Երևան
1 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հունիսին հայտարարել էր Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 31-ին կայացած մրցույթում ոչ ոք չէր հաղթել:
Երկրորդ անգամ հայտարարված մրցույթին դիմելու համար սահմանված վերջնաժամկետն օգոստոսի 25-ը էր: ՀՀ ԿԳՄՍՆ-ից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ հայտատուների թիվը 6-ն է, իսկ մրցույթը կկայանա սեպտեմբերի 18-ին:
Հ. Շարամբեյանի անվան թանգարանի ներկայիս տնօրենը ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանն է, որն արդեն 3 տարի է՝ տարբեր դատական քաշքշուկների մեջ է կենտրոնի 16 աշխատակիցների հետ, որոնց հեռացրել էր աշխատանքից՝ մատնելով հարկադիր պարապուրդի:
«Հայկական ժամանակը» նախկինում քանիցս անդրադարձել է այս իրավական թնջուկին եւ կենտրոնի նախկին աշխատակիցների բողոքներին: Թանգարանի նախկին աշխատակիցներից Ժաննա Վարդանյանը ՀԺ-ին հայտնեց, որ 2019 թվականի նոյեմբերից կա երեք ատյաններով անցած դատական վճիռ, որը Հ․Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ղեկավարը պարզապես չի կատարում։ Այն է՝ վերականգնել հիմնարկի աշխատակիցներին իրենց պաշտոններում, ինչպես նաեւ վճարել նրանց 3 տարվա հարկադիր պարապուրդը։
Ժաննա Վարդանյանը մեր զրույցում նկատեց՝ իրավական աբսուրդը հասել է այն աստիճանի, որ Հարկադիր կատարող ծառայությունը Հովիկ Հովեյանից չստանալով որեւէ արձագանք եւ պահանջված փաստաթղթերը, գրություններ է ուղարկել Դատախազություն, այստեղից էլ դրանք ուղարկվել են ոստիկանություն, ապա՝ Քննչական կոմիտե, որտեղ քրեական գործ է հարուցվել Հովեյանի դեմ։ Աշխատակիցները 3 տարվա դատական պայքարից հետո վերջապես հույս են ունեցել, թե ԴԱՀԿ-ն կսկսի գործել, բայց ավաղ՝ սայլը տեղից չի շարժվում։
Մեր զրուցակցի վստահեցմամբ՝ Հովիկ Հովեյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հաջորդ տարվա՝ 2021 թվականի նոյեմբերին, սակայն ԿԳՄՍՆ-ն՝ հանձին փոխնախարար Նարինե Թուխիկյանի (նախկին աշխատակիցները մի քանի անգամ նրա մոտ են եղել, խնդրել հարցին լուծում տալ) որոշել են աղմուկից խուսափելու համար Հովիկ Հովեյանին մեկ տարի շուտ ուղարկել թոշակի:
ԿԳՄՍՆ-ից մեզ հայտնեցին, որ թանգարանի տնօրենի պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, իսկ Հովիկ Հովեյանն այս պահին տնօրենի պաշտոնակատար է:
ԿԳՄՍՆ-ից հրաժարվեցին ասել, թե ովքեր են մասնակցել առաջին մրցույթին եւ ովքեր են արդեն դիմել երկրորդ մրցույթին մասնակցելու համար, ու արդյո՞ք նրանց թվում է Հովիկ Հովեյանը, որի կենսաթոշակի տարիքը թեեւ մոտենում է, բայց դեռ չի լրացել: Նշեցին նաեւ, որ Հովեյանի մասնակցության մասին որեւէ տեղեկություն կարող է վնասել մրցույթի ընթացքին: Հովիկ Հովեյանի հետ կա հաստատել չհաջողվեց:
Անդրադառնալով առաջին մրցույթի մասնակիցներին, որտեղ ոչ ոք չէր հաղթել, թանգարանի նախկին աշխատակից Ժաննա Վարդանյանը մեր զրույցում հայտնեց, որ նրանց թվում է եղել նկարիչ Հովհաննես Շարամբեյանի թոռը:
Մեր տեղեկություններով՝ թանգարանի տնօրենի նախորդ մրցույթին է մասնակցել նաեւ երգիչ Մրոն (Արսեն Գրիգորյան): Մրոն՝ նախկին նախարար Արմեն Ամրյանի գրավոր հանձնարարականով՝ սահմանամերձ գյուղերում Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ իրականացնում էր մարզային մշակութային ծրագրեր: Մրցույթի մասնակիցների թվում եղել են նաեւ նկարիչներ ու արվեստի մարդիկ:
Նավալնիին Ռուսաստան վերադառնալուն պես ձերբակալել են հենց օդանավակայանից
Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
ԱՄՆ-ում պատրաստվում են Բայդենի երդմնակալությանը. անվտանգության խիստ միջոցառումներ են ամենուր (լուսանկարներ)
ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ
Մոսկվայի օդանավակայաններում եղանակի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 40 թռիչք
Վրաստանում տրանսպորտը դեռ չի գործի. կաշխատեն կորոնավիրուսի 5%-ից ցածր ցուցանիշի դեպքում
Վթարի հետևանքով մահացել է ՌԴ սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը
Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ.Տեղեկատվության ստուգման կենտրոն
Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել. նա Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակված 450 մեքենա է սպասում
«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ևս 177 փախստական
Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ
Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ
Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ցրտելու է 17-20 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն
ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել
ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ
Սյունիքի մարզում 30 մետր բարձրությամբ հսկայական դրոշ է տեղադրվել (տեսանյութ)
Վթար Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցում․ 15-ամյա վարորդն ու ուղեւորը հոսպիտալացվել են
Բագրավան գյուղի բակերից մեկում այրվել է 1200 հակ անասնակեր
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. 340 բեռնատար կա կուտակված
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավար
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք. գրանցվել է 5 մահ
Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արցախի նախագահը՝ կապի ու հաղորդակցության խնդիրների մասին
Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին
ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը
Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին
Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտների զարգացման համար ապետք է միավորվեն պետությունն ու ընկերությոնները
ԱՀ նախագահը ամերիկահայ վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով
Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է, Լարսը փակ է
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի սեքվենավորման փորձ է կատարվել
Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին
© 2021 Հայկական ժամանակ