Երևան
12 °C
Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվել է «Ստենվեյ» (Steinway) ռոյալով: Այս պահին համալիրի համերգային դահլիճում տեղի է ունենում շնորհանդեսը։ Հանդիսատեսի համար մուտքը փակ է, ներկա են միայն լրագրողները:
Ռոյալն առաջինը «կփորձարկի» ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Միջոցառման մեկնարկին կցուցադրվի տեսանյութ‚ որը պատմում է «Ստենվեյ»-ի գնման‚ Հայաստան տեղափոխման մասին։ Ի դեպ, այս կարգի «Ստենվեյ» Երեւանում երկրորդը չկա։

Ռոյալը ձեռք է բերվել ՀՀ Կառավարության աջակցությամբ Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից, որը համարվում է երաժշտական գործիքների արտադրության ոլորտում առաջատարը: Ռոյալի գործարանային արժեքն ավելի քան 170 հազար եվրո է‚ սակայն Մարզահամերգային համալիրի ղեկավարության ջանքերով եւ երկարատեւ բանակցությունների արդյունքում գործիքը ձեռք է բերվել 116 հազար 670 եվրոյով (138 հազար դոլար)։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը ՀԺ-ին հայտնեց, որ Մարզահամերգային համալիրի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված շնորհանդեսի ընթացքում ելույթ կունենան երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանն ու Սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում կհնչեն հատված Տիգրան Մանսուրյանի «Հայրեններ»-ից եւ «Ֆանտազիան»։

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում լավագույն ակուստիկա եւ պայմաններ ունեցող համերգային սրահը չէր կարող չունենալ նման կարգի գործիք. աշխարհի լավագույն դաշնակահարները չեն համաձայնի նվագել դահլիճում‚ որտեղ չկա «Ստենվեյ»։ Ըստ Կարեն Ղազարյանի՝ նոր ռոյալով համալրումը կնպաստի‚ որպեսզի Հայաստանի երաժշտական կյանքն ավելի ակտիվանա‚ հայ երաժշտասերները հնարավորություն ստանան ունկնդրելու ամենապահանջված արտիստներին։
Մարզահամերգային համալիրը չի սահմանափակվելու «Ստենվեյ»-ով‚ եւ առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել նաեւ այլ երաժշտական գործիքներ: Այդ ուղղությամբ մշակվում են ծրագրեր։ Երաժշտական գործիքներով համալրումը թույլ կտա‚ որ մարզահամերգային համալիրում ավելի հաճախ կայանան դասական երաժշտության համերգներ։
Մարզահամերգային համալիրում «Ստենվեյ»-ը պահվելու է հատուկ պայմաններում (ջերմային հատուկ ռեժիմ‚ խոնավության անհրաժեշտ մակարդակ և այլն):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT