Երևան
12 °C
Բուհեր չընդունված մի շարք դիմորդներ եւ նրանց ծնողները կրկին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի առաջ են․ նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում։
Բողոքի ցույցի մասնակիցների մոտ դուրս եկած նախարարության աշխատակիցը հայտնեց, որ այս պահին նրանց կարող է ընդունել փոխնախարարը, սակայն հավաքվածները հրաժարվեցին՝ ընդգծելով, որ միայն Արայիկ Հարությունյանի հետ են ցանկանում խոսել։ Մասնակիցները կսպասեն մեկ ժամ, այնուհետեւ կանցնեն այլ քայլերի։ Նրանք վանկարկում են՝ «Հանդիպում», «Մենք ուզում ենք սովորել» եւ այլն։
Նշենք, որ երեկ Պահանջատեր դիմորդ շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Պահանջատեր դիմորդ շարժման անդամներն իրեն հայտնել են, որ գնալու են նախարարի հետ հանդիպման:
«Տեղեկացնում եմ, որ նշված վայրում չի լինելու որեւէ հավաք կամ բողոքի ցույց, հավաքվելու նպատակը բացառապես նախարարի հետ հանդիպելն է: ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով և հանդիպել դիմորդների հետ»,- գրել էր նա։
Կոչուբաեւը հավելել էր, որ դիմորդները 16-17 տարեկան են, ինչը նշանակում է, որ նրանց վրա չի տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, քանի որ անչափահասներին պատասխանատվության ենթարկող մարմինը՝ անչափահասների գործերով հանձնաժողովները, առանց իրավահաջորդության լուծարված են: «Սա նշանակում է, որ անչափահասը ոչ մի պարագայում չի ենթարկվելու վարչական պատասխանատվության, հետեւաբար նրանց ձերբակալելը կամ վարչական այլ ռեպրեսիվ գործիքակազմի կիրառումը ոչ իրավաչափ է եւ համապատասխան հատկանիշների առկայության պարագայում կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պտասխանատվություն: Հարգելի՛ իրավասուներ, մի վախեցեք երիտասարդության ձայնը լսել, նրանք են մեր ապագան, նրանց պայքարը արդար է, իսկ հաղթանակը՝ անխուսափելի»։
Ավելի ուշ մասնակիցները երթով շարժվել են եւ փակել նախարարության շենքի հարակից փողոցների հատման կետը՝ նստացույց իրականացնելով։ Պահանջատեր դիմորդ շարժման որոշ անդամներ եւ ծնողներից մեկը բերման են ենթարկվել։ Բոլոր բերման ենթարկված անձինք չափահաս են։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները շուտով վերականգնել են երթեւեկությունը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ակցիային մասնակցում են քաղաքական նպատակներով մարդիկ։
«Այս երիտասարդը եւ իր փսեւդոշարժումը («Հաղթանակած» շարժում) նպատակ ունի Քոչարյանի վարկանիշի ապահովման։ Իմ համեստ կարծիքով՝ միայն այդպիսի նպատակ։ Թույլ մի տվեք, որ ձեր բողոքը/պահանջն օգտագործվի այլ քաղաքական կամ փսեւդոքաղաքական նպատակների համար»,- գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար։

Հիշեցնենք, որ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները մի քանի օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը բուհի ընդունելության նոր կարգն է, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ եւ չեն կարողացել ընդունվել մնացած՝ նշված ֆակուլտետներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT