Դասերը՝ հիբրիդային եղանակով, սեպտեմբերից ու նաեւ երեք հերթով. ինչ պայմաններում են բուհերը վերաբացելու իրենց դռները

31/08/2020 schedule16:00

Ի տարբերություն դպրոցների՝ բուհերում դասերը կիրականանան հիբրիդային եղանակով՝ հեռավարի եւ առկայի համադրությամբ: Առկա դասերի ժամանակ ուսանողներն էլ դպրոցականների նման ամբողջ ընթացքում դիմակներ կդնեն: Սեպտեմբերի սկզբում դասապրոցեսը կսկսվի միայն բակալավրի առաջին կուրսեցիների համար, մնացածները կմիանան սեպտեմբերի 15-ից:

Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) առաջին կուրսեցիներին կդիմավորեն սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ֆակուլտետների կողմից տրված ժամանակացույցի: Բուհի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ֆակուլտետ կարող է ընտրել առաջին կուրսեցիներին դիմավորելու համար օր: Մնացած տեղեկատվությունը՝ ժամը քանիսին որ մասնաշենքի որ լսարանում է պետք լինել՝ ուսանողները կիմանան նախապես իրենց համար ստեղծված էլեկտրոնային հասցեների միջոցով:

Դասերը կլինեն առկա եւ հեռավար, սակայն չեն խանգարի մեկը մյուսին, այսինքն՝ չի լինի այնպես, որ ուսանողը համալսարանում դասն ավարտելուց հետո շտապի տուն՝ հեռավար դասին հասնելու համար: Հարցը կկարգավորվի այնպես, որ համալսարանում ուսանողները կանցկացնեն 3 ժամ, առկայի եւ հեռավարի համար կլինեն առանձին օրեր:

«Առկա դասընթացները կազմակերպելու ենք շաբաթական 2 օր, մնացած բոլոր օրերին դասընթացները հեռավար ձեւաչափով են լինելու»,- նշեց Ասրիյանը: Յուրաքանչյուր ֆակուլտետի կողմից ընտրվելու են շաբաթվա մեջ որեւէ երկու օր: Առկա դասերը կտեւեն 60 րոպե, իսկ հեռավարը՝ 80: Նշենք, որ նախկինում 1 դասի տեւողությունը 80 րոպե էր: Ի դեպ, այս տարվա փոփոխությամբ դասերը ԵՊՀ-ում կմեկնարկեն առավոտյան ժամը 10.00-ից (նախկինում 9.30):

«Հեռավար դասընթացները անցկացվելու են բացառապես մեր համալսարանական e-learning հարթակում, որտեղ ինտեգրված ունենք ե՛ւ Moodle-ը, ե՛ւ Zoom-ը՝ իրենց բոլոր հասանելի գործիքներով»,- նշեց Ասրիյանը: Նա հավելեց, որ դասախոսներին նախապես վերապատրաստել են, որպեսզի կարողանան հարթակից օգտվել: Ուսանողների համար եւս կլինեն ծանոթացնող հոլովակներ, թեեւ, պրոռեկտորի խոսքով, բարձր կուրսեցիներն արդեն ծանոթ են հարթակին:

ԵՊՀ-ում մեծաքանակ ուսանողներով պայմանավորված՝ դասերը նախկինում էլ եղել են հերթափոխով: Այս անգամ էլ դա կարող է պահպանվել:

Ի տարբերություն ԵՊՀ-ի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) դասերի տեւողությունը կլինի 70 րոպե (նախկինում 80 րոպե էր): Առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, կրկին՝ հիբրիդային եղանակով:

Ինչպես նշված է բուհի ֆեյսբուքյան էջում, առկա բակալավրիատի եւ առկա մագիստրատուրայի բոլոր կուրսերի դասախոսությունները կանցկացվեն առցանց։

Դրանք կկազմակերպվեն միասնական գործիքով (zoom, google meet), եւ դասախոսությունների հղումները կամրակցվեն հաստատված դասացուցակին։ Ուսումնական գործընթացի կազմակերպման հերթափոխները կկազմակերպվեն այնպես, որ կուտակումներ չլինեն:

Առցանց դասախոսություններին ուսանողները պարտավոր են ամբողջ ընթացքում միացրած վիճակում թողնել տեսակապը, իրենց օգտահաշիվները բացել իրենց անուն-ազգանուններով։

Ըստ ՀՊՏՀ տարածած հայտարարության՝ կպահպանվեն համաճարակային կանոնները. համալսարան մուտք գործելիս կկատարվի ուսանողների անհատական ջերմաչափում, իսկ սոցիալական հեռավորությունը ուսանողները կպահպանեն՝ կանգնելով համալսարանի մուտքերի առջեւ արված գծանշումների մոտ:

Դասերի վերսկսման նոր կարգին ծանոթացնող փաստաթուղթ է հրապարակվել նաեւ Երեւանի պետական բշժկական համալսարանի ֆեյսբուքյան էջում: Այնտեղ եւս դասապրոցեսն իրականանալու է հիբրիդային եղանակով: Դասերը հեռավար իրականացնելու դեպքում ուսանողները համապատասխան հարթակում պետք է գրանցված լինեն իրենց խմբի համարներով, անուն-ազգանուններով, ներկա լինեն միացրած տեսախցիկով, որը կարող են անջատել միայն դասախոսի թույլտվությամբ։ Նախորդող եւ հաջորդող 40 րոպե դասերի միջեւ սահմանվում է 3-ից 5 րոպե ընդմիջում՝ դասը վերսկսելու նպատակով։

Հիբրիդային դասերին ուսանողի մասնակցությունն ամրագրվում է էլեկտրոնային պատճենահանման (Screen Shot) միջոցով եւ խմբի մատյանում գրավոր նշումներով:

Ըստ փաստաթղթի՝ բոլոր կուրսերի առցանց պարապմունքների ընթացքում, ելնելով առարկայի առանձնահատկություններից, պարտադիր է մասնագիտական տեսաֆիլմերի, անիմացիաների, թեմատիկ նկարների, մորֆոլոգիական պրեպարատների կիրառումը, հիվանդության պատմագրերի, իրավիճակային խնդիրների, դեպքերի ներկայացումը եւ վերլուծությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4802 դիտում

Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն

ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ

Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ

Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում

Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան

Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան

Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան

Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել

Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել

ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ

Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան

160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է

Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ

Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին

Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան

Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին

Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ