Երևան
12 °C
ՇրջակամիջավայրինախարարիպարտականություններըկատարողՎահե Ջիլավյանը Սյունիքի հուլիսի 24-25-ն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Վահե Ջիլավյանը հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։
Շրջակա միջավայրի նախարությունը հայտնում է, որ Վահե Ջիլավյանն ու Հունան Պողոսյանը քննարկել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից Սյունիքի մարզում իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրին վերաբերող հարցեր, որի ընդհանուր բյուջեն կազմում է 8.000.000 եվրո։
Ծրագրով նախատեսված աշխատանքների գրեթե կեսն արդեն իրականացված է։
Սոցիալական աջակցության նպատակով մարզում հայտարարվում են դրամաշնորհային մրցույթներ, որոնց շնորհիվ տեղի բնակչությունը հնարավորություն է ստանում մեկնարկել տարաբնույթ՝ հիմնականում սոցիալական ծրագրեր։ Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա՝ հարակից բնակավայրերի տնային տնտեսությունների զարգացման միջոցով։
Վահե Ջիլավյանը և Հունան Պողոսյանը քննարկել են բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքներում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքն ու արդյունքները։
Վահե Ջիլավյանը, ի թիվս կատարված այլ աշխատանքների, առանձնացրել է Կապանի տարածաշրջանի 7 թիրախային բնակավայրերի աղբահանության խնդիրների լուծման նպատակով համայնքին տրամադրված աղբատարների և աղբատար մեքենաների, տեղադրված հեծանվային երթևեկության նշանների և տեղեկատվական վահանակների և հեծանվային կայանատեղերի, Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքների արտադրության նպատակով ջերմոցային և բաց դաշտային տնտեսությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղում իրականացված ծառատնկման աշխատանքների, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմանը, «Շիկահող» պետական արգելոցի հարակից՝ Շիկահող գյուղի մշտական բնակություն ունեցող բոլոր 56 տնային տնտեսություններում ջրատաքացուցիչների տեղադրմանը, Մեղրի և Ագարակ քաղաքներում մարզահրապարակների կառուցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի կարողությունները հզորացնելու նպատակով՝ Սյունիքի մարզի 7 պահպանվող տարածքներն ընդգրկող «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին ցուցաբերված տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցերին։
Այնուհետև շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը այցելել է Շիկահող արգելոցի հարակից մի շարք բնակավայրեր՝ ծանոթանալու Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի միջոցով ձեռք բերված աղբատար ծառայության աշխատանքներին։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ Վահե Ջիլավյանը հանդիպել է Շիկահող գյուղի բնակիչների հետ, որոնց ծրագրի շրջանակներում տրամադրվել է զգալի օգնություն։ Տեղի տնային տնտեսություններում տեղադրվել ենարևային ջրատաքացուցիչներ, վերանորոգվել են տների տանիքնիքները։
Ծավ բնակավայրի մոտակայքում իրականացվել է գարնանային ծառատնկում, տնկվել էր շուրջ 9000 ծառ։ Ծրագրի շնորհիվ հիմնվել են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններ։
Տարածքը ցանկապատվել է, անց է կացվել ոռոգման շուրջ 4000 մետրանոց համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։
Արևային լուսավորություն է անցկացվել թիրախային 7 բնակավայրերում։
Օգոստոսին կմեկնարկեն ևս 147 տնային տնտեսություններում արևային ջերմատաքացուցիչների տեղադրման աշխատանքները։
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել է «Կապանի կանանց ռեսուրս» կենտրոնում, ծանոթացել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» կողմից տրված դրամաշնորհի միջոցներով վերազինված, կահավորված և վերանորոգված կարի արտադրամասին։
Շուրջ 30.000 եվրո դրամաշնորհի շրջանակում այժմ «Կապանի կանանց ռեսուրս» կենտրոնում աշխատում է 6 մշտական աշխատող։
Վահե Ջիլավյանը ծանոթացել է նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի միջոցով Կապանում կառուցված 2 սպորտհրապարակներում։
Վահե Ջիլավյանը զրուցել է դրամաշնորհային ծրագիրն իրականացրած հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ և ամփոփել ծրագրի արդյունքները։
Տեսանյութերը կարելի է ներբերղնել ստորև կցված հղումներով (FileMileհավելված)։
https://www.filemail.com/d/tsvyrdtpkfqsqvq
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ
Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը
Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան
Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում
«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար
Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը
Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց
Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել
Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը հայտնի է
2026-ին Հայաստանում կտրվի «Այգ-1»-ի շինարարության մեկնարկը. հանդիպել են Պապոյանը և «Մասդար»-ի գործադիր տնօրենը
Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել
Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է
2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին
Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը
Շարունակվում են «Հորիզոններ» ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացները Սյունիքում
Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ
Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել
Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով
Վիզաների ազատականացման հեռանկարն օրակարգում է․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը
Խմած վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ. պարեկի պաշտոնավարումը կասեցվել է
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
12.500 տարի առաջ անհետացած «Գահերի խաղ»-ից հայտնի գայլերը վերադարձել են. ինչպե՞ս են վերակենդանացել գիշատիչները
Կայք գյուղում ավտոմեքենա է այրվել. տուժած վարորդը հոսպիտալացվել է
Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. տեսանյութ
Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողներն ամաչում են նույնականացվել նրա հետ, հեռու են մնում. Հարությունյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին
Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT