Երևան
12 °C
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գործարկել է խելացի հաշվիչների տեղադրման ներդրումային ծրագիր, որով նախատեսվում է բացառել էլեկտրաէներգիայի սպառման տվյալների բազաներին որեւէ մեկի միջամտությունը, իսկ ծախսված էներգիայի մասին տեղեկությունը բաժանորդի համար հասանելի դարձնել կեսժամյա պարբերությամբ:
Միմյանցից եւ ցանցից էլէներգիայի գողության հնարավորությունը նվազագույնի հասցնելուն միտված այս ծրագրի մասին «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան՝ ՀԷՑ-ի հասարակայնության եւ կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը նշել է. «Սմարթ հաշվիչներն ունեն հավելված, որի «ցուցմունք» ենթաբաժնում բաժանորդը կարող է տեսնել հաշվիչի ցուցմունքները կեսժամյա ինտերվալով, «ծախս» ենթաբաժնում էլեկտրաէներգիայի կեսժամյա ծախսը՝ թվային եւ գրաֆիկական տեսքով ցանկացած ժամանակահատվածի համար: Ծրագիրը թույլ է տալիս արտահանել տեղեկատվությունը Excell-ով եւ պահպանել համակարգչում՝ հետագա վերլուծությունների համար»:
Համակարգը հնարավորություն է տալիս էլեկտրաէներգիայի դիմաց վճարում չկատարելու դեպքում ավտոմատ կերպով դադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը, վճարում կատարելուց հետո ավտոմատ կերպով վերականգնել այն։
Սմարթ հաշվիչների տվյալների բազաները պաշտպանված են կոդերով, ինչը բացառում է միջամտություն որեւէ մեկի կողմից, այլ կերպ ասած, համակարգի ներդրումը լուծում է նաեւ մարդկային գործոնի ազդեցության հարցը:
Բաժանորդին հասանելի է դառնում իր ամսական, օրական եւ կեսժամյա սպառումը: Հաշվի առնելով, որ բաժանորդը գիտի, թե ինչ սարքերից է օգտվում, իր կողմից ժամային, օրական եւ ամսական սպառումը դառնում է վերահսկելի եւ ցանկացած անհամապատասխանություն անմիջապես ակնառու է դառնում: Բացի այդ, բաժանորդը կարող է ֆիքսել եւ կոնկրետ ժամերին միացնել/անջատել այս կամ այն սարքավորումը եւ հասկանալ, թե որքանով է այն ազդում իր կողմից սպառած էլեկտրաէներգիայի ծախսի վրա: Այսպես, համակարգի ներդրումը նպաստում է նաեւ բաժանորդի կողմից սպառած էլեկտրաէներգիայի օպտիմալացման վրա, որը բերում է էներգախնայողության:
«ՀԷՑ» ՓԲԸ էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.ena.am կայք, ընտրել «Անձնական գրասենյակ» եւ հավաքել մուտքանունն ու գաղտնաբառ, իսկ բջջային հեռախոսով միանալու համար Google Play market-ից կամ App store-ից ներբեռնել Pyramid Client հավելվածը, կարգավորումների մեջ server address դաշտում լրացնել cabinet.ena.am: 8881 եւ հետեւել հետագա ցուցումներին»:
Անդրադառնալով հարցերին, թե այս պահին ծրագրի քանի՞ տոկոսն է արված, ո՞ր համայնքում է ծրագիրը մեկնարկել եւ ի՞նչ հերթականությամբ է շարունակվելու, ի՞նչ սկզբունքով է ընտրվել համայնքների հերթականությունը՝ Սարջանյանը հաղորդել է. «Այս պահի դրությամբ արդեն իսկ տեղադրված է 420 հազար սմարթ հաշվիչ Երեւանում, Աբովյանում, Արմավիրում, Էջմիածնում, Աշտարակում, Բյուրականում, Մասիսում եւ այլ տարածքներում: Ծրագիրը պլանավորվում է ավարտել առաջիկա տարիների ընթացքում: Համայնքների հերթականությունը ծրագրի սկզբում ընտրվում էր՝ ըստ տվյալ տարածքում գրանվող առեւտրային կորուստների, այնուհետեւ շարունակվել՝ ըստ տարածքների»:
Ո՞ր երկրի արտադրանքն են այս սարքերը, ո՞ր լաբորատորիաներն են ստուգաչափել դրանք. «Սմարթ հաշվիչները հայկական արտադրության են, ստուգաչափվում եւ կապարակնքվում են արտադրող գործարանում, չեն վաճառվում, ընկերությունն ինքն է դրանք տեղադրում»:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում, որտեղ եւս «խելացի» հաշվիչներներ են տեղադրված, բաժանորդների գրեթե կեսը հոսանքազրկված է: Եթե նախկինում տեսուչների հետ հնարավոր էր լինում բանակցել, մի քիչ ժամանակ ստանալ՝ վճարումները կատարելու համար, հիմամ անջատումները եղել են ավտոմատ՝ սահմանված ժամկետը լրանալուն պես:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱդրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ
«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է. այս անգամ հրավիրվել է 3 բանախոս
Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը
Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել
Թրամփը Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին «շատ վնասակար» է անվանել և հավելել՝ նա կարող է կորցնել երկիրը
Թուրքիայում գրանցված երկրաշարժի և հետցնցումների հետևանքով կա գրեթե 240 տուժած
Ռուսաստանն արգելել է բրիտանացի 21 պատգամավորի մուտքը երկիր
Պատերազմի դեպքում առաջինն են զավակներին երկրից հանում, ՌԴ-ի դրոշը ինչո՞ւ չեն այրում. Դալլաքյան. տեսանյութ
Խաչատուրյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ հարցեր
Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը
Միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին. Լավրով
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ուղղությամբ իրականացվող քայլերը
Թուրքիայի նախագահի՝ ՀՀ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը. ուրացողը ո՞վ է. տեսանյութ
Սեղանի վրա կա նախագիծ և դրա իրագործումը 90 և ավել տոկոսով կախված է մեզնից, պետությունից և ժողովրդից. Փաշինյան
Հանդիպել են Միրզոյանն ու ԵԽԽՎ նախագահը, քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր
Փոփոխություններ Wildberries-ում. ընկերությունը պարզաբանում է տարածել առաքման արժեքի վերաբերյալ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան վիրավորներ
Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը. լուսանկարներ
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս, լիցքավորիչներ, քարտեր, wi-fi սարքեր
Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հնարավորությունները
Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը
Ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտես և հյուրատուն. կայացել է «Երիտասարդի երազանք» նախագծի 3-րդ փուլը
Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է
Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է
Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս
Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը
Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան
Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր
38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ
28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում
«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է
Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել
Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել
ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ
Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT