Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորվել է 57-ամյա տղամարդը. երեխաներն իրենց տուն առայժմ չեն վերադառնա

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի մեկ ընտանիքից օրեր առաջ հոսպիտալացվել էր 7 երեխա՝ կապտուկներով, թունավորում ախտանիշով: Պապիկի տանը ապրող 1-ից 9 տարեկան երեխաներից երկուսը հոսպիտալացվել էին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում, մյուսները՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:

Հոսպիտալացման պահին 6-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր էր. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի խոսնակ Գեւորգ Դերձյանը հաղորդեց, որ նրա մոտ դրական դինամիկա չի գրանցվել: «Նա ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց Դերձյանը: «Մուրացան» բուժկենտրոնից հաղորդեցին, որ այնտեղ տեղափոխված փոքրիկ Հակոբջանյաններն իրենց լիովին լավ են զգում, կարող են վաղն էլ դուրս գրվել: «Համայնքապետարանի հետ կապի մեջ ենք, երեխաների հետեւից պիտի գան»,- ասացին բուժկենտրոնից:

Տավուշի մարզապետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Արմենուհի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ երեխաներն իրենց տուն, համենայն դեպս, մոտ ապագայում չեն վերադառնալու: «Կարճաժամկետ ծրագրերով կկազմակերպվի նրանց խնամքը որեւէ հաստատությունում՝ Հայ օգնության ֆոնդում կամ, օրինակ, SOS մանկական գյուղում, մինչեւ քննչական գործողություններն ավարտվեն, եւ կարողանանք վերջնական որոշում կայացնել, թե որտեղ պետք է ապրեն երեխաները: Նախնական գիտենք, որ տատիկն էլ չի կարող պահել. նա ասել է, որ ծեր է և կդժվարանա»,- նշեց Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչպե՞ս համայնքապետարանի սոցաշխատողները չեն նկատել, որ նման բազմանդամ ընտանիքում երեխաներն անպաշտպան են, ինչպես հարեւաններն են նշել, ապրել են կիսաքաղց ու անխնամ, եղել են հոգեկան խնդիրներ ունեցող մեծահասակների հետ, Բաղդասարյանը պատասխանեց, որ երբեւէ այս ընտանիքի մասին համայնքապետարանն ահազանգ չի ստացել: «Իմացել ենք, որ խնդրահարույց ընտանիք է, սոցիալական օգնություն ենք հատկացրել, համանքապետարանն էլ աջակցություն է հատկացրել պարբերաբար, սակայն այլ որեւէ խնդրի մասին, նման խնդրի մասին որեւէ ահազանգ չի եղել»,- ասաց նա:

Բաղդասարյանը հաղորդեց, որ օգոստոսի 21-ին համայնքապետարանում գումարվել է ժողով, որին մասնակցել է նաեւ այն դպրոցի տնօրենը, ուր հաճախել են փոքրիկ Հակոբջանյանները. «Տնօրենը եւս ասաց, որ երեխաները չեն եղել անխնամ, դպրոց եկել են նորմալ հագնված»: Նա նաեւ հավելեց, որ երեխաների մայրը վարկ է ունեցել, եւ, ըստ վարկային կազմակերպության, եղել է պատասխանատու վարկառու:

Տեղեկություններ կան, որ երեխաների հորաքույրը փորձել է երեխաներին հանձնել խնամքի կենտրոն, սակայն նրան ասել են, որ «երեխաները պիտի ապրեն ընտանիքում, այդպիսին է պետության ռազմավարությունը», սակայն արդո՞ք կարելի էր թույլ տալ, որ երեխաները շարունակեին ապրել ոչ անվտանգ միջավայրում. այս հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանը նշեց, որ երեխաները 2015 թվականին երեք ամիս ապրել են SOS մանկական գյուղում, սակայն հետո վերադարձել են գյուղ՝ ընտանիքի դիմումի համաձայն. «Նրանք խնամքի կենտրոնում էին կարճաժամկետ ծրագրով, որից կարող էին վերադառնալ միայն դիմումի համաձայն, համայնքապետարանն այլեւս այդ հարցը չէր կարող քննել»,- ասաց Բաղդասարյանը:

Հորաքույրը երեխաներին խնամքի կենտրոն տեղափոխելու համար, ըստ Բաղդասարյանի, իրենց չի դիմել, գրավոր դիմում չի ներկայացրել, և միայն դեպքից մեկ օր առաջ «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպությունից իրենք ահազանգ են ստացել, որ երեխաների խնամքը պատշաճ չի կազմակերպվում: «Նախատեսում էինք խնդիրն ուսումնասիրել, երբ այդ դեպքի մասին իմացանք»,- ասաց նա:

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան՝ հաղորդեց, որ երեխաների պապիկը կալանավորվել է, իսկ մայրը՝ ոչ: «Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի եւ նրա դստեր կողմից անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաեւ՝ նրանցից մեկին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները»,- նշեց նա:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ պարզվել է, որ պապիկը պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք: Վերջինիս 28-ամյա դուստրը եւս պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով եւ այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաեւ՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:

Պապիկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)  2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով), իսկ նրա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, սակայն միջնորդությունը չի բավարարվել։

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2538 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են