Երևան
12 °C
Բելառուսում շարունակվում են օգոստոսի 9-ին սկիզբ առած բողոքի ակցիաներն ընդդեմ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնավարման: Ընտրություններից հետո Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարեց պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ Լուկաշենկոն ստացել էր ձայների ավելի քան 80, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ մոտ 11 տոկոսը: Քանի որ Բելառուսում արգելված են անկախ սոցիոլոգիական հարցումները, իսկ պետական սոցիոլոգիական հարցումները հավատ չեն ներշնչում, անհնար է իմանալ, թե որքանով են այս թվերը հեռու իրականությունից:
Այդուհանդերձ, որոշ լրատվական կայքերում տեղ գտած կեսկատակ հարցումները (օրինակ՝ թեկնածուներին բնորոշող ֆիլմերի անվանումներով) արդյունքներով Լուկաշենկոյի վարկանիշը շատ ցածր էր՝ մոտ 3 տոկոս, ինչի պատճառով էլ դեռեւս մինչեւ ընտրությունները նա ստացել է «3 տոկոսանոց Սաշա» մականունը:
Լուկաշենկոյի աննախադեպ ցածր վարկանիշը ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն է: Նախկինում ընտրությունների արդյունքների եւ իրական պատկերի տարբերությունն այսքան ակներեւ եւ մեծ չէր: Չի բացառվում, որ Լուկաշենկոն նախկինում ունեցել է իսկապես հաղթած ընտրություններ, միգուցե ոչ «նկարած» 80 տոկոսով, սակայն արժանացել է քվեարկածների մեծ մասի ձայներին: Այս անգամ կեղծիքը հասավ հասարակության համար անթույլատրելի չափերի:
Լուկաշենկոյի նկատմամբ հասարակության անհանդուրժողականությունն աճեց նաեւ դիմակայության առաջին օրերին, երբ դեռ անցկացվում էին երեկոյան եւ գիշերային ակցիաներ: Դրանց հետեւանքով երեք օրվա ընթացքում բերման ենթարկվեց շուրջ 7000 քաղաքացի, զոհվեց մեկ, հետագայում՝ եւս երկու ցուցարար, վիրավորումներ ստացան հարյուրավոր քաղաքացիներ: Պահման վայրերից մարդիկ դուրս էին գալիս մարմնական վնասվածքներով, պատմում անմարդկային վերաբերմունքի մասին: Առաջին օրերին ցուցարարները գործում էին առանց ինտերնետի, որը գրեթե ամբողջովին արգելափակված էր մեծ քաղաքներում: Պաշտոնական վարկածի համաձայն՝ դա արվում էր արտասահմանից, «որպեսզի առաջացնի բելառուսցիների դժգոհությունը»: Այս ամենը գործնականում փակեց երկխոսության ճանապարհը:
Ցուցարարներն աստիճանաբար անցան պայքարի ավելի արդյունավետ միջոցների՝ խաղաղ երթերի, հանրահավաքների, համերաշխության շղթաների, գործադուլների: Բողոքի տարբեր պահերին մի շարք ձեռնարկություններ (Մինսկի էլեկտրատեխնիկական գործարան, «Գրոդնո Ազոտ»-ի, «ԲելԱԶ»-ի, «ՄԱԶ»-ի գործարաններ եւ այլն) հայտարարեցին գործադուլի մասին, աշխատողների մի մասն էլ հայտարարեց, որ աշխատելու է «կես ուժով»՝ ֆորմալ չխաթարելով ձեռնարկության աշխատանքը, սակայն նվազեցնելով արդյունավետությունը: Աշխատանքից սկսեցին դուրս գալ պետական ԶԼՄ-ների մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրողներ: Մի մասը թեեւ հեռանալու դիմում չգրեց, սակայն անցավ գործադուլի՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործադուլավոր աշխատակիցներին այժմ փոխարինում են Ռուսաստանից ժամանած մասնագետներով, որոնք «շատ մեծ գումարի դիմաց» իրականացնում են բելառուս գործընկերների գործառույթները: Այդ ամենը նպաստեց ցույցերի մարդաշատությանը. նախորդ երկու կիրակի օրերին կայացած ցույցերում միայն Մինսկում մասնակիցների թիվն անցնում էր 250 հազարը:
Տիխանովսկայայի նախաձեռնությամբ ստեղծված Իշխանության խաղաղ փոխանցման Ազգային համակարգման խորհուրդը հանձն է առել ամենասեղմ ժամկետներում հասնել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը: Խորհրդի գրեթե ստեղծման պահից դրա գործունեության փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ պետական իշխանության զավթման փորձի եւ ազգային անվտանգությանը վնաս հասցնելու համար: Խորհրդի ստեղծման նախօրեին էլ Լուկաշենկոն «Անբասիր ծառայության համար» մեդալներով էր պարգեւատրել ցուցարարների հետ բախումներին մասնակցած 300-ից ավելի ուժայինների: Այս ամենը վկայում է, որ նա չի պատրաստվում հանձնել իշխանությունը:
Լուկաշենկոն կարող է հույս դնել միայն Ռուսաստանի վրա: Ընդ որում, հասկանալի չէ, թե որքանով է ինքը Լուկաշենկոն անհրաժեշտ Ռուսաստանին: Այն թեզերը, որոնք նա հնչեցնում է, խոսում են իր իսկ դեմ: Ըստ Լուկաշենկոյի՝ իր հեռանալու դեպքում կտուժեն ՌԴ-Բելառուս հարաբերությունները: Ստացվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կախված են մեկ մարդուց, ինչը, իհարկե, այդպես չէ. ՌԴ-ի հետաքրքրությունը Բելառուսով, բացի ժողովուրդների բարեկամությունից, ունի աշխարհաքաղաքական, ռազմական եւ տնտեսական հիմքեր: Բացի դրանից՝ Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզումը խորհրդի օրակարգում չէ: Ավելին՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում հարաբերություններում առկա լարվածությունը հենց Լուկաշենկոյի պատճառով է: Պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավի սկզբնական շրջանում Լուկաշենկոն անուղղակի մեղադրանքներ էր հնչեցնում ՌԴ հասցեին եւ ձերբակալում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչ ՌԴ քաղաքացիներին:
Լուկաշենկոն, իհարկե, հետագայում փոխեց հռետորաբանությունը՝ վերադառնալով Ռուսաստանի հետ երկխոսության փորձված ձեւաչափին՝ Արեւմուտքով «վախեցնելուն»: Թերեւս նաեւ այդ պատճառով էր, որ օգոստոսի 23-ին՝ Լուկաշենկոյի կողմից ՆԱՏՕ-ի ներխուժում «կանխագուշակելուց» երկու օր անց, Բելառուսի ՊՆ-ն հայտնեց Լիտվայի կողմից երկրի օդային տարածքը խախտելու փորձի մասին: «Հակապետական խորհրդանիշներով ութ օդապարիկներից բաղկացած զոնդը» չեզոքացվել էր Բելառուսի օդուժի ուղղաթիռներով: Կողմերը միմյանց մեղադրեցին օդային տարածքը խախտելու համար եւ փոխանակվեցին բողոքի նոտաներով:
Այս «միջադեպը» ՌԴ-ի կողմից, ամենայն հավանականությամբ, կանտեսվի: Կրեմլի համար ամենահարմար հնարավոր տարբերակն է Բելառուսում տեղի ունեցող գործընթացներին հետեւելն ու հնարավորության դեպքում դրանք կառավարելը: Ընդ որում, գլխավոր նպատակը պետք է լինի ոչ թե պահպանել Լուկաշենկոյի իշխանությունը, այլ թույլ չտալ, որ բողոքը շրջվի դեպի Ռուսաստան եւ ստանա աշխարհաքաղաքական երանգ: Այդ պայմաններում պաշտոնական Մոսկվան հեշտությամբ ընդհանուր եզրեր կգտնի Բելառուսի նոր իրականությունում ձեւավորվող սոցիալ-քաղաքական տարբեր խմբերի հետ՝ անցումային փուլից հետո Բելառուսի իշխանությունում ռուսամետ թիմ ձեւավորելու համար: Բոլոր դեպքերում, Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ՝ քիչ ժամանակ է մնացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT