Երևան
12 °C
ՎՏԲ-ն տեխնոլոգիական կազմակերպություններից երկու շաբաթվա ընթացքում ստացել է ավելի քան 100 դիմում՝ ԻՆԶՀ-ի (Ինտերնետ նախաձեռնությունների զարգացման հիմնադրամ) հետ համագործակցության շրջանականերում։ Բանկը փնտրում է նորարար լուծումներ հետևյալ ուղղություններով՝ ծառայություններ մանրածախ և կորպորատիվ հաճախորդների համար, մարքեթինգային գործիքներ վաճառքների ավելացման և սպասարկման բարելավման համար, լուծումներ հաճախորդների տվյալների հավաքագրման և վերլուծության համար, կիբերանվտանգության լուծումներ, ծառայություններ Բանկի աշխատակիցների համար և այլն։
Նախագծերի հավաքագրման ուղղությունների ամբողջական ցանկը տեղադրված է startup.vtb.ru կայքում։ Աքսելերատորի մասնակցության դիմումները ընդունվում են կայքում՝ մինչև օգոստոսի 24-ը։
ՎՏԲ Աքսելերատորը տեխնոլոգիական սկսնակ կազմակերպությունների և Բանկի բիզնես ստորաբաժանումների համագործակցության հարթակ է, որը ընտրում է հետաքրքիր լուծումներ՝ փորձնական նախագծերի մեկնարկման համար:
ՎՏԲ-ի մասնագետները փորձարկում և գնահատում են նորարար տեխնոլոգիաները, հնարավոր բիզնես ազդեցությունը և բանկային ենթակառուցվածքում ներդրումը։
Նախկին երկու աքսելերատորների հավաքագրման արդյունքում ընտրվել է 30 փորձնական նախագիծ։ Առաջին փորձնական նախագծերի ամփոփման արդյունքում ավելի քան 10 նախագիծ արդեն մեկնարկվել է կամ պատրաստվում է գործարկման։
Այն բոլոր ստարտափները, որոնք կներկայացնեն դիմում-հայտեր ՎՏԲ Աքսելերատոր և կանցնեն նախնական քննություն՝ կներկայացվեն Բանկի առանցքային ստորաբաժանումներին։ Հավաքագրման արդյունքում առնվազն 20 ստարտափներ կհրավիրվեն Բանկի աքսելերատոր, որտեղ պատվիրատուի հետ համատեղ թեստավորման համար կմշակվեն բիզնես լուծումներ, կտրամադրվեն Բանկի ենթակառուցվածքներին և վերլուծություններին հասանելիություն, փորձնական նախագծեր մեկնարկելու և իրականացնելու հնարավորություն:
Նորարար տեխնոլոգիական լուծումների փորձարկման համար Բանկը նախատեսում է հատկացնել 500 հազ.-ից մինչև 1,5 մլն․ ՌԴ ռուբլի՝ յուրաքանչյուր նախագծի համար։
ՎՏԲ Բանկի նախագահի տեղակալ, Վարչության նախագահ Վադիմ Կուլիկը նշել է. «Արտաքին տեխնոլոգիական կազմակերպությունների հետ համագործակցությունը ՎՏԲ-ի թվային փոխակերպման ռազմավարության մի մասն է։ ՎՏԲ Աքսելերատորը երիտասարդ կազմակերպությունների համար լավ հնարավորություն է Բանկին հետաքրքիր լուծումներ ներկայացնելու և համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով։ Բանկը ստանում է տեխնոլոգիական հարթակների զարգացման նոր հնարավորություններ և լրացուցիչ մրցակցային արտոնություններ՝ շուկայի առաջարկած նորարարական լուծումների արագ ներդրման շնորհիվ»։
ՎՏԲ-ի կորպորատիվ Աքսելերատորի տնօրեն Նատալիա Դեգտյարեվան նշել է. «Աքսելերատորների հավաքագրման առաջին երկու փորձերն օգնել են բացահայտել առանցքային խնդիրները՝ թույլ տալով կազմակերպել նոր բիզնես գործընթացներ՝ Բանկում ստարտափների ներդրման ուղղությամբ։ ՎՏԲ Աքսելերատորի թիմը ԻՆԶՀ-ի հետ համատեղ անցկացրել է Բանկի հիմնական բիզնես ստորաբաժանումների տեխնոլոգիական կարիքների հետազոտություններ։ Դա հնարավորություն կտա ավելի բարձրացնել Բանկի և ստարտափների համագործակցության արդյունավետությունը»։
Տեղեկատվություն:
«ՏԲ Բանկ» ՀԲԸ-ն համակարգ ձևավորող ֆինանսական ինստիտուտ է, որը հանդիսանում է ՎՏԲ բանկային խմբի առանցքային օղակ և Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը: Հիմնական գործունեության ուղղություններն են՝ կորպորատիվ հաճախորդներին և ֆինանսական հաստատություններին, ֆիզիկական անձանց և փոքր ձեռնարկություններին բանկային ծառայությունների տրամադրումը:
Բանկը ներառում է 1,6 հազ. մանրածախ գրասենյակներ ամբողջ երկրում:
ՎՏԲ Խմբի հաճախորդների թիվը կազմում է 14 միլիոն հաճախորդ:
Ինտերնետ նախաձեռնությունների զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով՝ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության կողմից:
Հիմնադրամն իրականացնում է էկոհամակարգային գործունեություն, կատարում է ներդրումներ տեխնոլոգիական ընկերություններում՝ զարգացման և աճի փուլում, մշակում է աքսելերացման ծրագրեր՝ ձեռնարկատերերի և կորպորացիաների համար, ինչպես նաև մասնակցում է վենչուրային շուկայի օրինական կարգավորման մեթոդների մշակմանը:
«ԻՆԶՀ Աքսելերատորը» (ԻՆԶՀ-ի դուստր ձեռնարկություն) ընդգրկված է աշխարհի 8 խոշորագույն աքսելերատորների ցանկում. ըստ Forbes-ի և ըստ NABA-ի ամենաարդյունավետ աքսելերացիոն ծրագիրն է Ռուսաստանում:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT