Երևան
12 °C
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին՝ զենք մատակարարելուն, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ:
Չնայած Մնացականյանի հայտարարությունն այս թեմայով առաջինը չէ, սակայն «պետք է» ձեւակերպումը որոշ վերլուծաբանների կարծիքով աննախադեպ է այդ խնդրի բարձրաձայնման պատմության մեջ:
Սա թերեւս արձագանք է հուլիսի 12-ի, 13-ի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, որի ընթացքում Ադրբեջանը այդ թվում հայկական բնակավայրերի ուղղությամբ կիրառում էր իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Ինչպես հայտնի է՝ մեծ աղմուկ բարձրացրեց հայկական զինուժի կողմից դրանցից մեկի՝ 30 միլիոն դոլար արժեքով Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցումը, մեկ այլ իսրայելական SkyStriker ԱԹՍ էլ անվնաս հայտնվեց ՀՀ զինված ուժերի ձեռքում, սակայն դրանից իրողությունը չի փոխվում:
Ահա այս պայմաններում ինչքանո՞վ է կարեւոր ՀՀ ԱԳ նախարարի նման հայտարարությունը, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հենց վաղը Իսրայելը կդադարի զենք մատակարարել Ադրբեջանին. թեմայի շուրջ զրուցել ենք արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ.
- Պարոն Պետրոսյան, վստահաբար ծանոթ եք Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին, որում անդրադարձ է կատարել իսրայելական զենքի մահաբեր ուժին եւ դրանք Հայաստանի դեմ կիրառելու անթույլատրելիությանը: Արդյոք այս հռետորաբանությամբ եւ այս մակարդակով առաջին անգա՞մն է նման կոչ արվում: Ի՞նչ ազդեցություն կունենա այն:
- Իսրայելաադրբեջանական համագործակցության, հատկապես ռազմական համագործակցության բացասական հետեւանքների մասին բազմիցս եղել են հայտարարություններ ՀՀ տարբեր գերատեսչությունների, տարբեր պաշտոնյաների կողմից: Կարեւոր է նման հայտարարությունների հնչեցումը, որը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իսրայելական իշխանություններին, հասարակությանը, ողջ աշխարհին՝ Ադրբեջանի կողմից նաեւ իսրայելական զենքի կիրառմամբ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մասին:
Իհարկե, առարկայական առումով այդ հայտարարությունները հազիվ թե ազդեցություն ունենան Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության վրա, քանի որ դրանց հիմքում բիզնես հարաբերություններ են: Բայց եւ այնպես այս մտահոգությունների հնարավորինս հաճախ հնչեցումը, կարծում եմ, կունենա որոշակի ազդեցություն: Շատ ավելի արդյունավետ եմ համարում մեր ԶՈՒ-երի կողմից իրականացված գործողությունների արդյունքում իսրայելական սպառազինության տարբեր տեսակների շարքից դուրս բերումը, որը թերեւս շատ ավելի լուրջ ազդեցություն կունենա Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության վրա: Հայկական ԶՈՒ-երի կողմից իսրայելական զենքի շարքից դուրս բերելը ակնհայտորեն նվազեցնում է իսրայելական սպառազինության հեղինակությունը: Չէ՞ որ հայկական զինված ուժերի կողմից դրանց արդյունավետ խոցումը քարոզչական թեմա է դառնում ոչ միայն հայկական տեղեկատվական դաշտում, այլեւ այլ երկրներում, մասնավորապես Իրանում, Ռուսաստանի Դաշնությունում եւ այլն:
- Իսկ մեզ ի՞նչ օգուտ, որ Ադրբեջանը հրաժարվի իսրայելական զենքից կամ Իսրայելը չվաճառի այն Ադրբեջանին: Ադրբեջանը չի՞ փորձելու այլ՝ միգուցե ավելի լավ աղբյուրներից զենքեր ձեռք բերել:
- Ընդհանրապես չկարգավորված հակամարտությունների դերակատարներին միջազգային իրավունքի նորմերով հիմնականում արգելվում է հարձակողական բնույթի սպառազինության վաճառքը: Սա է պատճառը, որ մի շարք միջազգային կարեւոր դերակատարներ ներքին օրենսդրությունից ելնելով կամ հետեւելով միջազգային իրավունքի նորմերին՝ հրաժարվում են Ադրբեջանին շատ ավելի որակյալ սպառազինության մատակարարումը: Իսրայելը այն երկրներից է, որ մշտապես ուղղորդվում է սեփական շահերով, հաշվի չառնելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ հարցին մոտենում է որպես բիզնես, հնարավորինս շատ վաճառելով սեփական ռազմական արտադրությունը: Իհարկե, չլինի Իսրայելը՝ կլինեն այլ երկրներ: Մենք գիտենք, որ բացի Իսրայելից Ադրբեջանին սպառազինության կարեւոր մատակարար է նաեւ ՌԴ-ն, Թուրքիան, Պակիստանը եւ այլն: Եթե Ադրբեջանի իշխանությունները զգան զենքի պահանջարկ, ապա այդ զենքը ձեռք կբերեն, բայց շատ կարեւոր է, որ Հայաստանը քաղաքական, դիվանագիտական մակարդակով պարբերաբար հնչեցնի նման հայտարարություններ, ոչ միայն ուղղված Իսրայելին, այլեւ սպառազինության մատակարարման հարցում Ադրբեջանի մյուս գործընկերներին, այդ թվում մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին:
- Այսինքն թեեւ պետք չէ սպասել, որ հենց վաղը Իսրայելը զենքի վաճառքը Ադրբեջանին կդադարեցնի, բայց պետք են նման հայտարարությունները:
- Իհարկե: Այդպիսի հայտարարություններ եղել են նաեւ ՀՀ նախորդ իշխանությունների կողմից, բայց հատկապես վերջին ռազմական թեժացման պարագայում թեման արդիական էր եւ շատ ավելի լայն ազդեցություն ունեցավ, քան նախկինում՝ մանավանդ այն պարագայում, երբ այդ զենքի գործածման հետեւանքով կային զոհեր: Որպես մասնագետ, որը հետեւել է այս ամբողջ գործընթացներին եւ տարածաշրջանային արձագանքներին, կարող եմ միանշանակ փաստել, որ այդ մեսիջները իրենց թիրախին հասել են՝ գոնե մասնակիորեն: Առնվազն իսրայելական լրատվադաշտում արձանագրել եմ մի քանի հրապարակումներ, որոնք ներկայացրել են ՀՀ իշխանությունների մտահոգությունը կամ ակնարկը, ընդ որում, նաեւ հայամետ տեսանկյունից՝ նշելով, որ Ադրբեջանի հետ սպառազինության ոլորտում համագործակցությունը եւ Ադրբեջանի նման ձախողումները կարող են բավականաչափ բացասական հետեւանքներ ունենալ Իսրայելի արտադրանքի վաճառքի վրա:
- Պարոն Պետրոսյան, կա՞ հաշվարկ, թե մեկ տարվա ընթացքում կամ մի քանի տարվա կտրվածքով Իսրայելի կողմից որքան զենք է վաճառվել Ադրբեջանին:
- Պետք է նշել, որ ընդհանրապես սպառազինությունների վաճառքի ոլորտը, եւ հատկապես ակտիվ հակամարտությունների գոտում, բավականաչափ ստվերային է, եւ բաց տեղեկատվություն այս ոլորտի հետ կապված հայթայթելը բավականաչափ բարդ է: Այնուհանդերձ, բաց տեղեկատվական ռեսուրսներում եղած տվյալների համաձայն՝ եթե չեմ սխալվում, վերջին 8 տարվա ընթացքում շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինության վաճառք է տեղի ունեցել Իսրայելից Ադրբեջան, նաեւ երկու երկրների միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում ծրագրեր են իրականացվել: Իհարկե, դրա դիմաց Իսրայելը ոչ միայն ֆինանսական, այլեւ ռազմավարական որոշակի օգուտներ է քաղել՝ իր հատուկ ծառայությունների գործողությունը ակտիվացնելով Ադրբեջանի տարածքում՝ ընդդեմ Իրանի:
- Խոսվում էր, որ Իսրայելում ՀՀ դեսպանության բացումը, որի վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվեց վերջերս, կնպաստի հայ- իսրայելական հարաբերությունների զարգացմանը: Ակնկալվում էր, որ դեսպանը քայլեր կձեռնարկի զենքի վաճառքի հետ կապված հավասարակշռություն պահպանելու ուղղությամբ: Որեւէ տեղեկություն կա՞, գործո՞ւմ է Թել Ավիվում ՀՀ դեսպանությունը:
- Որքանով ես էլ հետեւել եմ տեղեկատվությանը՝ դեսպանատան բացման քաղաքական որոշում կա, բայց երեւի թե կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ գործընթացը ձգձգվում է: Դեռեւս Թել Ավիվում դեսպանատունը պաշտոնապես չի բացվել, ամեն դեպքում ԱԳՆ կայքում եղած տեղեկատվությունն էլ դա է վկայում:
- Այո, դեսպանատան հասցեն ԱԳՆ կայքում չի փոխվել՝ Երեւանում է:
- Այս պայմաններում առարկայական գնահատել չենք կարող դեսպանատան աշխատանքը, բայց Հայաստանի քաղաքական դիվանագիտության աշխատանքը չի կարող համեմատվել Ադրբեջան- Իսրայել համագործակցության հետ: Բիզնեսը եւ քաղաքականությունը տարբեր հարթություններ են: Այնուհանդերձ, դեսպանատան ուղղակի գործունեությունը Իսրայելում ինչպես այս ուղղությամբ շատ ավելի կմեծացնի հայկական կողմի առնվազն քաղաքական, քարոզչական ներազդման հնարավորությունները, այնպես էլ կբացվի շատ ավելի առարկայական նոր հնարավորություններ Հայաստան-Իսրայել երկկողմ օրակարգի զարգացման, Իսրայել պետության տարածքում Հայաստանի ունեցած այլ հետաքրքրությունների, այլ շահերի պահպանության հարցում:
- Պարոն Պետրոսյան, կարծիքներ եմ լսել, որ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը Ռուսաստանի օգտին է, իբրեւ թե իսրայելական զենքից հրաժարվեք, օգտվեք ռուսական զենքից:
- Իհարկե, ես նշեցի, որ եթե Իսրայելը չվաճառի, կվաճառի Ռուսաստանը, Թուրքիան Պակիստանը եւ մյուս գործընկերները: Այո, այդ մտահոգությունը կա, բայց ի տարբերություն իսրայելական զենքի, որի խոցման տեխնիկական մեխանիզմները հայկական կողմի համար այդքան էլ հասանելի չեն, ռուսական զենքն ավելի մատչելի է: Հայաստանի հիմնական ռազմական մատակարարը համարվում է Ռուսաստանը, եւ այս առումով ռուսական սպառազինությունը շատ ավելի քաջածանոթ է ՀՀ ԶՈՒ-երին: Հետեւաբար դրանց դեմ գործելու արդյունավետությունը շատ ավելի մեծ է: Բացի այդ, մի կարեւոր հանգամանք էլ կա. նույն տեսակի սպառազինությունը Ռուսաստանը Հայաստանին վաճառում է շատ ավելի արտոնյալ գներով, քան Ադրբեջանին: Այսինքն համանման սպառազինության ձեռքբերման համար Ադրբեջանը շատ ավելի մեծ միջոցներ կվատնի, քան Հայաստանը, եւ դրանց խոցումը հայկական զինված ուժերի կողմից շատ ավելի հեշտ կլինի, քան իսրայելականը: Չնայած որ վերջին ռազմական թեժացումը սահմանին ցույց տվեց, որ նաեւ այդպես ներկայացված անխոցելի իսրայելական սպառազինությանը եվս հայկական զինված ուժերը փայլուն կերպով կարողացան տապալել:
- Ամեն դեպքում Հայաստանի կողմից կարո՞ղ է լինել նման նկատառում՝ Իսրայելին ուղղված նման կոչ անել՝ հօգուտ Ռուսաստանի:
- Իհարկե ոչ, ես նշեցի մեր զրույցի ընթացքում, որ նման մտահոգությունները Հայաստանը մշտապես հայտնել է ոչ միայն Իսրայելի հետ կապված, այլեւ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցող բոլոր պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի հասցեին: Եվ ես ցանկանում եմ պարզապես հիշեցնել, որ 2016 թ. ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո ՀՀ նախկին իշխանություններն էլ նախագահի եւ արտգործնախարարի մակարդակով Ռուսաստանի հասցեին հնչեցրել են նման մտահոգություններ: Այս ուղեգիծը պետք է պահպանվի եւ բոլոր պատեհ եւ հնարավոր առիթներով նման մտահոգություններ բարձրաձայնվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT