Երևան
12 °C
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն հայտարարել են, որ հատուկ քննարկման կդնեն ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի թունավորման փաստն ու դրա արձագանքը, Բելառուսն այս գործով սկանդալային ձայնագրություն է հրապարակել՝ օգնելով Ռուսաստանին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Բորելը հնարավոր է՝ մեկնի Մոսկվա: Նավալնիի գործի բոլոր նոր մանրամասները ներկայացնում ենք այս հրապարակման մեջ:
« Новичок» խմբի քիմիական նյութով Նավալնիի թունավորման մասին իմանալուն պես Եվրոպայում չափազանց սուր եւ կտրուկ են արձագանքել: Եվրամիության, ՆԱՏՕ-ի ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարները ոչ միայն քննադատել ու դատապարտել են քիմիական այս զենքի կիրառումը, այլ նաեւ պահանջել Ռուսաստանից բացատրություններ կամ թափանցիկ քննություն ու արդար պատասխանատվություն մեղավորների նկատմամբ:
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն Նավալնիի թունավորման համար համատեղ արձագանք են նախապատրաստում:
ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն հայտնել է, որ նման քննարկում արդեն սկսվել է Միության խորհրդում դեռ սեպտեմբերի 3-ին: «Դժվար է խոսել պատժի մասին, եթե չկան պատասխանատուներ», - շեշտել է նա՝ հավելելով, որ՝ Բրյուսելը կսպասի հանցագործներին գտնելու Մոսկվայի քայլերին, եւ միայն այդ դեպքում կգործի: Միեւնույն ժամանակ, նա հիշել է Աննա Պոլիտկովսկայային, Սերգեյ Մագնիտսկուն, Բորիս Նեմցովին, որոնց սպանությունների հետաքննությունները գոհացուցիչ արդյունքներ չեն տվել:
Գերմանական Deutch Welle պարբերականի հետ զրույցում Եվրախորհրդարանի լատվիացի պատգամավոր Սանդրա Կալնիետեն, որը Եվրախորհրդարանի վերջին գումարման ժամանակ Ռուսաստանի մշտական զեկուցողն էր, չի հավատում Ռուսաստանի իշխանությունների պատրաստակամությանը եւ ցանկությանը` հետաքննել «այս հանցագործության իրական հանգամանքները»: Ուստի, ըստ Կալնիետեի, Եվրամիությունը պետք է նախաձեռնի միջազգային քննչական թիմի ստեղծում, որը պետք է հետաքննի Նավալնիի թունավորումը: Այն պետք է ստեղծվի ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի մասնակցությամբ:
Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական տասնյակ երկրներ լուրջ մեղադրանքներ են հնչեցրել ռուսական իշխանությունների եւ անձամբ Պուտինի հասցեին, կան մի շարք երկրներ էլ, որոնք դիվանագիտական, անձնական կամ քաղաքական շահերից ելնելով՝ պաշտպանում են Պուտինին եւ հերքում Նավալնիին թունավորելու հանգամանքը: Այդպիսի երկրներից է, օրինակ, Բելառուսը, որի նախագահ Լուկաշենկոն երեկ հայտարարել էր, թե ունի ապացույցներ այն մասին, որ ՌԴ-ն այս գործում մեղավոր չէ:
Քիչ առաջ բելառուսական պետական լրատվամիջոցները հրապարակել են Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին պաշտոնական Բեռլինի ու պաշտոնական Վարշավայի ներկայացուցիչների սկանդալային խոսակցությունից մի հատված:
Այսպես, գերմանական ներկայացուցիչը խոսակցության ընթացքում նշում է, որ այս իրավիճակում թունավորման հաստատում պետք էլ չէ, քանի որ «պատերազմում բոլոր մեթոդներն են թույլատրելի»: Նրա լեհ գործընկերն իր հերթին հավելել է, որ իրենց պետք է հաջողվի «տրորել Պուտինի քիթը՝ Բելառուսի գործերի մեջ այն խոթելու պատճառով»: Լեհ զրուցակիցը առաջարկել է նաեւ «ռուս նախագահին թաղել խնդիրների մեջ»: Խոսակցության ժամանակ զրուցակիցները հավելել են, որ Լուկաշենկոն «պինդ ընկույզ» է, բայց բելառուսցիները համախմբված ու կազմակերպված են աշխատում:
Սկանդալային խոսակցությունը արագորեն տարածվում է միջազգային մի քանի տասնյակ լրատվամիջոցներում:
ստորեւ՝ ձայնագրությունը
Պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանությունները Նավալնիի վիճակի հետ կապված ոչ մի տեղեկություն չեն թաքցրել, քրեական գործ կհարուցեն, երբ հաստատվի, որ նրան թունավորել են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե ռուսական հատուկ ծառայությունները ուսումնասիրում են երեկ Բելառուսի փոխանցած ապացույցները:
Չհավատալով, որ Ռուսաստանը լիարժեք հետաքննություն կանցկացնի Նավալնիի թունավորման փաստի առնչությամբ, եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ արդեն հնչեցրել են կոչեր ՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Օրինակ, եվրախորհրդարանական Կալնիետեն անհրաժեշտ է համարում արգելել մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ եւ սառեցնել Նավալնիի դեմ մահափորձի «կազմակերպիչների եւ իրագործողների» եվրոպական հաշիվները:
Ի դեպ, Բրյուսելը կարող էր համեմատաբար արագ անցնել այդպիսի անձնական պատժամիջոցների, քանի որ 2018-ին ստեղծել է քիմիական զենքի օգտագործման համար պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմ: 2019 թվականին այն կիրառվել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի գլխավոր վարչության չորս ներկայացուցիչների վրա, որոնք զբաղվում էին հետախուզական ծառայությամբ: Խոսքը նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի նկատմամաբ «Новичок»-ով մահափորձի մասին է:
Որպես պատժամիջոցների ամենահավանական տարբերակ, լայնորեն շրջանառվում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության կասեցումը: Այդ կոչով են հանդես եկել գերմանացի մի շարք պատգամավորներ՝ հաշվի առնելով, որ կառուցվում է գազատարի գերմանական տարածքի հատվածը եւ իրենք կարող են դադարեցնել աշխատանքները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է հանդես եկել «Հյուսիսային հոսք-2»-ն այս գործում օգտագործելու հորդորներին:
Եվրամիությունն արդեն ունի Ռուսաստանի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցներ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, եվրախորհրդարանական Շուլցը այս կապակցությամբ նշել է, թե չի պատկերացնում՝ ինչպես կարելի է խստացնել առանց այն էլ խիստ պատժամիջոցները: դրանց փոխարեն նա առաջարկել է, որ եվրոպական դիվանագիտության առաջնորդ Ժոզեպ Բորելը մեկնի Մոսկվա՝ տեղում հարցերի պատասխանները ստանալու եւ ԱԳ նախարար Լավրովին համատեղ հետաքննության առաջարկ անելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT