Դատախազները խնդրեցին մերժել Քոչարյանի եւ Գեւորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազներն առարկեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունների դեմ։

Մասնավորապես Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նախ կարեւորեց, որ այս պահին, երբ բարձրացվում է կիրառված սահմանափակման հարցը, առկա է առաջադրված մեղադրանքների այլ զանգված, քան այն, որը եղել է այդ որոշումները կայացնելու պահին, եւ որոնց մասին, ինչպես պաշտպանները վկայակոչեցին, դատարանները որոշումներ են կայացրել. «Այս պահին առաջադրված են մեղադրանքներ, որոնց դեպքում որպես պատիժ նախատեսված է գույքի բռնագրավումը, եւ գույքի բռնագանձման ինստիտուտը կիրառելի է, ուստի դատարանը այդ հարցը պետք է քննարկի այս համատեքստում»,- ասաց նա։

Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ գույքի վրա կալանք դնելու հարկադրանքի միջոցը վարույթն իրականացնող մարմնի ոչ թե հայեցողական լիազորությունն է, որը պետք է իրականացնի համապատասխան հիմքերի առկայության դեպքում, այլ պարտադիր կատարման ենթակա, ինչպես Վճռաբեկ դատարանն է շեշտում, անհապաղ կատարման պարտականությունը․ «Իսկ սույն դեպքում մենք գործ ունենք ըստ մեղադրանքի՝ 3 միլիոն ԱՄՆ դոլար գումարի, դրա բռնագանձման եւ առավելագույնը այդ չափով բռնագրավման հետ, որի ապահովման համար էլ գույքի վրա դրված կալանքը պետք է պահպանվի»,- ասաց դատախազը։

Հիշեցնենք՝ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին է. նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։

Իր հերթին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը եւս շեշտեց, որ իրենք քննարկման առարկա պետք է դարձնեն ոչ քննիչի՝ մինչդատական վարույթում կայացված որոշումների, ոչ էլ դատական վերահսկողության արդյունքում կայացված որոշումների իրավաչափությունը, այլ այն՝ արդյո՞ք իրավաչափ հիմք կա՝ ամբաստանյալների գույքի վրա արգելանքի շարունակական կիրառման համար, թե ոչ. «Արմեն Գեւորգյանին մեղսագրված արարքների՝ առանձնապես խոշոր չափերի կաշառքի եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով մենք գործ ունենք հանցավոր ճանապարհով ձեռքբերված շուրջ 309 միլիոն դրամի կամ 1 միլիոն դոլարի հետ, եւ մեղսագրված արարքների սանցկիաները ուսումնասիրելիս երկու դեպքում էլ ունենք լրացուցիչ պատիժ՝ գույքի բռնագրավումը»,- ասաց Պետրոսյանը՝ շեշտելով, որ գույքի արգելանքի իրավական նպատակ է նաեւ հնարավոր բռնագանձումը, ինչպես նաեւ մեղադրական եզրակացության մեջ ներկայացված 898 հազար 800 ՀՀ դրամի չափով դատական ծախսեր, որը վերաբերում են այս պահի դրությամբ եղած դատական ծախսերին, եւ հետագա փուլերում կարող է ավելանալ. «Ինչ վերաբերում է հնարավոր բռնագրավմանը, գործի փաստական հանգամանքներով դա հիմնավորելու համար, այո, պետք է գործի ողջ փաստական տվյալները վերլուծենք, որպեսզի հնարավորություն ունենանք նման եզրահանգման գալու, բայց հաշվի առնելով մեղսագրվող արարքների վտանգավորության աստիճանը, գումարի չափը, բարձր է հավանակնությունը, որ հենց բռնագրավման համար այն կարող է օտարվել եւ դատարանին զրկել հնարավորությունից՝ այն որպես լրացուցիչ պատժատեսակ կիրառելուց»:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի մասին՝ Պետրոսյանն ասաց, որ ամբաստանյալի դրամական միջոցները այնքան չեն, որ առանձին-առանձին կարողանան ապահովել թե՛ բռնագանձումը, թե՛ բռնագրավումը. «Խոսքը վերաբերում է 3 միլիոն դոլար բռնագանձման եւ 3 միլիոն դոլար բռնագրավման հավանականության մասին, քանի որ ինչպես Վճռաբեկ դատարանն է նշել, դրանք առանձին ինստիտուտներ են»:

Պետրոսյանի խոսքով՝ Քոչարյանի մեղադրանքի տիրույթում այս պահի դրությամբ ունեն 6 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի ապահովման անհրաժեշտություն, իսկ Արմեն Գեւորգյանի մեղադրանքի տիրույթում՝ 2 միլիոն ԱՄՆ դոլարի ապահովման անհրաժեշտություն: Պետրոս Պետրոսյանը պնդեց, որ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու նպատակները՝ գույքի հնարավոր բռնագրավումը, գույքի բռնագանձումը եւ դատական ծախսերի ապահովումը պահպանվում են եւ խնդրեց մերժել միջնորդությունները:

Արձագանքելով մեղադրողներին՝ պաշտպանները հանդես եկան հայտարարույթուններով, ինչից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ միջնորդությունների լուծման համար անհրաժեշտ են գույքի կազմի, արժեքների, բանկային քաղվածքների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2577 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը