Երևան
12 °C
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ:
Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, վերջինիս հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ծառայողներից: Հայկ Գրիգորյանը ղեկավարում է քննչական խմբի կողմից կատարվող աշխատանքները:
Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված Արթուր Գեորգիի Ղազարյանի դին.:
ՔԿ-ն հայտնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում ներկայումս հարցաքննվում են նշված շենքի բնակիչները, քննչական խմբի կողմից զուգահեռ քննչական գործողություններ են իրականացվում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերի ուղևորություններ պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT