Երևան
12 °C
Օգոստոսի 26-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում թալանված 3 դամբարանները գտնվում են Սանգար ամրոցի դամբարանադաշտում: Գանձագողերը դամբարաններից երկուսը մակերեսորեն են քանդել, իսկ երրորդը շատ խորությամբ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի պետ Մարինե Ավանեսյանը՝ որն էլ թալանի մասին ահազանգել էր նախարարությանը:
«Մեր աշխատակիցներն այդ հատվածից ջարդված խեցեղեն են գտել, ինչը նշանակում է, որ թալան է եղել եւ ինչ-որ բաներ են այնտեղից տարվել: Խեցեղենը մեր մասնագետներն ուսումնասիրում են, դեռ չգիտենք, թե որ դարի են»,- ասաց նա։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի պետից հետաքրքրվեցինք, թե ինչ կարող էին տանել գանձագողերը, վերջինս ասաց, որ չի կարող ասել, քանի որ չգիտեն, թե ինչ կարող էր լինել այդ դամբարանում: Ավանեսյանի խոսքով՝ դա հնարավոր կլինի պարզել միայն այն դեպքում, երբ հայտնաբերվեն խախտում կատարած անձինք:
«Որեւէ մեկը չի կարող ասել, թե փակ հուշարձան տարածքից ինչ կարող էին տանել: Մեր աշխատակիցներն այդտեղից գտել են մի քանի ծխախոտի գլանակներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մի հոգի չի եղել այնտեղ»,-ասաց Ավանեսյանը, հավելելով՝ սովորաբար, եթե դամբարաններն այդքան խորն են փորվում, ուրեմն պլանավորված խախտում է, գանձագողերն էլ հատուկ գործիքներ են ունեցել: Նշենք, որ երեք դամբարանները Ձորագյուղ համայնքի «Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազարամյակ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքում են, Սանգար ամրոցի կողքին: Սանգար ամրոցը դժվարամատչելի չէ, բայց բարձրադիր վայրում է գտնվում:
Պատմամշակութային արգելոց թանգրանների եւ պատմական միջավայրի պահպանման ծառայությունը հանրապետության ողջ տարածքում ունի մարզային ծառայություններ, որոնք ունեն էլ իրենց պահապանները: Պահապանները ըստ ժամանակացույցի գտնվում եւ զննում են այն հուշարձանները, որոնք գտնվում են ՊՈԱԿ-ի վերահսկողության տակ:
Կա սահմանված շրջայցերի գրաֆիկ, շաբաթվա ընթացքում մեկ անգամ, կամ երկու շաբաթը մեկ, կախված հուշարձանի, կամ պատմական արգելոցի գտնվելու վայրից: Մեկ պահապանը հսկում եւ շրջայց կատարում մի քանի վայրերում: «Պահապանը պահակ չէ, նա չի կարող առավոտից երեկո այդտեղ անշարժ կանգնել: Բայց գոնե շաբաթը մեկ անգամ, 10 օրը մեկ նրանք շրջայց են կատարում, իսկ վերոնշյալ խախտումը հայտնաբերվել էր այդ շրջայցի ժամանակ»,- նկատեց ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի պետը:
Մարինե Ավանեսյանը վերհիշեց, որ այս տարի Գեղարքունիքի մարզում վերջին անգամ մայիսին կրկին ունեցել էին գանձագողության դեպք, դա եղել էր Շորժայի տարածքում: Գեղարքունիքի մարզում ընդհանուր 4000-ից ավելի հուշարձան կա:
Ամբողջ հանրապետության տարածքում 25 000-ից ավելի հուշարձան կա, որից 19. 000-ը ԿԳՄՍՆ պահպանության տակ է: ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունները 2020 թվականից մինչեւ օգոստոս՝ 8 ամսվա ընթացքում, արձանագրել են խախտման 10 դեպք: Նախորդ տարի խախտումները մի փոքրավելի քիչ են եղել՝ ընդհանուր 8 դեպք:
Մարինե Ավանեսյանի դիտարկմամբ՝ այսօր չափազանց մեծ խնդիր ունենք մարդկանց իրավագիտակցության հարցում: «Հուշարձանի տարածքում ոչ միայն չի կարելի կեղտոտել եւ վնասել այլ նաեւ հաց ուտել չի կարելի դա քեֆ անելու տեղ չէ, ցավոք սրտի նման մի դեպք էլ վերջերս էինք արձանագրել: Կարծում եմ՝ պատժաչափը պիտի խստացվի, որպեսզի գանձագողը, գանձախույզը հասկա, որ ցանկացած նման դեպքում, եթե հայտնաբերվի, ապա պատժվելու է օրենքի խստագույն տառին համապատասխան: Ցանկացած բեկորի վնասում, վնասում է մեր մշակույթը, սա մեր քարեղեն անձնագիրն է ու որեւէ մեկը իրավունք չունի նման կերպ վարվելու»,-եզրափակեց Ավանեսյանը:
ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածում է անդրադարձ կատարվում «Պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելուն կամ վնասելուն»: Սույն հոդվածի առաջին մասում նշված արարքները, որոնք կատարվել են անզգուշությամբ եւ պատճառել են խոշոր վնաս՝ պատժվում եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով (100.000-200.000 հազար դրամ), կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Սույն հոդվածի երրորդ մասում նշված արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ կամ պատճառել են առանձնապես խոշոր վնաս՝պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով (200.000-400.000 հազար դրամ) կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նշենք նաեւ, որ Ձորագյուղում թալանված 3 դամբարանների գանձագողության եւ իրավախախտման փաստով Գեղարքունիքի մարզային ծառայությունը ահազանգել էր Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանություն: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Հայկական ժամանակին» ասաց. «Նշված գրությունը ստացվել է ոստիկանության Մարտունու բաժին, նյութեր են նախապատրաստվում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին
ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ
Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել
21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին
Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT