Մուտքը՝ դիմակով. ծնողներից ոմանք բանտ են անվանում նոր ուղեցույցի կանոններով դպրոցը

Արդեն քանի օր է՝ սոցիալական ցանցերում բուռն քննարկվում, հիմնականում քննադատվում է դպրոցներում դասերի վերսկսման նոր ուղեցույցը, որն օրերս հրապարակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Ըստ ուղեցույցի՝ հանրակրթական դպրոցներում դասերը մեկնարկելու են սեպտեմբերի 15-ից, 1-ին դասարանցիների համար՝ սեպտեմբերի 14-ից: Համավարակի պատճառով այս տարի աշակերտները դասերի ողջ ընթացքում ոչ միայն չեն հանելու իրենց դիմակները, այլեւ ընդմիջումների ժամանակ դուրս չեն գալու դասասենյակից: Դուրս գալու դեպքերը կանոնակարգվելու են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։

Դպրոցականները ջերմաչափվելու են, դպրոցները՝ ախտահանվելու, դասասենյակները՝ օրական 3 անգամ օդափոխվելու:

Աշակերտների ծնողներին մտահոգող հարցերից է այն, որ դպրոցականները դասին մասնակցելու են տեղից, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվելու է: Չեն օգտագործվելու տետրերը, իսկ գրավոր աշխատանքները կազմակերպվելու են թերթիկների վրա:

ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում շատ ծնողներ գրել են մեկնաբանություններ՝ արտահայտելով իրենց դժգոհութունը, ոմանք նույնիսկ բանտ են անվանել նման կանոններով դպրոցը: Օգտատերերի մի մասը գրել է, որ հեռավար տարբերակը ճիշտ էր, այսպես իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկելու: Մի մասն էլ ընդգծել, որ անպայման երեխային կուղարկի կրթական հաստատություն, քանի որ հեռավարը կրթություն չէ, սակայն չեն թողնի, որ իրենց երեխան դիմակ կրի:  

Նշենք նաեւ, որ ըստ ուղեցույցի՝ դպրոցներում մեծ դասարանները կիսվելու են այնպես, որ սենյակում աշակերտների թիվը չգերազանցի 20-ը: Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։ Արգելվելու է նաեւ բուֆետների եւ ճաշարանների աշխատանքը:

Ինչպե՞ս է վերահսկվելու դպրոցներում կարգի պահպանումը, ինչպե՞ս է կարգավորվելու դասապրոցեսը, ինչ քննարկումներ են անցկացվել՝ այս կանոնները սահմանվելուց առաջ. այս եւ այլ հարցերի ԿԳՄՍՆ-ից մեզ խոստացան պատասխանել ավելի ուշ՝ սպասվող ասուլիսի ժամանակ:

ՀՀ առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ մասնակցել են վերոնշյալ ուղեցույցի մշակմանը, եւ այն արտահայտում է իրենց դիրքորոշումը:

Այն հարցին, թե արդյո՞ք մասնագիտական քննարկումներ են իրականցվել, որոնք փաստում են, որ այդ տարբերակով դասերն անցկացնելը (խոսքն այն մասին է, որ աշակերտներն ամբողջ օրը լինելու են դիմակով եւ դասարանից դուրս չեն գալու), ավելի քիչ կվնասի երեխային, կամ ի՞նչ բացասական հետեւանքներ կարող են առաջանալ, խոստացան պատասխանել ավելի ուշ:

Տպել
1479 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց