Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ Մարտի 1-ի գործով դատական նիստը։
Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը, քննելով պաշտպանական եւ տուժող կողմի միջնորդությունները, որոշեց հետաձգել դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդության լուծումը, իսկ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությունը՝ մերժել:
Այսօրվա նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Կառավարության համապատասխան որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ՝ կապված թարգմանչի՝ դատական նիստում ներգրավվման հետ․ այսուհետ թարգմանիչը պետք է ներգրավվի Դատական դեպարտամենտի միջոցով, ինչպես եղել է նախկինում, եւ թարգմանիչը պետք է լինի մրցույթին հաղթած կազմակերպությունից։ Դանիբեկյանը հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ որոշում է կայացրել նոր թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ եւ թարգմանիչ Վարդուհի Շահինյանին խնդրեց մոտենալ ամբիոնին եւ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական գործունեության վերաբերյալ։
Թարգմանիչ Վարդուհի Շահինյանը տեղեկացրեց, որ ավարտել է Բրյուսովի անվան համալսարանը, ունի 17 տարվա աշխատանքային փորձ, որպես թարգմանիչ՝ աշխատում է 2003 թվականից, իսկ 2006 թվականին հանձնել է քննություն, որի դրական արդյունքները ներկայացրեց դատարանին։
Դատավորը թարգմանչին նախազգուշացրեց, որ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որից հետո կողմերից հետաքրքրվեց՝ ունե՞ն արդյոք ինքնաբացարկի հիմքեր թարգմանչին։
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց՝ այն ընկերությունում, որը Շահինյանը ներկայացնում է, այլ թարգմանիչներ կա՞ն, ինչպե՞ս է որոշվել, որ հենց ինքը պիտի ներգրավվի այս գործով, ինչին Շահինյանը պատասխանեց, որ այլ թարգմանիչներ, իհարկե, ունեն, եւ գործերը բախշվել են՝ ըստ գրաֆիկի․ ունեն թարգմանիչ Կենտրոնի դատարանում, Լոռու մարզում եւ այլն․ «Ես եմ ազատ եղել, ես եմ եկել, ինչ-որ հատուկ որոշում չի կայացվել»,- ասաց նա:
Պաշտպանը հարց հղեց՝ չկա՞ ընկերության կողմից տրված լիազորագիր, թե ինչու է հենց իրեն տրամադրվել այս գործը․ «Ընկերության տնօրենը ես ինքս եմ եւ ինքս եմ որոշում՝ որ թարգմանչին որ ժամանակահատվածում ուր ուղարկեմ, ես ինքս եմ լիազորում եւ ինքս ինձ, որպես այդպիսին, չեմ լիազորում, ընկերության ե՛ւ հիմնադիրն եմ, ե՛ւ տնօրենը»։
Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց, թե այս գործի նախաքննության ընթացքում Շահինյանը թարգմանություն իրականացրե՞լ է արդյոք, ինչին նա դրական պատասխանեց․ «Մասնագիտական առումով ինչպիսի՞ն էին հարաբերությունները, քննիչը զանգում էր, գնում էիք, ի՞նչ էիք անում»,- հարցրեց նա։ Թարգմանիչը տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայության հետ պայմանագրի շրջանակում թարգմանություններ իրականացնում են 2013 թվականից, եւ երբ գործը եղել է նախաքննության փուլում, թարգմանիչ է կանչվել, այդ ժամանակ ինքն է գնացել եւ եղել Յուրի Խաչատուրովի թարգմանիչը, մասնակցել է կալանավորման մի քանի նիստերի։
Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց նաեւ՝ նախաքննության մարմինը կոնկրետ իրե՞ն էր կանչել, ինչին Վարդուհի Շահինյանը բացասական պատասխանեց․ «Սովորաբար ես եմ վարում այդ գործընթացը, ինձ են զանգահարում, ասում, որ թարգմանիչ է պետք, ես ինքս եմ զանգահարում, ասում՝ այսինչ ժամին գնացեք այսինչ տեղը»։
Յուրի Խաչատուրովի պաշտպանը նշեց, որ դատարանին պարզ լինելու համար խնդրում է, որ թարգմանիչը ներկայացնի, թե ինչպես է ստացվել, որ ինքը ՀՔԾ-ում է եղել նախքան Յուրի Խաչատուրովին որպես մեղադրյալ ներգրավվելը․ «Ինձ կանչել են, ես ներկայացել եմ, չեմ կարող մանրամասները անգիր հիշել»,- ասաց թարգմանիչը: Նա նաեւ տեղեկացրեց, որ նախաքննության փուլում թարգմանել է որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդությունը, խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը, իրավունքների, պարտականությունների մասին թերթիկը եւ եւս մի երկու փաստաթուղթ։ Պաշտպանն այլ հարցեր չուներ:
Նրանից հետո ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը եւս շեշտեց, որ երբ իրենք ներկայացան ՀՔԾ, Վարդուհի Շահինյանն արդեն այնտեղ էր, թեեւ ինքը դեռ թարգմանիչ չէր պահանջել: Ըստ Խաչատուրովի՝ այնպիսի տպավորություն էր, որ թարգմանիչն ու քննիչը իրար շատ վաղուց էին ճանաչում եւ ձեւավորված որոշակի հարաբերություններ ունեին: Խաչատուրովը նշեց, որ իրեն պետք է թարգմանիչ, որին ինքը լավ է հասկանում եւ մի քիչ էլ վստահում է. «Թեեւ դատարանի համար դա բավարար չէ, սակայն ես համոզված եմ, որ նա քննչական մարմնի կողմից այստեղ ուղարկված է, որպեսզի այստեղ ինչ-որ բաներ գտնի եւ իրենց փոխանցի»,- ասաց նա:
Դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց թարգմանչին հայտնել, թե ինչ հարաբերություններ ունի ՀՔԾ քննիչ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի հետ. «Զուտ գործնական, ես ասացի, որ 7 տարուց ավելի աշխատում եմ, մենք շատ-շատ գործեր ենք ունեցել, եւ քանի որ ինքս եմ կազմակերպչական աշխատանքները վարում, դրա համար բոլորին ավելի լավ գիտեմ եւ նրանց հետ ավելի շատ եմ շփվում»,- ասաց նա:
Դատավորը որոշեց թարգմանիչ Վարդուհի Շահինյանին ներգրավել որպես Յուրի Խաչատուրովի թարգմանիչ՝ հաշվի առնելով, որ դատարանը տեղյակ չէ այնպիսի հանգամանքների մասին, որոնք կհանդիսանան բացարկի հիմք, իսկ Յուրի Խաչատուրովը չի հիմնավորել թարգմանչի շահագրգռվածության վերաբերյալ իր ենթադրությունը:
Միաժամանակ Յուրի Խաչատուրովի նախորդ թարգմանիչը չհեռացվեց վարույթից. թեեւ դատարանը նրան տեղեկացրեց, որ դատարանն այլեւս իրավասու չի լինելու վարձատրել նրան, Թարգմանիչն ասաց, որ մինչ այս էլ պետական որեւէ մարմնից վարձատրություն չի ստացել: Դանիբեկյանը շեշտեց, որ յուրաքանչյուր նիտից հետո համապատասխան տեղեկանքներն ուղարկվել եւ իրավասու մարմնին, եւ դրանք առկա են նաեւ գործի նյութերում: Նա հետաքրքրվեց՝ ցանկանո՞ւմ է առանց վարձատրության շարունակել իր աշխատանքը, ինչին Բաղրամյանը դրական պատասխանեց՝ ասելով, որ գործը սիրով է անում, եւ որեւէ ակնկալիք չունի: Խաչատուրովն էլ իր հերթին խնդրեց, որ նա չհեռացվի վարույթից՝ ասելով, որ եթե դատարանը չվճարի նրան, կվճարի ինքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT