Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված հայ երիտասարդները մի քանի ժամ է՝ հարցաքննվում են ոստիկանությունում

24/07/2020 schedule22:10

Երեկ գիշերը Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձական ենթարկված հայ երիտասարդները արդեն մի քանի ժամ է՝ հարցաքննվում են ոստիկանությունում:

Մոսկվայի հյուսիս-արևմտյան թևում գտնվող Լյուբլինո և Բռատիսլավսկայա թաղամասերում, որոնք ի դեպ ամենախիտն են բնակեցված հայերով, երեկ գիշեր միաժամանակ տեղի է ունեցել հարձակում՝ հայկական համարանիշներով երկու տարբեր մեքենաների վրա, տարբեր հասցեներում կայանված:

Առաջին հարձակումը տեղի է ունեցել հայկական համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենայի վրա՝ Լյուբլինսկայա և Նիժնիյե Պոլյա փողոցների խաչմերուկում: Ադրբեջանցիները  հարձակվել են մեքենայում գտնվող երկու հայ երիտասարդների վրա, դանակահարել նրանց, ջարդուփշուր արել մեքենան: Երիտասարդները չեն կարողացել հեռանալ, քանի որ ադրբեջանցիները հասցրել են վնասել նաեւ մեքենայի անիվները: Դեպքից հետո հայերը տեղափոխել են հիվանդանց, որտեղ համապատասխան բուժօգնությունից հետո տեղափոխվել են ոստիկանություն՝ որպես տուժող ցուցմունք տալու համար:

Մոսկվայից ՀԺ-ի թղթակիցը հայտնում է, որ տուժած երիտասարդները արդեն 6-7 ժամ է ոստիկանությունում են, նրանցից մեկի ինքնազգացողությունը քիչ առաջ վատացել է եւ նրա համար շտապօգնություն են կանչել:

Նշենք, որ Մոսկվայում հաջորդ հարձակումը տեղի է ունեցել Բռատիսլավսկայա մետրոյի մոտ կայանված KIA մակնիշի, կրկին հայկական համարանիշներով մեքենայի վրա: KIA-ի վարորդը, որը չցանկացավ ներկայանալ պատմեց, որ երեկ երեկոյան մոտավորապես ժամը 22-00-ի սահմաններում, իրենք մի քանի ընկերներով կայանել են իրենց մեքենան և մտել մոտակա ՄակԴոնալդս՝ ճաշելու: Որոշ ժամական անց, նրանց զանգահարել է ծանոթներից մեկը և հայտնել, որ իրենց մեքենան շրջապատված է 50-60 ադրբեջանցիներով և նրանք ձողերով ջարդում են մեքենան: Հայ երիտասարդները դուրս են եկել ռեստորանից, հասել են մեքենայի մոտ, որտեղ էլ  բախում է տեղի ունեցել: Դրա հետեւանքով դանակահարվել և տրավմատիկ ատրճանակից վնասվածքներ են ստացել մի քանի քաղաքացիներ: Վիրավորներից երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: KIA-ի միջադեպով տուժողները ևս բուժօգնություն ցուցաբերելուց հետո բերվել են Լյուբլինսկայա թաղամասի ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ է հարցաքննվում են:

KIA-ի վարորդը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն պատրաստվում բողոք ներկայացնել, քանի որ համոզված են՝ ոստիկանությունը ոչինչ անել չի կարող:

Նշենք, որ ոստիկանություն են բերման են ենթարկվել մեծ թվով ադրբեջանցիներ,

Նարիա Բաղդասարյան

Մոսկվա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3676 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել