Նորարարական Դրամաշնորհների ավարտին ստացվել է 141 հայտ, որոնցից 117-ը գնահատման փուլում են. Արշակյան

26/08/2020 schedule13:05

Պետական աջակցության 17-րդ միջոցառման շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային 3 մրցույթներ՝ համապատասխանաբար 330 մլն, 460 մլն եւ 90 մլն մրցութային բյուջեներով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Մանրամասնելով միջոցառումը՝ նախարարն ասաց, որ Նորարարական Դրամաշնորհների (մինչեւ 10 մլն դրամի չափով յուրաքանչյուր հաղթող նախագծի համար), ավարտին ստացվել է 141 հայտ, որոնցից գնահատման փուլում է 117-ը, անվավեր է ճանաչվել 24-ը: Առաջին փուլի արդյունքում հաղթող են ճանաչվել 35 ընկերություններ, իսկ երկրորդ՝ ներկայացման (փիչինգի) փուլի արդյունքները ամփոփման փուլում են: Ծրագրի բյուջեն 330 մլն դրամ է:

Կայացած Ընկերությունների Դրամաշնորհների (մինչեւ 20 մլն դրամի չափով յուրաքանչյուր հաղթող նախագծի համար), ավարտին ստացվել է 148 հայտ, որոնցից գնահատման փուլում են 143-ը, անվավեր է ճանաչվել 5 հայտ: Առաջին փուլի արդյունքում հաղթող են ճանաչվել 46 ընկերություններ, իսկ երկրորդ՝ ներկայացման (փիչինգի) փուլն այս պահին ընթացքի մեջ է, եւ արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտարածվի: Ծրագրի բյուջեն 460 մլն դրամ է:

Համաֆինանսավորման Դրամաշնորհների (100%-ի չափով համաֆինանսավորում, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ մինչեւ յուրաքանչյուր հաղթող նախագծի համար), հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 1-ը, այս պահին ստացվել է 4 հայտ: Ծրագրի բյուջեն 90 մլն դրամ է:

Խոսելով թոքերի արհեստական շնչառական սարքերի նախագծման դրամաշնորհի մասին՝ Արշակյանը հիշեցրեց, որ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ Կառավարության որոշմամբ դրամաշնորհ տրամադրվեց «Ինժեներական ասոցիացիա» ՀԿ-ին՝ կազմակերպելու եւ իրականացնելու ԹԱՇՍ Նախագծման մրցույթ՝ տրամադրելով 90 մլն ՀՀ դրամ:

«Սահմանված ժամկետներում «Ինժեներական Ասոցիացիան» հայտարարեց եւ կազմակերպեց մրցույթ՝ ստեղծելով հատուկ մասնագիտական հանձնաժողով, ուր ընդգրկված էին ներկայացուցիչներ առողջապահության եւ ԲՏԱ նախարարությունից, գիտահետազոտական ինստիտուտներից եւ ինժեներական ընկերություններից:

Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել YEA Engineering ընկերությունը, որը ներկայացրել էր ԹԱՇՍ նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկման, համակարգի նախագծման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձեւավորման ամբողջական փաթեթ»,- ներկայացրեց նախարարը:

Նախագծային աշխատանքները այժմ զուգահեռաբար ընթանում են 3 ուղղությամբ՝

1. Ավարտվում են մակետային նախատիպի մշակման աշխատանքները, որում փորձարկվում են ԹԱՇ սարքի հիմնական պնեվմատիկ եւ էլեկտորնային հանգույցները։ Էլեկտրոնային երկու տպասալերը եւ պնեւմատիկ կոնտուրը աշխատում են ինչպես պլանավորված է, եւ այժմ իրականացվում են ծրագրային ապահովման եւ սարքային ապահովման ինտեգրման աշխատանքները։ Աշխատանքները ընթանում են՝ ըստ պլան-գրաֆիկի, եւ մակետային նախատիպի մշակումը կավարտվի սեպտեմբերի 3-ին։

2. Ինժեներական թիմը զուգահեռաբար իրականացնում է մակետային նախատիպի հիմնական ֆունկցիոնալության վրա հիմնված նախագծային աշխատանքներ․ իրականացվում է համակարգի նախագծում (System design), եւ ձեւավորվում են այդ համակարգերի նկատմամբ ինտերֆեյսերի պահանջները: Ակտիվ աշխատանքներ են ընթանում ծրագրային ապահովման եւ մեխանիկական հանգույցների նախագծման ուղղություններով։ Այս փուլը պետք է ավարտվի հոկտեմբերի 16-ին։

3․ Երրորդ ուղղությունը, որով աշխատում է ինժեներական թիմը, վերջնական համակարգի նկատմամբ տեխնիկական պահանջների ձեւավորման գործընթացն է: Առաջիկայում ակնկալվում է պատվիրված թոքերի սիմուլյատորի ժամանումը, որը պետք է օգտագործվի մակետային նախատիպի եւ նախատիպի փորձարկման համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1472 դիտում

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց