Երևան
12 °C
Գյումրու կենտրոնական հատվածների փողոցներից մեկում ծառեր են հատվել, կառուցապատում է սկսվել: Նման բողոքով ՀԺ-ին դիմած գյումրու բնակիչ Մալխաս Ղազարյանն ասաց՝ շատ բան չգիտի ոչ վաճառողի, ոչ գնորդի մասով, բայց որ քաղաքի փողոցի այդ հատվածը վաճառվել է, ու սկսել են ծառուղին վերացել, որպեսզի դա դառնա փակ տարածք, հստակ է:
Նշենք, որ Մհեր Մկրտչյան փողոցի մի հատվածը ձգվում է մինչև Խրիմյան Հայրիկ խճուղի, երկրորդ մասն ավարտվում է Հայաստանի ազգայի պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մոտ՝ դեպի Ձորի թաղ կոչվող հատվածում:





«Ֆունդամենտն են փորել, պարիսպ բդի շարեն: Լրիվ փողոցը վաճառված է: Կսեմ՝ ո՞վ է ծախել, որ առել ես, կսե մետրը 2000 դրամով առել եմ:
Եկել է, ընձի կսե՝ տոկ կուտա՞ս, գործ ենեմ: Ըսի՝ չէ, չեմ տա, ես մենակ կռնամ բողոքե, որ ուլիցն առել ես, բայց ո՞վ է ծախել: Լավ դու առար, բայց քաղաքապետարան ու կադաստրը ինչխ են հաստատել:
Հարցրեցի, կըսե՝ ես չեմ հասկընա՝ ընդիկ քու ի՞նչ գործդ է, ես էլ ըսի՝ այ մարդ, ես էլ չեմ հասկընա, թե դու ինչղ ես առել»,-վրդովված ներկայացրեց քաղաքացին:


Վիճահարույց տարածքը ժամանակին պատկանել է նախկին Տեքստիլ գործարանին: 88-ի աղետից հետո գործարանը չի աշխատել, այնուհետ սեփականաշնորհվել է, սեփականատերն էլ գործարանն ու գործարանի տարածքը մաս-մաս վաճառել է:
«Էդ մարդն էլ իրեն իրավունք վերապահեց, որ ինքն է էդ տարածքի և ճարտարապետը, և քաղաքապետը, և ամեն ինչը, ու սկսեց էդ հողամասերն իր գիտելիքների չափով բաժանել մանր մասերի, առանց հաշվի առնելու գլխավոր հատակագծի պահանջները, հողի օգտագործման, գործառնական նպատակային նշանակությունը: Ու սկսեց աճուրդով վաճառել էդ հողամասերը, առանց որևէ քաղաքաշինական փաստաթուղթ հաշվի առնելու: Մենք դրա դեմ բողոք ներկայացրեցինք էն ժամանակ, որ անթույլատրելի է, դատական պրոցես սկսվեց, մենք պարտվեցինք:
Դրանից հետո արդեն, երբ որ էդ հողատերերն արդեն ուզում էին ստանալ ճարտարապետական առաջադրանք, նախագծման շինթույլտվություն, արդեն մեր իրավունքներն օգտագործելով, մեր պահանջները դրեցինք, որ անպայման պետք է տարածքի կառուցապատումն իրականացվի գլխավոր հատակագծին համապատասխան»,- բացատրեց Գյումրու քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Նախկին սեփականատերը վաղուց է մահացել, սակայն գնորդները կան:
Նրանցից մեկն էլ Հովհաննես Հարությունյանն է, որն օրեր առաջ տարածքում կառուցապատում է սկսել իրականացնել:
Տարածքը ձեռք է բերել աճուրդով՝ 2007-2008 թվականներին: Մեզ հետ զրույցում Հարությունյանը նշեց՝ օրենքով, փաստաթղթով: ՀԺ-ի հարցին, թե ինչու այսքան ժամանակ սեփական տարածքում որևէ աշխատանք չի արվել, ասաց՝ տարբեր պատճառներով չի հարմարվել:
«Հիմա արդեն տարածքը կառուցապատվում է՝ արտադրություն հիմնելու համար: Ներդրում է արվելու էն հողի վրա, որը հանդիսանում է սեփականություն, ունի սեփականության վկայական և պահանջվող բոլոր փաստաթղթերը: Օրինական դիմել ենք Գյումրու համայնքապետարան, ստացել ենք շինթույլտվություն և սկսել ենք իրականացնել շինաշխատանքները»,- ասաց սեփականատերը:


Խնդրի պարզաբանման նպատակով Գյումրու քաղաքապետարանին ուղղված մեր հարցերին կառույցի որոշմամբ պատասխանող գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը վստահ ընդգծեց. տարածքում ապօրինի շինարարություն է սկսված:
«Ես չգիտեմ ով է, բայց գիտեմ, որ էնտեղ ինչ-որ պարսպի կառուցման փորձ է կատարվել: Սկսել էին շինարարություն կատարել, որն ապօրինի էր: Մեր կողմից շինարարական աշխատանքների թույլտվություն չի տրվել, կասեցվել է սկսած աշխատանքը:
Թույլտվություն չկա, կարող է տարիներ առաջ դիմել են, բայց էս վերջերս չեն դիմել շինարարությունից առաջ»,- ասաց քաղաքապետարանի պատասխանատուն:
Ոչ թե էս վերջերս, կամ ավելի վաղ, այլ 2020 թվականի մայիսին է Հարությունյանը քաղաքապետարանից ստացել իր շինթույլտվությունը: Մայիսի 22-ին: Փաստաթղթի հաստատումն ու ստորագրությունը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանինն է:
ՀԺ-ի խնդրանքով փաստաթուղթը փոխանցեց Հովհաննես Հարությունյանը: Դրանով սեփականատեր Հովհաննես Ավետիքի Հարությունյանին թույլ է տրվում Մհեր Մկրտչյան 48 հասցեում իրականացնել պարսպի կառուցում:
Լուսանկարում սեփականատիրոջ կողմից ներկայացված փաստաթուղթն է

Քաղաքապետարնի պատասխանատուն պնդում է, որ շինարարությունն ապօրինի է, սեփականատերը ներկայացնում է նույն քաղաքապետարանի կողմից իրեն տրված շինթույլտվությունը: Տարածքի բնակիչն էլ պնդում է՝ թույլ չի տա, որ որևէ մեկը փողոցը զավթի, պարիսպներ դնի, փակի իր, մյուսների և մեքենաների ճանապարհը:
Ճարտարապետն ասում է, իրենք էլ թույլ չեն տա, քանի որ Մհեր Մկրտչյան փողոցը քաղաքի մայր երակն է: Այն սեփականաշնորհված հատվածում միանալու է Խրիմյան Հայրիկ խճուղուն, իսկ հակյառակ ուղղությամբ՝ ձոր կա, որի վրայով կառուցվելիք կամրջով Մհեր Մկրտչյանը կմիանա Շիրակացի փողոցին:

«30 մետր լայնությամբ հսկա փողոցի մասին է խոսքը, որտեղ որևէ կառուցապատում անել որևէ մեկին թույլ չի տրվելու»,-ասաց Գասպարյանը:
Սեփականատերն էլ իր պնդումն ունի: Ասաց՝ հենց իրենց տարածքում, իրենց ունեցած իրավունքով պարիսպ են կառուցելու, ներսում արտադրություն սկսեն:
Արդեն մի քանի ծառ է կտրվել փողոցին հարակից ծառուղուց: ՀԺ-ին դիմած քաղաքացին ասաց, իրենց առաջարկվում է որպես փողոց ծառայեցնել հենց ծառուղին: Ճարտարապետը պնդում է. այլևս ծառեր չեն հատվի, փողոցը կմնա փողոց, ծառուղին՝ ծառուղի:
Տարածքի սեփականատերը այլ պնդում ունի: Ընդգծում է. իրեն պատկանող տարածքը երբեք փողոց չի եղել: Քաղաքի գլխավոր հատակագծում նշված Մհեր Մկրտչյան փողոցը փաստացի չի համապատասխանում այն տարածքին, որն իրենն է, և որով տարիներ շարունակ մեքենաներն անցել-դարձել են՝ այն վերածելով ճանապարհի:

«Դա փողոց չի: Պատկերացրեք, որ դաշտի միջով մի 5 տարի գնանք-գանք, գնանք-գանք, հետո ասենք, էստեղ փողոց կա: Հողի սեփականատերը գա, որ իր էդ հողում կարտոֆիլ աճեցնի, հարևան գյուղի ժողովուրդը ելնի ասի, գիտես ինչ կա, ես 5 տարի էս ճանապարհով եկել-գնացել եմ, հիմա ինչի ես իմ ճանապարհը փոխում, ուրիշ ձևի դարձնում:
Տարածքը փաստացի ունի սեփականատեր, նա էլ որոշել է իրականացնի կառուցապատում, մեքենաները , որոնք ինչ-որ ժամանակ անցել-դարձել են էդ հատվածով, փաստացի ճանապարհ չի եղել դա: Գոյություն ունի գենպլան, գոյություն ունի սեփականության վկայական, կա սևով սպիտակի վրա գրված կետեր, որոնք մենք չենք խախտել»,- վստահեցրեց Հարությունյանը:
Տարածքում ներկա պահին շինարարություն չի ընթանում: Ըստ սեփականատիրոջ՝ ինքը մյուս սեփականատերերի հետ եկել է համաձայնության, իրենց կամքով դադարեցրել են աշխատանքները, տարածքում ստեղծել մեքենաների և մարդկանց երթեկեւության համար հնարավորորււթյուն, մինչև քաղաքապետարանը քաղաքի գլխավոր հատակագծի հարցում հստակություն մտցնի:
Քաղաքապետարանի ճարտարապետն էլ պնդում է. աշխատանքն իրենք են կասեցրել, քանի որ այն սկսված է եղել ապօրինի:
Իսկ քաղաքի գլխավոր հատակագծում հստակություն, առաջիկայում, իրոք նախատեսվում է:
Հնարավո՞ր է Գյումրու քաղաքապետարանը դիմի կառավարությանը օգնությանը՝ նշված տարածքները որպես գերակա շահ ճանաչելու և համայնքին վերադարձնելու համար: Ճարտարապետն ասաց դեպի դրան տանող մեկ քայլ իրենց նախորդ տարի են արել: Հարցը քննարկվել է քաղշինկոմիտեում, հետո ընթացք չի եղել:
«Մենք էդ տարածքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մոտ օրերերս կհայտնեք, որովհեև հենց հիմա իրականացվում է քաղաքի գլխավոր հատակագծի վերանայում:
Բայց որ դա լինելու է փողոց, հատակագծի հիմնական դրույթներից մեկն է, դա քաղաքի երակներից մեկն է, պատահական փողոց չէ»,-պնդեց ճարտարապետը:
Տարևածքի սեփականատերը ևս վեևջի համար ասելիք ուներ: Հարությունյանն ասաց, իրենք իրենց շինարարությունն անելու են, քանի որ շինթույլտվությունը երեք ամիս ժամկետով է տրվում: Անկախ առկա բողոքներից, դա իր տարածքն է, իսկ մայիսի 22-ին տրված թույլտվության ժամկետը լրանում է օգոստոսի 22-ին:
«Երբ որ մենք դադարեցրել ենք լայնամասշտաբ շինարարությունը, դա եղել է մեր բարի կամքի դրսևորումը: Համ ուզում ենք ներդրում լինի, աշխատատեղ բացվի, համ էլ կողքից անընդհատ խանգարող ունենք: Է հա ինչ անենք, ճամփեն պիտի մի քիչ կողքից անցնի»,-զրույցը եզրափակեց Հովհաննես Հարությունյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT