են՝ կատարելու հրդեհաշիջման աշխատանքներ, ցուցաբերել առաջին օգնություն եւ լուծել քաղաքացիական պաշտպանության այն բոլոր հավանական խնդիրները, որ կարող են լինել սահմանամերձ գոտում: Այս հատվածի հրշեջ-մեքենաների կազմը շարունակաբար համալրվում է, որպեսզի առավելագույնս արագ կազմակերպվեն բոլոր անհրաժեշտ աշխատանքները:
«Սա երկարատեւ գործընթաց է, որ անընդհատ նորանոր բաղադրիչներով է համալրվում: Սկզբում, օրինակ, ծառայությանը մեքենաներ տրամադրված չէին, միայն աշխատակիցներն էին իրենց զենքով ու զրահաբաճկոնով, միայն պարեկություն էին անում: Հետագայում համակարգը զարգացվեց այնպես, որ մեր աշխատակիցները կարողանան նաեւ հրշեջ-փրկարարություն անել իրենց ծառայության բնակավայրերում: Տվեցինք մեքենաներ, որ կարողանան արագ օգնության հասնել թե՛ իրենց ծառայության գյուղերում, թե՛ հարակից գյուղերում: Օրերս նոր մեքենաներ տրամադրվեցին Ներքին Կարմիր Աղբյուրին, Բերդին: Չինարիում խփված ՈՒԱԶ-ի փոխարեն էլ գյուղում արդեն կգործի ավելի նոր, ավելի լավ ավտոմեքենա»,- ասաց Գաբրիելյանը:
ԱԻՆ աշխատակիցները սահմանամերձ գյուղերում ուշադիր են բոլոր անծանոթների նկատմամբ: «Նրանք օտար մարդկանց անմիջապես նկատում են, քանի որ իրենք էլ՝ բոլորը տեղի բնակիչներ են, բոլոր համագյուղացիներին ճանաչում են»,- ասաց Վրեժ Գաբրիելյանը՝ ընդգծելով նաեւ այս ծրագրով տեղի բնակիչներին աշխատանքով ապահովելու կարեւորությունը:
Ելնելով իրենց աշխատանքի առանձնահատկություններից՝ ԱԻՆ աշխատակիցները հաճախ իրենք են կողմնորոշվում՝ ինչպես իրականացնել ծառայությունը՝ կանխատեսելով սպառնալիքը: «Իրենք են վտանգը, սպառնալիքը նկատում ու գյուղացիներին տեղեկացնում»,- նշեց Փրկարար ծառայության տնօրենը:
Վրեժ Գաբրիելյանը հաղորդեց, որ նախորդ շաբաթվա՝ սահմանագոտում փոխհրաձգության պայմաններում ԱԻՆ աշխատակիցներն ԱԹՍ-ներ նկատել են Մովսես, Չինարի եւ այլ գյուղերում, նրանք մարդկանց արագ առաջնորդել են ապաստարաններ, թաքստոցներ: Փրկարար ծառայության պետի խոսքով՝ իրենց աշխատակիցները ճանաչում են այդ սարքերը եւ արագ կողմնորոշվելով՝ օգնում, որ մարդիկ հարվածի տակ չընկնեն: «Նաեւ դրանով է պայմանավորված, որ այս օրերին խաղաղ բնակիչների մեջ զոհեր չենք ունեցել: Երբ սահմանի որեւէ հատվածում լարվում է իրավիճակը, մեր աշխատակիցներն անմիջապես սկսում են աշխատել բնակչության հետ: Սա շատ կարեւոր է պաշտպանության առումով»:
Նա հաղորդեց նաեւ, որ Տավուշի մարզի 21 գյուղում տեղադրվել են ազդարարման շչակներ, որ միացված են մարզային փրկարարական վարչությանը. «Այսինքն՝ մի ակնթարթում բոլոր այդ գյուղերը կարող են իրազեկվել օդային հարձակման մասին: Այս համակարգի կարիքը դեռ չի եղել, քանի որ օդային հարձակում չենք ունեցել, սակայն եթե լինի ռմբահարման վտանգ, ապա ՊՆ-ն կփոխանցի ինֆորմացիան, եւ մենք անմիջապես կաշխատեցնենք ազդարարման համակարգերը»:
Մեզ հետ զրույցում Մովսես համայնքի ղեկավար Արտակ Պապյանն էլ հաղորդեց, որ իրենց գյուղում գործող այս ծրագրի շրջանակում արտում հսկողություն իրականացնող ԱԻՆ աշխատակիցը նկատել է ԱԹՍ, զգուշացրել կոմբայնավարին, որն էլ անջատել է շարժիչն ու պատսպարվել թաքստոցում:
«Կոմբայնն այս տարի առաջին անգամ դաշտ է մտել երկու օր առաջ, որ գարին հնձի, հիմա գարին է, դրանից հետո էլ պիտի լինի հացահատիկը: Երկու ԱԻՆ աշխատակից կանգնել է այնտեղ՝ հերթապահելու, որպեսզի աշխատող գյուղացին ապահով լինի անօդաչու սարքից. ԱԻՆ աշխատակիցները հսկում են երկինքը, իմաց են տալիս կոմբայնավարին՝ կոմբայնն անջատեցեք: Եվ հենց դաշտ մտնելու առաջին օրը մեկուկես-երկու ժամ էր, որ սկսել էին աշխատանքը, նկատել էին թռչող սարքը»,- պատմեց նա:
Արտակ Պապյանի խոսքով՝ այս պահին գյուղում աշխատում է երկու կոմբայն: Արտերում կոմբայնավարների և մյուս հողագործների երկնքի անվտանգությունն է հսկում ԱԻՆ երկուական աշխատակից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT