Երևան
12 °C
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին մեկ ամիս էլ չկա, ինչ բացվել է «Մենձ Էր» քարայր-սրճարանը, որը հավակնում է դառնալ Լոռու զբոսաշրջային ամենաայցելվող կենտրոններից մեկը: «Մենձ էր» քարայր-սրճարանի հեղինակը, կառուցողն ու տնօրենը Լեւոն Պարանյանն է, Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ:
ՀԺ-ի հետ զրույցում ներկայացնելով մտահաղացման գաղափարը՝ ասաց՝ փայտի ստեղծագործության վարպետ է, ողջ կյանքի ընթացքում զբաղվել է քանդակագործությամբ ու նկարչությամբ. «Կյանքիս երկար ու ձիգ տարիներին նպատակ ունեի քարանձավը կյանքի կոչել, վարպետաց տուն ստեղծել: Քարանձավը բացեցինք, որպեսզի զուգահեռ բացենք նաեւ վարպետանց տուն, տարածքն օգտագործենք որպես լսարան, աշխատատեղ ու թանգարան»:
Քարանձավը տարիներ շարունակ ծառայել է որպես անասունների կացարան: Ամբողջը պատված է եղել աղբով ու գոմաղբով. «Տարածքը նախ աղբից ենք մաքրել, բացվածքները բացել, 9-10-րդ դարերի նմուշներ ենք տեղադրել: 1 շաբաթից արդեն կբացենք վարպետանց տունը, կսովորեն մոռացված մանրանկարչությունը, խեցեգործություն»,- պատմեց Լեւոն Պարանյանը:

Գոմաղբով պատված քարանձավը մաքրելու ու այն զբոսաշրջային միջավայր դարձնելու աշխատանքները, ըստ նրա, սկսվել են 2000 թ.-ից: Ինչ վերաբերում է քարանձավի անվտանգությանն ու քարաթափումների հնարավոր վտանգներին, տնօրենը հիշեցնում է՝ մինչ օրս որեւէ շարժ կամ քարաթափում չի եղել. «Քարանձավը միաձույլ է, քանդվող չէ, քարաթափումներ չեն եղել, բնական, հրաբխից առաջացած ձուլվածք է»:
«Մենձ էր» քարանձավը պաշտոնապես բացվել է օգոստոսի 18-ին, այն ներկայումս ծառայում է որպես թանգարան: Թանգարան դարձած բնական քարանձավի ամեն անկյունում մանեկենների միջոցով պատկերված են կյանքի որոշակի շրջան ու մի քանի մասնագիտություններ: Մեկ այլ անկյունում ստեղծված ու պատկերված է 200-ամյա մետալուրգիական Ալավերդու դարբնոցը, Ալավերդու կամրջի մոդելը, մետաղի մշակումը: Նմուշների մի մասը «Մենձ էր»-ին նվիրել են, մի մասն էլ գնել են:
Ասում են՝ քարանձավը շատ երկար է, աջակողմյան անցում ունի, որը, ըստ պատմագրության, ժամանակին միացել է Սանահին վանական համալիրին: Քարանձավի ներսում դրված են 9-10-րդ դարերի նմուշներ, գործիքներ, ափսեներ: Մանեկենների ու տիկնիկների միջոցով պատկերված է թել մանելու, ալյուր աղալու գործընթացը, հին լոռեցու կյանքն ու կենցաղը:

Քարայր սրճարանում մատուցվում է լոռվա ավանդական ուտեստներ, գները, ըստ տնօրենի, հարմար են ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաեւ տեղացիների համար: Ապագայում որոշել են կենդանիների կոնտակտային շփումներ կազմակերպել, ներկայումս սիրամարգեր ունեն միայն:




ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT