«Կարմիր Խաչ»-ի ներկայացուցիչներն առայժմ չեն այցելել Գուրգեն Ալավերդյանին. ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ «Կարմիր Խաչ»-ի ներկայացուցիչներն առայժմ չեն այցելել Ադրբեջանում գտնվող մեր զինծառայողին: Նա շեշտեց, որ այս պահին աշխատանքներն իրականացվում են Բաքվի «Կարմիր խաչ»-ի գրասենյակի հետ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ, սակայն հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ զերծ մնաց այլ մանրամասներ հայտնելուց:

Միեւնույն ժամանակ Նաղդալյանը հայտնեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Ադրբեջանի իրավասության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ կիրառվող նվաստացուցիչ վերաբերմունքը:

Հարցին, թե հնարավո՞ր է կիրառել ռազմագերիների՝ «Բոլորը բոլորի դիմաց փոխանակելու ձեւաչափը, Նաղդալյանը պատասխանեց, որ Հայաստանում ռազմագերիներ չկան: «Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են առաջադրվում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք դեռեւս չպարզված հանգամանքներում են հայտնվել Ադրբեջանի իրավասության ներքո»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանում որեւէ հանցագործություն չեն իրականացրել, եւ նրանց հանդեպ շինծու քրեական գործերի հարուցումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Խոսնակի փոխանցմամբ՝ միայն այս տարվա ընթացքում Հայաստանի իրավասության ներքո է հայտնվել Ադրբեջանի 2 քաղաքացի, եւ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն իր տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ չի իրականացնում քրեական հետապնդում, չի դարձնում ռազմագերի եւ լիարժեքորեն հարգում է նրանց իրավունքներն ու արժանապատվությունը:

«Իսկ Ադրբեջանը փորձում է հետ վերցնել իր 2 մարդասպաններին, որոնք իրենց պատիժը կրում են Արցախում՝ Արցախի քաղաքացի, անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության համար: Անչափահասին կյանքից զրկելը ծանր հանցագործություն է բոլոր հասարակություններում, անկախ նրանից, թե այդ հանցագործությունը որտեղ է տեղի ունեցել»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նշենք, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել եւ հայտնվել է ադրբեջանական կողմում: Ադրբեջանում նրան մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1862 դիտում

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները