Երևան
12 °C
Սեպտեմբերի 2-ին ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ հայկական քաղաքական որոշակի շրջանակներ անթաքույց հրճվանքով դա ներկայացրին որպես հաստատում այն փաստի, թե Ռուսաստանը որպես ՀՀ իշխանությունների այլընտրանք տեսնում է հենց Քոչարյանին։ Ըստ երեւույթին Քոչարյանն ինքն էլ էր հարցազրույցի փաստն այդպես ընկալել եւ դերի մեջ էր մտել՝ փառաբանում էր Ռուսաստանը, ռուս ժողովրդի պետական մտածողությունն ու ինտելեկտուալ պոտենցիալը եւ այլն։ Իր գործն է, իհարկե, պարզապես երեւի չարժեր դա անել սեփական ժողովրդի հաշվին՝ մեզ ներկայացնելով որպես պետականության արժեքը չգիտակցող ու նեոլիբերալիզմի դատարկ գաղափարներով հրապուրված «անհասկացողների» զանգված։ Բայց խնդիրը դա չէ։
Քոչարյանի հարցազրույցն, իհարկե, առաջին հերթին ռուսական լսարանին ու այդ երկրի իշխանություններին էր ուղղված, հիմնական ասելիքն էլ, եթե մի կողմ թողնենք գեղեցիկ ձեւակերպումները, հետեւյալն էր. «արագացրեք, մի բան արեք, Հայաստանը ձեր ձեռքից գնում է, վերջապես ե՞րբ եք Արեւմուտքից սովորելու փափուկ ուժ կիրառել գոնե ձեր հարեւան երկրներում եւ ձեր նկատմամբ լոյալ իշխանություններ ձեւավորելու, ես էլ «կակռազ» վերադարձել եմ մեծ քաղաքականություն ու համոզված եմ, որ առանց Ռուսաստանի Հայաստանն ապագա չունի»:
Ուշադրություն դարձրեք՝ Ռոբերտ Քոչարյանի այս «ինքնառաջադրման» կամ «ինքնամատուցման» մեջ որեւէ արտառոց բան չկա։ Գուցե նա մեր հարյուր հազարավոր (եթե ոչ միլիոնավոր) քաղաքացիների պես անկեղծորեն համոզված է, որ Հայաստանի ապագան կախված է բացառապես Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունից, եւ իրենից կախված ամեն ինչ անում է՝ այդ բարեհաճ վերաբերմունքն ապահովելու համար։ Բայց այստեղ երկու հարց է առաջանում։
Առաջին։ Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես չափազանց կարեւոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար, ու միանգամայն հասկանալի է նաեւ Ռուսաստանի ցանկությունը՝ Հայաստանում տեսնել այնպիսի իշխանությունների, որոնց համար աշխարհի կենտրոնը Մոսկվան է, ընդորում՝ միա՛կ կենտրոնը։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի Ռուսաստանի իշխանությունները Հայաստանում «խաղադրույք կատարեն» մի քաղաքական գործչի վրա, որը բացարձակապես չի վայելում հանրության համակրանքը եւ առնվազն հասարակության մեծամասնության կողմից ընկալվում է որպես կոռուպցիայի քայլող խորհրդանիշ։
Հասկանալի է, չէ՞, որ Ռուսաստանում ուշադրությամբ հետեւում են մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին, տիրապետում են ներքաղաքական իրավիճակին ու լավ գիտեն, որ եթե Հայաստանում «իրենց մարդը» Քոչարյանը լինի, դրա արդյունքում կփոխվի մեր վերաբերմունքը ոչ թե Քոչարյանի, այլ Ռուսաստանի նկատմամբ։
Երկրորդ։ Քոչարյանը հայտարարում է, թե Թուրքիան Հայաստանի համար լրջագույն սպառնալիք է, եւ ըստ էության մեր տարածաշրջանում Թուրքիային զսպող միակ ուժը Ռուսաստանն է։Այսինքն՝ արձանագրում է, որ եթե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները փչանան, դա կվտանգի Հայաստանի ֆիզիկական գոյությունը։ Հարց՝ բա այդ դեպքում ինչո՞ւ է հենց ինքն էլ իրենից կախված ամեն ինչ անում, որ այդ հարաբերությունները փչանան, ինչո՞ւ է Հայաստանի իշխանություններին ներկայացնում որպես հակառուսական գործունեություն ծավալող արեւմտամետների, եւ ի վերջո՝ ռուսաստանյան բազմամիլիոնանոց լսարանին նման անհեթեթություններ ներշնչելով՝ ինքը Հայաստանին օգո՞ւտ է տալիս, թե վնաս։
Սրանք հարցեր են, որոնք ռուս լրագրողը, բնականաբար, չէր հնչեցնելու։ Այս հարցերն առավելապես մեր հանրությանն են հետաքրքրում։ Թեեւ պատասխանները վաղուց են հայտնի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT