Երևան
12 °C
Այսօրվանից Նախիջեւանում սկսվում են թուրք-ադրբեջանական ցամաքային զորավարժությունները: Թուրքական զորքերը ցուցադրաբար Նախիջեւան են մտել նախօրեին երեկոյան:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան լարվածության եւ Ադրբեջանի սադրիչ գործողություններին Թուրքիայի աջակցող հայտարարությունների ֆոնին այս զորավարժությունները հայ հանրության շրջանում որոշակի հիմնավոր անհանգստության պատճառ են հանդիսացել:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերը ուշադիր հետեւելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժությունների ընթացքին եւ միտումներին:
Թե այս զորավարժություններից որքան են անհանգստացել տարածաշրջանային գերտերությունները՝ դժվար է ասել: Համենայնդեպս փաստենք, որ վերջին կես ամսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ երկրորդ անգամ է հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Առաջին զանգը հենց լարվածության օրերին էր՝ հուլիսի 13-ին: Երեկվա հեռախոսազրույցի ընթացքում, ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Նույն հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ընդգծել է լարվածության աճին նպաստող որեւէ գործողություններ թույլ չտալու կարեւորությունը:
«Ցանկացած գործողություն, որին մասնակցում է Թուրքիան եւ որում ակտիվորեն քննարկվում է տարբեր հակամարտություններում Թուրքիայի ներգրավվածությունը, այդտեղ ռիսկեր միշտ էլ պետք է տեսնել»,- ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը՝ հավելելով, որ դրանից սակայն ոչ թե պետք է աղմուկ բարձրացնել, այլ պատրաստ լինել այդ ամենին հակահարված տալու:
- Պարոն Վերանյան, Թուրքիան ու Ադրբեջանը հուլիսի 29-ից համատեղ զորավարժություններ են անցկացնելու Նախիջեւանում: Սա իհարկե, աննախադեպ չէ, բայց հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը եւ մանավանդ Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունները՝ ըստ ձեզ ինչքանո՞վ են վտանգավոր այս զորավարժությունները:
- Դուք ճիշտ նշեցիք, այդ զորավարժությունները պետք է դիտարկել վերջին շաբաթներին սահմանին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների ֆոնին: Այս զորավարժությունների անցկացմամբ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի շատ փորձում են տեղեկատվական-քարոզչական, ինչպես նաեւ հոգեբանական դաշտում ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների, հանրության վրա: Այն տեսանյութը, որ համացանցում շատ արագ տարածվեց, թե ինչպես է թուրքական ռազմական տեխնիկան մտնում Նախիջեւան, ցույց տվեց, որ սա ավելի շատ դեմոնստրատիվ, քարոզչական նշանակություն ունեցող տեսանյութ էր: Մյուս կողմից Թուրքիան փորձում է պահպանել սահմանին ստեղծված լարվածությունը՝ շարժվելով առաջին հերթին Էրդողանի անձնական նեոօսմանյան հավակնություններով: Այն, որ Թուրքիան ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված է Հարավկովկասյան տարածաշրջանում տարբեր գործընթացներում, դա միանշանակ մարտահրավեր է Հայաստանի եւ Արցախի անվտանգության տեսանկյունից: Իհարկե չի բացառվում, որ Թուրքան փորձի սրել իրավիճակը այս զորավարժությունների ընթացքում եւ Ադրբեջանի ձեռքով ինչ-ինչ տեղային բախումների գնա, բայց մյուս կողմից էլ ասեմ, որ սա չպետք է լուրջ մտահոգության առիթ լինի հանրության շրջանում, վախի մթնոլորտ ձեւավորվի, որովհետեւ այդ զորավարժությունները միշտ էլ լինում են: Հայկական կողմն էլ է նման զորավարժություններ անցկացնում: Վերջերս մենք էլ Ռուսասանի հետ համատեղ ՀՕՊ զորավարժություն անցկացրինք, դա նաեւ իր շղթայական ազդեցությունը թողեց Թուրքիայի վրա, որ իրենք եւս նախաձեռնեն: Այնպես որ մեծ աղմուկ պետք չէ բարձրացնել սրանից, իհարկե զգոնությունը պահել պետք է: Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման:
- Ձեզ հայտնի՞ են ներգրավվող զորքերի, տեխնիկայի մասշտաբները. կա՞ն ինչ-որ աննախադեպ ցուցանիշներ:
-Չէ, ելնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններից, ինչպես նաեւ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններից՝ կարող ենք ասել, որ աննախաեպ չեն: Բայց պետք է հաշվի առնենք, որ խոսքը լայնածավալ զորավարժության մասին է, որին ներգրավվելու են ցամաքային զորքերը, ՀՕՊ համակարգերը, օդուժը: Ըստ իս ուշադրություն կդարձվի մասնավորապես անօդաչու թռչող սարքերի հետ կապված հարցերին: Կփորձեն շտկել վերջին օրերին իսրայելական արտադրության անօդաչուների խոցման առումով Ադրբեջանի կրած խայտառակ պարտությունը, նոր սցենարներ կիրառել՝ առաջին հերթին նաեւ «Բայրաքթար» ԱԹՍ-ների կիրառման միջոցով: Սա Թուրքիան առաջնակարգ խնդիր է դիտարկում եւ փորձում է իսրայելական արտադրության ԱԹՍ-ները դուրս մղել եւ իր ԱԹՍ-ները վաճառել՝ նաեւ ռազմական որոշակի խնդիրներ իր համար լուծելով:
- Պարոն Վերանյան, որքանո՞վ է հավանական, որ այս զորավարժությունները կարող են քողարկում լինել՝ ռազմական գործողություններ նախապատրաստելու համար:
- Չեմ կարծում Թուրքիան այսօր իր առջեւ խնդիր է դրել Ադրբեջանի ձեռքով անուղղակի ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ: Իհարկե Ադրբեջանին կարող է հրահրել, որ տեղային որոշակի բախումներ լինեն, բայց անմիջական պատերազմի մասին խոսք չկա: Տեղային բախումները ձեռնտու են Թուրքիային մի քանի առումով. նախ, Հայաստանի հետ լարվածությունը պահում է ակտիվ, երկրորդ, թուլացնում է Ադրբեջանի իշխանության դիրքերը: Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի Ալիեւի իշխանությունը թուլանա, խարխլվի եւ Թուրքիան փորձի այդ վակուումը անմիջապես լրացնել իր ազդեցութունը բերելով առաջին հերթին Ադրբեջան եւ փորձելով դա ընդլայնել տարածաշրջանի մակարդակով: Այսինքն մի կրակոցով մի քանի նապաստակ խփելու փորձեր է անում Թուրքիան: Սա չպետք է դիտարկել զուտ Հայաստանի դեմ քայլ, Թուրքիայի թիրախը Հայաստանը չէ: Թուրքիայի նպատակները շատ ավելի լայն են, ավելի շուտ Ռուսաստանի հետ դիմակայությունն է՝ տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը խախտելու համար: Չեմ կարծում Թուրքիան այսօր փորձի գնալ այդ քայլին. Հարավային Կովկասում ձեւավորված ուժային հավասարակշռությունը՝ ստատուս քվոն, որ այսօր կա, բավական կայուն կերպով պահպանվում է տարածաշրջանի հիմնական խաղացողների միջեւ: Խոսքը Իրանի, Ռուսաստանի մասին է: Մենք Իրանի մասին քիչ ենք խոսում, բայց Իրանն էլ կարեւոր գործոն է, եւ թեեւ հավասարակշռված հայտարարություններով է հանդես գալիս, բայց ամեն դեպքում թույլ չի տա, որ ի հաշիվ այլ ուժերի եւ առաջին հերթին Թուրքիայի՝ այդ փխրուն կայունությունը խախտվի: Դա շատ տեսանելի է եւ Իրանում եւ Ռուսաստանում: Այնպես որ եթե Թուրքիայի համար հնարավորություն ստեղծվեր իրավիճակը փոխել նաեւ Հարավային Կովկասում եւ Հայաստանի սահմանին, հավատացած եղեք՝ օր առաջ Թուրքիան այդ քայլին գնալու էր, բայց այդ հնարավորությունը չկա եւ առաջին հերթին չկա մեր վերջին օրերին տարած փայլուն հաղթանակի տեսանկյունից: Ադրբեջանը ըստ էության փորձելով սադրանքների գնալ, սահմանային լարվածություն ստեղծել, լուրջ խնդիրների առաջ կանգնեց:
- Էրդողանի եւ Պուտինի միջեւ հաճախակի հեռախոսազրույցները խոսո՞ւմ են ինչ-որ անհանգստությունների մասին: Պուտինը փորձում է զսպե՞լ Թուրքիային:
-Տեսեք, Թուրքիայի եւ Ռուսաստանի, եւ առհասարակ տարածաշրջանի խաղացողների միջեւ ժամանակ առ ժամանակ ուղիղ կապը պահպանվում է: Եվ դա շատ օրինաչափ եւ բնականոն երեւույթ է: Բայց ցանկացած գործողություն, որին մասնակցում է Թուրքիան եւ որում ակտիվորեն քննարկվում է տարբեր հակամարտություններում Թուրքիայի ներգրավվածությունը, այստեղ ռիսկեր միշտ էլ պետք է տեսնել: Պետք է այդ ամենին պատրաստ լինել, բայց շատ մեծ աղմուկ չբարձրացնել: Նման հանդիպումները մի կողմից դրական են, որ անկայունության դրսեւորումները փորձ է արվում մեղմել, թուլացնել, բայց մյուս կողմից դրանք դիրքերը վերաճշգրտելու համար են: Մեր խնդիրը հստակ է, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման:
-Ինչպե՞ս պետք է պատրաստվել: Օրինակ հիմա ինչպե՞ ս պատրաստվեն մեր զինված ուժերը, զուգահեռ զորավարժությո՞ւն անեն, թե՞ մարտական պատրաստության վիճակի բերված սպասեն:
- Մենք արդեն զորավարժություն արեցինք մարտական գործողություններին զուգահեռ՝ ՀՕՊ համակարգերի ներգրավմամբ եւ ռուսական կողմի հետ համատեղ: Կարծում եմ սա շատ լավ արձագանք էր եւ այն փայլուն հաղթանակի շարունակությունը, որ մենք ունեցանք սահմանին: Առաջին հերթին պետք է մեր զինված ուժերը կազմ ու պատրաստ լինեն, սահմանային անվտանգությունից սկսած՝ թիկունքի պաշտպանությունից վերջացրած պետք է պատրաստ վիճակի բերվի: Թիկունքի պաշտպանություն ասելով նկատի ունեմ շարքային եւ բարձրաստիճան զինվորականության ամենօրյա զգոնության հանգամանքը: Այս ամենը շատ կարեւոր է: Այս փուլում մեր խնդիրը նաեւ Հայաստանի եւ Արցախի պաշտպանական անվտանգային համակարգի ընդհանուր կոորդինացման արդյունավետության բարձրացումն է, որպեսզի կարողանանք արագ եւ օպերատիվ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Որովհետեւ գիտենք, որ Ադրբեջանն այսօր չունի հնարավորություններ լայնածավալ գործողություններ իրականացնելու, եւ ընդհանրապես, լայնածավալ գործողություններ ասվածն արդեն վաղ անցյալում է, հիմա ավելի շատ այսպես ասած բլիցկրիգային բախումների տրամանաբանությունն է աշխատում: Եվ դա հասկանալով մենք պետք է ամբողջ սահմանի երկայնքով շատ ամուր համակարգ ստեղծենք եւ հնարավորություն չտանք, որ հակառակորդը բաց տեղեր տեսնի: Գրեթե ամեն ինչ կախված է մեր մոտեցումից մեր դիրքորոշումից, եթե մենք այդ հնարավորությունը չտանք հակառակորդին, հակառակորդը եթե նախաձեռնի էլ որոշ արկածախնդրություն՝ ետ է շպրտվելու եւ լուրջ հաջողության չի հասնելու, եթե ոչ հակառակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT