«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2 կալանավոր ծեծի են ենթարկվել 11 անձից բաղկացած օպերատիվ խմբի կողմից. դիտորդների խումբը մտահոգ է

02/09/2020 schedule09:24

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի  անդամները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ պարզել են, որ 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այց է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ, և խուզարկություն է կատարվել 4-րդ պատժախցում, որտեղ գտնվել են կալանավորված անձինք՝ Հ.Շ.-ն և Ա.Շ.-ն:

Խուզարկություն կատարելու ընթացքում, ըստ միջադեպի վերաբերյալ կազմված զեկուցագրի, նշված կալանավորված անձինք չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին: Այդ պատճառով նրանց նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ:

Դիտորդները այցի ընթացքում նշված կալանավորված անձանց մարմնի տարբեր մասերում արձանագրել են ակնհայտ տեսանելի և թարմ բազմաթիվ վնասվածքներ:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման կողմից կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ զննության արդյունքում Հ.Շ.-ի մարմնի վրա արձանագրվել են գլխի մազածածկ մասի, ճակատային հատվածի արյունազեղումներ, քթի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի շրջաններում արյունազեղումներ, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Ըստ նույն տեղեկանքի՝ Ա.Շ.-ի մարմնի վրա արձանագրվել են գլխի մազածածկ մասի արյունազեղում, ձախ ակնագնդի շրջանի սալջարդ, այտուցվածություն, քթի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի շրջաններում արյունազեղումներ: Ձախ հոնքի շրջանում ուղղահայաց ուղղությամբ կտրված վերք 0,5 սմ երկարության:

Կալանավորված անձանց ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական ստորաբաժանման կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է վերքերի մշակում:

Այդուհանդերձ, մտահոգիչ համարելով կալանավորված անձանց՝ Հ.Շ.-ի և Ա.Շ.-ի նկատմամբ կիրառված հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի իրավաչափությունը և համաչափությունը՝ Խումբը 2020թ. օգոստոսի 25-ին թիվ 20-51 հրատապ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով քննության առարկա դարձնել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը և տրամադրել միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ:

2020թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ 2020թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 3 աշխատակիցներ արգելված իրերի առկայության և դրանց օգտագործման վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ պատժախցում կազմակերպել և իրականացրել են չնախատեսված խուզարկություն, ինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են մեկ զույգ անլար ականջակալ:

Երկրորդ խուզարկությունը կատարվել է նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 11 քրեակատարողական ծառայողների կողմից: Մասնավորապես կատարվել է նշված անձանց անձնական խուզարկություն, ինչի արդյունքում արգելված իրեր չեն հայտնաբերվել:

Այնուհետև քրեակատարողական 5 ծառայողներ Ա.Շ-ի և Հ.Շ-ի նկատմամբ ֆիզիկական ուժ և հատուկ միջոց կիրառելուց հետո կարողացել են նրանց հանդարտեցնել և իրականացնել խցի խուզարկություն, որի ընթացքում դարձյալ արգելված այլ իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել:

Արդարադատության նախարարության պատասխանի համաձայն՝ նշված խուզարկությունների տևողությունը չի արձանագրվել:

Ընդ որում, օգոստոսի 23-ին 4-րդ պատժախցից և այդ խցում պահվող անձանցից բացի այլ խցերում չնախատեսված խուզարկություններ չեն իրականացվել, այլ անձինք անձնական խուզարկության չեն ենթարկվել, քանի որ այլ խցերում արգելված իրեր պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ չեն եղել:

2020թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Ա.Շ.-ն և Հ.Շ.-ն զննության են ենթարկվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարի կողմից: Նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իսկ արտաքին զննության արդյունքներն արձանագրվել են մարմնական վնասվածքների համապատասխան մատյանում:

Ի դեպ, կալանավորված անձինք մինչ դեպքի հրապարակայնացումը սկզբում նշել են, թե իբր ընկել են իրենց խցերում: Սա վկայում է ազատազրկված անձանց կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված ապօրինությունների մասին բարձրաձայնելուց հրաժարվելու խիստ մտահոգող փաստի մասին:

Սա կարող է վկայել նաև դեռևս քրեակատարողական հիմնարկներում կամ քրեական ենթամշակույթի շարունակվող ազդեցության, կամ ազատազրկված անձանց բողոքների քննության իրավական մշակույթի, այդ թվում՝ բողոք ներկայացնող ազատազրկված անձի անվտանգության ոչ պատշաճ ապահովման մասին:

Արդարադատության նախարարության պարզաբանմամբ՝ ընդունելության ժամանակ Հ.Շ-ին և Ա.Շ-ին ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի 2020թ. հունվարի 14-ի թիվ 10-Լ հրամանով հաստատված խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրման ձևով փաստաթուղթը, որից նրանք կտրականապես հրաժարվել են:

Արդարադատության նախարարության կողմից Խմբի հրատապ հաշվետվության մեջ բարձրացված հարցերին ի պատասխան չի ներկայացվել որևէ պարազաբանում, թե որոնք են ազատազրկված անձանց՝ հակաիրավական որակված գործողությունների նկարագրությունը և դրանց կոնկրետ դրսևորումները:

Նաև անդրադարձ չկա այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ եղել հակաիրավական գործողություններ կատարած երկու ազատազրկված անձանց նկատմամբ 11 անձից բաղկացած օպերատիվ խմբի կողմից հարկադիր միջոցներ կիրառել։ Չի ներկայացվել նաև կիրառված  միջոցների մանրամասն նկարագրությունը:

Նախարարությունից տեղեկացրել են սակայն, որ փաստի առթիվ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2020թ. օգոստոսի 25-ի թիվ Ե40/18-10-3349 գրությամբ ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:

Խումբը խիստ մտահոգիչ է համարում ինչպես 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը, այնպես էլ դրա վերաբերյալ իրավասու մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ոչ սպառիչ տեղեկատվության տրամադրումը:

Քրեակատարողական համակարգում օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարվող ցանկացած գործողություն պետք է լինի իրավաչափ և համաչափ հետապնդվող նպատակի նկատմամբ՝ բացառելով ազատազրկված անձանց մարդու իրավունքների որևէ խախտում:

Խումբը գտնում է, որ նշված միջադեպը պետք է գտնվի իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև դեպքի առնչությամբ պետք է իրականացվի արդյունավետ և օբյեկտիվ քննություն՝ վատ վերաբերմունքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով՝ ինչպես մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ հետագայում նմանատիպ խախտումները կանխելու համար։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4869 դիտում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում