Իրանական մարդատար օդանավը ենթարկվել է ամերիկյան կործանիչների հարձակման (տեսանյութ)

Իրանական «Mahan Air» ավիաընկերության քաղաքացիական օդանավը ենթարկվել է կործանիչի հարձակման: Al Mayadeen լրատվականի փոխանցմամբ՝ ինքնաթիռը չնախատեսված արտակարգ վայրէջք է կատարել Բեյրութում, կան մի քանի տուժած ուղեւորներ:

Ամերիկյան F-15 2 կործանիչները Սիրիայի օդային տարածքում հարձակում են գործել Թեհրան-Բեյրութ չվերթն իրականացնող օդանավի ուղղությամբ: Ինքնաթիռում եղել է 156 ուղեւոր։ Լրատվականի տվյալներով՝ ինքնաթիռը թիրախավորվել է չվերթի գոտուց 55 կմ հեռավորության վրա գտնվող կետում՝ Իրաքի հետ սահմանի Ալ-Թանֆ սահմանային անցակետի մոտակայքում:

Մարդատար օդանավի օդաչուն, արագ կողմնորոշվելով, հասցրել է կտրուկ իջեցնել թռիչքի բարձրությունը՝ կործանիչների հետ բախումներից խուսափելու համար: Քաղաքացիները տուժել են հենց թռիչքի բարձրության կտրուկ անկման ու արագ վայրէջքի պատճառով: 

Իրանական ինքնաթիռի՝ ամերիկյան կործանիչների կողմից հարձակման ենթարկվելու փաստը հավաստում է նաեւ իրանական ISNA գործակալությունը, որի հետ զրույցում «Mahan Air» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպի մանրամասները պարզվում են:

IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով էլ՝ քաղաքացիական ինքնաթիռի վրա հարձակում է եղել իսրայելական կործանիչներով:

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, մեկնաբանելով պատահարը, հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը ձեռնարկելու է համապատասխան միջոցներ միջադեպի բոլոր մանրամասներն ուսումնասիրելուց ու պարզելուց հետո: Մուսավին նաեւ հայտնել է, որ միջադեպից անմիջապես հետո ՆԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչը դեպքի մասին տեղեկանալուն պես կապ է հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Թախտ-Ռավանչը նշել է, որ Իրանը ամերիկյան կողմի վրա է թողնում պատասխանատվությունը ինքնաթիռների հետ կապված ցանկացած միջադեպ: Նույնը փոխանցվել է նաեւ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերն Իրանում:

Լիբանանյան Կարմիր խաչի ղեկավար Ջորջ Քաթանան էլ հայտնել է, որ միջադեպի հետեւանքով տուժածներ իրականում չկան, Tasnim գործակալությունը հայտնել է, որ Բեյրութում վայրէջք կատարելուց հետո օդանավն արդեն վերադարձել է Թեհրան: 

Իրանական լրատվամիջոցներից բացի, միջադեպին անդրադարձել է նաեւ ABC news-ը: Լրատվականը գրում է, որ Իրանի օդային տարածքում թռիչք է իրականացրել ոչ թե 2, այլ 1 F-15 ամերիկյան կործանիչ: Ըստ կայքի հրապարակման՝ կործանիչը իրանական օդանավից ավելի քան 1000 մետր հեռավորություն է պահել՝ ինքնաթիռի տեսողական նույնականացում իրականացնելու համար: Այս մասին հայտնել են ամերիկացի զինվորականները: Տեսողական նույնականացումը ավարտվել է անվտանգ, սակայն մինչ այդ «Mahan Air»-ի օդաչուները կտրուկ անկում են իրականացրել ու կոշտ վայրէջք:

«ԱՄՆ F-15 ինքնաթիռը կանոնավոր օդային առաքելություն իրականացնելու համար CJTF-OIR- ի հարևանությամբ՝ Սիրիայի Թանֆ կայազորում, իրականացրել է «Mahan Air»-ի ուղեւորատար ինքնաթիռի ստանդարտ տեսողական զննում այս ինքնաթիռից մոտավորապես 1 կմ հեռավորության վրա գտնվող անվտանգ օդային տարածքում»,- ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Բիլ Ուրբանը:

«Տեսողական ստուգումը տեղի է ունեցել՝ Աթ Թանֆի կայազորում գտնվող կոալիցիայի անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Ուրբանը՝ նկատի ունենալով ԱՄՆ ռազմակայանը Սիրիայի հարավում՝ Հորդանանի հետ սահմանի երկայնքով, որտեղ տեղակայված են ամերիկյան փոքր թվով զորքեր:

«Երբ F-15-ի օդաչուն ինքնաթիռը ճանաչեց որպես «Mahan Air» ուղեւորատար ինքնաթիռ, F-15-ը ապահով կերպով բացել է ինքնաթիռի հեռավորությունը»,- ավելացրել է նա՝ հավելելով, որ մասնագիտական դիտարկումն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան: Ամերիկյան կողմը հայտնել է, որ կործանիչների կողմից շրջապատվելու ժամանակ ինքնաթիռը, հնարավոր բախումից վախենալով, կտրուկ մանեւրներ է կատարել, ինչի հետևանքով 3 ուղեւոր, ինչպես նաև սպասարկող անձնակազմի անդամներ են տուժել:

ֆեյսբուքյան օգտատերերից Սագո Արեյանը հրապարակել է տեսանյութ օդանավի ներսից, որում երեւում է կոշտ վայրէջքն ու ուղեւորների խուճապը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4199 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը