Ջուլֆալակյանի խնդիրները հիմնականում եղել են սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարի հետ. Սոֆյա Հովսեփյան

ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ են հիմնականում եղել խնդիրներ, որը հենց սպորտն է համակարգում, և այս խնդիրները բավական երկարել էին։ Միգուցե հաղորդակցումը պատշաճ չի կատարվել, և հենց այդ պատճառն էլ բերեց հետագա քայլերի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։

Հովսեփյանը, սակայն, շեշտեց, որ Արսեն Ջուլֆալակյանի և կրթության, գիտության, սպրոտի եւ երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանի տարաձայնությունները ակնհայտ չեն եղել, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երբեք չեն զգացվել։ «Որպես այդ հանձնաժողովի անդամ՝ չեմ նկատել, որ տարաձայնություններ կան, անգամ ինձ համար էր նրա հրաժարականի քայլը անակնկալ: Գիտեի, որ կա ոչ կոմֆորտ վիճակ իր համար, բայց որ կարող է հանգուցալուծումը այսպես շատ կտրուկ լինել, չէի կարող ենթադրել»։

«Իմ քայլ»-ի պատգամավորը նաև ափսոսանք հայտնեց Ջուլֆալակյանի որոշման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նա կփոխի այն։ «Իհարկե, ես, շատ գնահատելով պարոն Ջուլֆալակյանի մասնագիտական կարողություններն ու մարդկային որակները, ափսոսում եմ, որ ինքը այլևս ցանկություն չի հայտնել շարունակել մեզ հետ, որովհետև այն, ինչ ինքը կարող էր անել, վստահեցնում եմ ձեզ, որ ես կամ մյուս մեր գործընկերները չենք կարող անել, մասնավորապես՝ սպորտի բնագավառում»։

Հովսեփյանը չհերքեց, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք տարակարծություններ է ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ՝ ընդգծելով, որ այդ տարակարծությունները պետք չէ դիտարկել որպես քաղաքական իշխանության մեջ առկա խնդիր։ «Լինում է թե՛ երկխոսություն, թե՛ քննարկում, և, այսպես ասած, մի շարք հարցերի շուրջ համաձայնություններ և անհամաձայնություններ։ Միշտ էլ լինում են այնպիսի բաներ, որոնք սկզբունքային են, այսինքն՝ կան հարցեր, որոնք  ինձ համար սկզբունքային են, բայց այդ սկզբունքայնությունը չեն կիսում շատերը, և դա նորմալ է։ Տարաձայնություններ են լինում, որոնք տևում են ոչ թե մի պահ, այլ բավականին երկարատև»,- շարունակեց նա։

Պատգամավորը նշեց՝ կան նաև տարակարծություններ, որոնք շատ հեշտ լուծվում են։ «Նախակրթության մասին օրենք»-ի ժամանակ, կարելի է ասել, գլխիվայր փոփոխության ենթարկեցինք այդ օրենքը, և որևէ տարաձայնություն, որևէ խնդիր չառաջացրեց, այսինքն՝ կար տարակարծությունը, որը համաձայնեցրինք և համատեղ լուծում գտանք»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ կրթության նոր չափորոշիչների հետ կապված նախարարության հետ որոշակի տարակարծություններ ունեն, բայց փորձում են համագորակցված լուծել խնդիրները։

Նանե Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3383 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը