Երևան
12 °C
Կարծես թե ավարտին է մոտենում ֆուտբոլային եւ ընդհանրապես մարզական ամենագեղեցիկ ու անզիջում հակամարտություններից մեկը՝ Լիոնել Մեսսի-Կրիշտիանու Ռոնալդու պայքարը: Վերջին օրերին ֆուտբոլային աշխարհն ալեկոծվել է Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին հայտնի դառնալուց հետո: Իհարկե, նա չի ավարտում կարիերան, ինչպես եւ Ռոնալդուն չդադարեց խաղալ, երբ հեռացավ «Ռեալ Մադրիդից»: Արգենտինացին պարզապես պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը, ինչը «Բարսան» փորձում է թույլ չտալ: Ամեն դեպքում, Ռոնալդուի՝ Մադրիդից հեռանալուց հետո նրանց հակամարտությունը կորցրեց համն ու հոտը, իսկ Մեսսիի գնալուց հետո դրա դարաշրջանը, ըստ էության, կավարտվի, որքան էլ շարունակեն համեմատել նրանց:

Այս ամենը սկսվեց, երբ դեռ.... 2007 թ. «Միլանի» կազմում Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո «Ոսկե գնդակը» ստացավ Կական՝ հետեւում թողնելով այս երկուսին: Հաջորդ տարվանից սկսած, ինչ Ռոնալդուն «Մանչեստեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալուց հետո նվաճեց իր առաջին «Ոսկե գնդակը», նրան ու Մեսսիին այլեւս կանգնեցնել հնարավոր չէր: Այդ ժամանակ սկսված համեմատությունները գուցե այլ ճակատագիր ստանային, եթե պորտուգալացին «Ռեալ» չտեղափոխվեր, բայց 2009-ին մադրիդյան գրանդն իրականացրեց տրանսֆերային իր գլխավոր նպատակը, եւ Մեսսին էլ այդ տարի նվաճեց իր առաջին «Ոսկե գնդակը», ու պայքարը «պաշտոնապես» սկսվեց:
«Ռեալի» ու «Բարսայի» տասնամյակների դիմակայությունը սրացրեց նաեւ այս ֆուտբոլիստների պայքարը: Մյուս կողմից նրանք էլ ավելի էին թեժացնում ակումբների մրցակցությունը: Ոխերիմ թշնամիների կազմերում նրանց հեռակա դիմակայությունը տեւեց մոտ մեկ տասնամյակ: Այդքան ժամանակ նրանք, մեկը մյուսին հերթ չտալով, գոլեր էին խփում, տիտղոսներ նվաճում՝ անհատական ու թիմային, ստիպում երկրպագուներին, լրագրողներին, ողջ ֆուտբոլային աշխարհին, նաեւ նրանց, ովքեր ֆուտբոլից գրեթե ոչինչ չեն հասկանում, վիճել, թե ով է իրենցից լավագույնը: Մինչեւ հիմա նրանք միասին 60-ից ավելի տիտղոս են նվաճել. 34-ը Մեսսին, 33-ը՝ Կրիշտիանուն: Աշխարհի ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստների թվում են: Երկուսն էլ 700-ից ավելի գոլ են խփել իրենց կարիերայում: Արգենտինացին «Բարսայի» պատմության լավագույն ռմբարկուն է, իսկ պորտուգալացին՝ «Ռեալի»: Նրանք Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուներն են. առաջին տեղում Ռոնալդուն է (131 գոլ), 2-րդ տեղում՝ Մեսսին (115 գոլ): Մշտապես մրցակցության մեջ են նաեւ աշխատավարձի ու ոչ ֆուտբոլային գործունեությունից ստացած եկամուտների չափով:

Միաժամանակ նրանք իրենց ստվերի տակ էին թողնում եւ առայժմ նրանց ստվերի տակ են բոլոր ծագող աստղերը: Նույնիսկ Նեյմարը, որը ժամանակին թվում էր, թե կարող է դադարեցնել այդ զույգի հեգեմոնիան, չհաջողեց: Գուցե ՊՍԺ-ի նրա թիմակից Կիլիան Մբապեի մոտ հաջողվի, որը դեռ ընդամենը 21 տարեկան է ու բավական ժամանակ ունի՝ հաշվի առնելով, որ Մեսսին արդեն 33, իսկ Ռոնալդուն 35 տարեկան է, ու նրանց կարիերայի ավարտը մոտենում է: Բացի ստվերելուց՝ նրանք ուրիշներին նաեւ տիտղոսներ նվաճելու հնարավորությունից էին զրկում: Անկախ նրանից, թե ով ինչի է հասել իր ակումբի կամ հավաքականի կազմում, երբ խոսքը հասնում էր անհատական մրցանակներին, ընտրությունն այս երկուսի միջեւ էին կատարում: Միասին, օրինակ, 11 անգամ տիրացել են «Ոսկե գնդակին». 6 անգամ՝ Մեսսին, 5 անգամ՝ Ռոնալդուն: 2008 թվականից սկսած՝ 10 տարի կա՛մ նրանցից մեկն էր նվաճում այդ մրցանակը, կա՛մ՝ մյուսը: Այդ ընթացքում բազմաթիվ արժանի ֆուտբոլիստներ, որոնք նույնպես օգնում էին իրենց հավաքականներին ու ակումբներին հաղթել տարբեր մրցաշարերում, դառնալ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, 2-րդ պլանում էին մնում: Որքա՜ն խոսվեց այն մասին, որ Չավին ու Անդրես Ինյեստան պետք է արժանանային «Ոսկե գնդակի»: Միայն 2018 թ., երբ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս», իսկ Խորվաթիայի հավաքականն աշխարհի առաջնությունում արծաթեմեդալակիր դարձավ, թիմի առանցքային խաղացող Լուկա Մոդրիչը, որը նաեւ «Ռեալի» հետ էր լավ մրցաշրջան անցկացրել, «Ոսկե գնդակ» ստացավ: Չնայած մյուս տարի Մեսսին կրկին առաջինն էր այդ հարցում:
Իրենք՝ ֆուտբոլիստները, տարբեր կերպ էին ներկայացնում իրենց մրցակցությունը: Ռոնալդուն համարում էր, որ իրենք մեկը մյուսին ստիպում են կատարելագործվել: Մի առիթով նա բարձրաձայնել է այդ միտքը: «Կարծում եմ՝ մենք առաջ ենք մղում մեկս մյուսին, ահա, թե ինչու է մրցակցությունն այդքան սուր»,- ասել է նա հարցազրույցներից մեկում:

Արգենտինացին իր հերթին փորձում էր խուսափել ասելուց, որ մրցակցություն իսկապես կա: Նա դա հերքում էր: Մեղադրում էր լրատվամիջոցներին, որ նրանք են իրենց հրապարակումներով հորինել այդ հակամարտությունը: «Այդ ամենը լրատվամիջոցներն են, մամուլը: Ես երբեք չեմ մրցել Կրիշտիանուի դեմ»,- ասում էր նա: Ռոնալդուի՝ «Յուվե» գնալուց հետո, սակայն, արգենտինացին խոստովանեց, որ իրեն պակասում է Ռոնալդուի ներկայությունը. ««Ռեալի» դեմ հանդիպումները միշտ էլ յուրահատուկ են, սակայն ավելին էին, երբ կար Կրիշտիանուն»:
Արգենտինացին դեռ «Բարսայի» խաղացող է, ու ակումբի երկրպագուները դեռ հույս ունեն, որ նա կմնա: Բայց անգամ եթե այս ամառ չհեռանա, այդ պահը մոտենում է, ու երբ նա էլ գնա, դա ոչ միայն 2 ֆուտբոլիստների պայքարի վերջը կամ վերջի սկիզբը կլինի, այլ նաեւ ֆուտբոլում կարող են լուրջ վերաիմաստավորումներ սկսվել: Երկար տարիներ այդքան թեժ ու բովանդակալից հակամարտությունը, որը ֆուտբոլի գլխավոր զարդերից մեկն է(ր), իրենից հետո դատարկություն կթողնի, որը նորովի կլցվի: Ֆուտբոլն այլ տեսք կստանա, փոփոխություն կլինի տրամաբանության, պայքարի մեջ, մյուս ֆուտբոլիստներն ազատ շունչ կքաշեն ու ստիպված չեն լինի համեմատվել 2 հանճարների հետ: Ավելի ազատ կգործեն՝ առանց ճնշման: Ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն էլ կգնահատեն նաեւ նրանց, այլ ոչ թե կանտեսեն, ինչպես տարիներ շարունակ արել են: Փոփոխություն կարող է լինել ընդհուպ մինչեւ խաղային սխեմաներում: Օրինակ՝ այդքան տարածված 4-3-3-ը հնարավոր է՝ կորցնի արդիականությունը:

Մեսսիի շուրջ ծավալվող իրադարձությունները դեռ զարգանում են: Կատալոնական մամուլը նշում է, որ ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն, որի հետ լարված հարաբերությունները համարվում են Մեսսիի որոշման հիմնական պատճառներից մեկը, չի ցանկանում պատմության մեջ մնալ որպես այն նախագահը, որի օրոք Մեսսին հեռացավ: Այդ պատճառով նա պատրաստ է նույնիսկ թողնել պաշտոնը, սակայն 2 պայմանով, եթե Մեսսին հրապարակայնորեն հայտնի, որ իր գնալու պատճառը Բարտոմեուն չէ եւ վերջինիս հրաժարականից հետո համաձայնի մնալ: Ըստ կատալոնական ԶԼՄ-ների՝ սա քննարկելու համար նախագահն ուզում է հանդիպել Մեսսի հետ, սակայն ֆուտբոլիստը խուսափում է:
Մեսսիին ձեռք բերելու ամենաիրական թեկնածուն համարվում է «Մանչեստեր Սիթին»: Նշվում է, որ արգենտինացին խոսել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գուարդիոլայի հետ, ցանկություն հայտնել այնտեղ վերամիավորվել նրա հետ ու պայքարել տիտղոսների համար: Նրանով են հետաքրքրվում նաեւ «Ինտերը», «ՊՍԺ-ն, «Մանչեստեր Յունայթեդը»:
Վաղուց է՝ չենք տեսել Լա լիգա առանց Կրիշտիանուի ու Մեսսիի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT