Երևան
12 °C
Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի ընդդիմադիր գործիչ եւ Պուտինի ակտիվ քննադատ, ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Ալեքսանդր Նավալնիին թունավորել են «Новичок» կոչվող թունանյութով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշյալի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Նա Նավալնիին անվանել է հանցագործության զոհ եւ Ռուսաստանի Դաշնության իշխանություններից բացատրություն է պահանջել գործչի թունավորման կապակցությամբ: ՄերկելըՌուսաստանին զգուշացրել է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համատեղ արձագանքի մասին եւ հայտարարել, որ «Новичок»-ի հետ կապված պարզաբանումների է սպասում:
«Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի նկատմամբ սպանության փորձ է կատարվել «Новичок» խմբի նյարդապարալիզացնող թույնով: Գերմանական լաբորատորիայի մասնագետները անալիզների հստակ պատասխաններ են ստացել, Նավալնիի օրգանիզմում այդ թույնի առկայությունը կասկածի տակ դրվել անգամ չի կարող, միանշանակ դա «Новичок» է»,-Բեռլինում այսօր ասել է Մերկելը:
Նա հավելել է, որ բունդեսվերի լաբորատորիայում արված պատասխանները հստակ պատկեր են արտացոլում՝ Նավալնիին թունավորել են կանխամտածված, ծրագրված եւ դիտավորյալ. «Նրան փորձել են լռեցնել, իսկ ես՝ ամբողջ գերմանական կառավարության անունից խստորեն դատապարտում եմ այս քայլը: Այժմ ծայրաստճան լուրջ հարցեր են առաջացել, որոնց կարող է պատասխանել միայն ռուսական իշխանությունը: Ամբողջ աշխարհն է սպասում պատասխանների»,-շեշտել է Մերկելը՝ հավելելով, որ Ալեքսեյ Նավալնիի դեմ հանցագործությունն ուղղված է իրավունքի եւ արժեքների ազատության դեմ, որոնք պաշտպանում է Գերմանիան: Կանցլերը նաեւ զորակցություն է հայտնել Նավալնիի ընտանիքին, իսկ վերջինիս՝ շուտափույթ ապաքինում:
Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է փորձաքննությունների արդյունքների մասին տեղյակ պահել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի գործընկերներին, ինչից հետո կկայացվի համատեղ որոշում՝ հետագա քայլերի մասին:
Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) խմբակցության արտաքին քաղաքականության փորձագետ Յուրգեն Հարդտը DW- ին տված հարցազրույցում Նավալնիի թունավորման ապացույցները համարել է «հուսահատեցնող»:
«Խոսքը ռազմական նպատակներով կիրառվող թունավորող նյութի մասին է, որն ինչպես Սկրիպալի, այնպես էլ այս դեպքում, կարող է պատրաստված լինել միայն հատուկ մասնագիտացված լաբորատորիաներում, որոնք գտնվում են պետական պատասխանատվության ներքո: Հենց այս պատճառով էլ պարզ է , որ դեպքը չէր կարող տեղի ունենալ առանց պետական օղակների իմացության: Ես ակնկալում եմ հստակ, համատեղ եվրոպական արձագանք Ռուսաստանի նկատմամբ այս իրավիճակում, երբ Ռուսաստանի նախագահի հակառակորդը մահվան վտանգի տակ է: Նման իրավիճակում ԵՄ-ն չի կարող լռել»,-ասել է Հարդտը:
Իր հերթին, Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP) պատգամավոր Ռենատա Ալտը ասել է. «Ալեքսեյ Նավալնիի գործը ստիպում է մտածել, թե որքան շատ ընդդիմադիրներ եւ նախագահ Պուտինի հակառակորդներ դեռ պետք է վախենան իրենց կյանքի եւ առողջության համար: Այստեղ նաեւ հարց է առաջանում, թե ինչ մակարդակում Ռուսաստանը կարող է գործընկեր համարվել ԵՄ-ի և Գերմանիայի համար: Կանցլեր Մերկելը եւ արտգործնախարար Մասը այժմ պետք է պատասխանեն այն հարցին, թե որքան ավելի շատ վստահություն կունենան այս ռեժիմի նկատմամբ»:
Միեւնույն ժամանակ, Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի գործընկերներից եւ նրա աջակիցներից Լեոնիդ Վոլկովը Twitter- ի իր էջում գրել է, որ «2020 թվականին Նավալնին թունավորելը «Новичок» -ով նույնն է, ինչ հանցագործության վայրում ինքնագիր թողնելը»: Նույն գրառման մեջ Վոլկովը տեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրության լուսապատճենը:
Նավալնիի մեկ այլ գործընկեր՝ Իվան Ժդանովը Twitter- ում գրել է, որ Նովիչոկից կարող է օգտվել միայն պետությունը, այսինքն՝ նրա Ազգային անվտանգության եւ հետախուզական հատուկ ծառայությունները:
Մինչդեռ Charite կլինիկան, որտեղ այժմ բուժվում է Նավալնին, հայտնել է, որ ընդդիմադիր գործիչը շարունակում է մնալ ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Բժիշկները չեն հերքում, որ Նավալնին դեռ երկար ժամանակ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ կունենա եւ երկարատեւ բուժման կարիք ունի:
Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին, Տոմսկից Մոսկվա թռչելիս, ինքնաթիռում: Նա սկզբում վատ է զգացել, այնուհետ գնացել զուգարան, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը, ինքնաթիռը չնախատեսված շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործչին հոսպիտալացրել են Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, անգիտակից վիճակում: Նավալնիի փաստաբան Կիրա Յարմիշը նույն օրը հայտարարել էր, որ ընդդիմադիր գործչի մոտ տոքսիկ թունավորում է:
Հաջորդ օրն արդեն Յարմիշն ու Նավալնիի աջակիցները հայտարարել են, որ Նավալնիին դիտավորյալ թունավորել են: Մինչ թռիչքը նա Տոմսկի օդանավակայանի սրճարանում թեյ էր խմել, օդանավում ոչինչ չի կերել ու չի խմել եւ ենթադրվում է, որ նրան թունավորել են հենց թեյի միջոցով, քանի որ տաք հեղուկում թունավորող նյութն ավելի արագ է աշխատում: Օմսկի բժիշկները հերքել են թունավորման մասին պնդումները՝ հայտարարելով, թե հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, որն առաջացել է արյան մեջ շաքարի կտրուկ անկման պատճառով:
Գերմանացի բժիշկների՝ ՌԴ ժամանումից եւ հատուկ հրավիրված կոնսիլիումից, երկար բանակցություններից եւ ռուսական կողմի հատուկ թույլտվությունից հետո միայն հաջողվեց Նավալնիին տեղափոխել Գերմանիա, որտեղ էլ հաստատվեց նրա թունավորման վարկածը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT