Երևան
12 °C
«Բավարիան» Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանում չեմպիոն դարձավ՝ միաժամանակ մի քանի տպավորիչ ցուցանիշներ գրանցելով: Երեկ՝ օգոստոսի 23-ին, Լիսաբոնում ՊՍԺ-ի դեմ կայացած հանդիպումը, որը թիմը հաղթեց 1:0 հաշվով, 11-րդն էր նրա համար ավարտված մրցաշրջանում ու 11-րդ հաղթանակը: Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, սա անընդմեջ հաղթանակների նոր ռեկորդ է Չեմպիոնների լիգայում:
«Բավարիայի» համար սա 6-րդ չեմպիոնությունն էր այս մրցաշարում: Վերջին անգամ գավաթը նվաճել էր 2013թ.: Հաղթական մրցաշրջանի ընթացքում «Բավարիան» 43 անգամ գրավել է մրցակիցների դարպասը՝ ավելի, քան մնացած թիմերը: Եզրափակչում ֆրանսիացի կիսապաշտպան Կինգլսի Կոմանի խփած հաղթական գոլն էլ «Բավարիայի» համար մրցաշարի պատմության մեջ 500-րդն էր:
Ոչ միայն «Բավարիան» բոլոր մյուս թիմերից առաջ անցավ խփած գոլերի քանակով, այլեւ թիմի հարձակվող Ռոբերտ Լեւանդաովսկին դարձավ լավագույն ռմբարկու: Նա կորոնավիրուսի պատճառով սովորականից երկար տեւած Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանում 15 գոլ է խփել: Դա 5-ով ավելի է, քան այս ցուցանիշով 2-րդ տեղը զբաղեցրած Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի եւ 6-ով ավելի, քան 3-րդ տեղը զբաղցեցրած իր թիմակից կիսապաշտպան Սերժ Գնաբրիի ցուցանիշները:
Վերջին 18 տարիների ընթացքում Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում ոչ մի ֆրանսիացի հաղթական գոլի հեղինակ չէր դաձել: Կոմանից առաջ նման հաջողության էր հասել Զինեդին Զիդանը: 2002թ. նա օգնել էր հաղթել «Ռեալ Մադրիդին»:
Բացի սեփական ցուցանիշները բարելավելուց՝ մյունխենցիները երեկ նաեւ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին ստիպեցին բացասական առումով թարմացնել իրենց վիճակագրությունը: Փարիզյան թիմը վերջին 4 տարիների ընթացքում Չեմպիոնների լիգայում ոչ մի խաղից առանց մրցակցի դարպասը գրավելու չէր հեռացել: Այդ ընթացքում մասնակցել էր 35 հանդիպման: Վերջին անգամ փարիզցիները գոլ չէին խփել 2016թ. ապրիլի տեղի ունեցած «Մանչեստեր Սիթիի» դեմ խաղում: Այդ հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:
Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանը, ինչպես հայտնի է, ավարտվեց ոչ սովորական պայմաններում: Մարտի սկզբին 1/8 եզրափակչի մի քանի հանդիպումներից հետո, ինչպես ֆուտբոլային եւ ընդհանրապես սպորտային մի շարք մրցաշարեր, այն դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Վերսկսվեց օգոստոսի 7-ին: Խաղարկվեցին 1/8 եզրափակիչ փուլի մնացած հանդիպումները, որից հետո «8-ի եզրափակիչ» ձեւաչափով մրցաշար տեղի ունեցավ Լիսաբոնում՝ առանց հանդիսականների ու հակահամաճարակային կանոններով: ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է նոր ձեւաչափի մասին՝ նշելով, որ հավանել է այն ու ապագայում իրենք կդիտարկեն այն կիրառելու հնարավորությունը: Մինչեւ Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի ավարտն արդեն մեկնարկել է մրցաշարի նոր՝ 2020-21 մրցաշրջանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT